Սարոյանի մասին

<<Բարին երբեք չի մահանում: Եթե մահանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի: Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով…>>,-այս խոսքերն ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանն ուղղում է <<Մարդկային կատակերգություն>> վեպի հերոսին:

Բարին կամեցող, լույս ու հույս բերող. Ահա այսպինին է ՆԱ:

Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908թ. Օգօստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում, հայ չքավոր գաղթականներ Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում, որտեղ նա 4-րդ զավակն էր ու միակը, որ ծնվել էր ԱՄՆ-ում և ոչ հարազատ Բիթլիսում: Փոքրիկ Ուիլյամը 3 տարեկան էր, երբ հայրենիքից հեռու ,այդպես էլ չհարմարվելով ամերիկյան կյանքին , մահացավ հայրը, ումից նա ժառանգել էր սերն ու հետաքրքրությունը դեպի գրականությունը, գրելու ձիրքը:
…<< Հիմա ասեմ, եթե դու նվազագույն հարգանք ունես գիրք ասած բանի նկատմամբ ու գիտես, թե ինչ է նշանակություն ունեն գրքերը կյանքում, եթե հավատ ունես թղթի ու տպագրության նկատմամբ, ապա չես կարող որևէ գրքի որևէ էջ վառել: Նույնիսկ, եթե սառչում ես: Նույնիսկ, եթե ինքդ ես փորձում մի բան գրել: Չես կարող: Մեծ բան է պահանջվում դրա համար: …Այսօր իմ սենյակում նույն ցուրտն է, ինչ այն օրը, երբ ուզում էի գիրք վառել: Ցրտի մեջ նստած` ծխում եմ` աշխատելով թղթին հանձնել այս ցուրտը, որպեսզի, երբ Սան Ֆրանցիսկոյում նորից տաք օրեր գան, չմոռանամ,թե ինչպես էր ցուրտ այդ օրերին…>>:

(Հատվածներ <<Ցուրտ օրը>> պատմվածքից )

Հոր մահից հետո Վիլյամ Սարոյանը, եղբայրն ու քույրերը հարկադրված հայտնվում են որբանոցում, քանզի մայրը պետք է աշխատեր կրկնակի:

Վերջինիս յուրաքանչյուր այցելությունը փոքրիկ Վիլյամի մեջ սրում է հոր մահվան դառը զգացողությունն ու մոր անհագ կարոտը: Որբանոցի աղքատ ու տխուր օրերը տղային տալիս է սեփական անձի գիտակցումը և ինքնուրույնություն, ի վերջո, այն, ինչով նա տարբերվում է մնացած բոլոր տաղանդավոր գրողներից:

Ֆրեզնո քաղաքում հայերը շատ էին, այն մի փոքր Հայաստան էր հայրենիքը կորցրած հայերի համար: <<Սարոյանական>> տոհմում ապրող հետաքրքրասեր, ընկալունակ, պոռթկուն ու երազկոտ Վիլյամի համար ամենատաղտկալին դպրոցն էր, որը նա կիսատ է թողնում: 7 տարեկանից լրագրեր է վաճառվում (Սարոյանի գրվածքներում լրագրեր վաճառող տղան ամենուր ուղեկցում է) և ամենաշատը չէր սիրում մահվան հեռագրեր բաժանելը:
…<>:

( Հատվածներ <<Մարդկային կատակերգություն>> վեպից)

Վիլյամ Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել, սակայն գերազանց զբաղվել է ինքնակրթությամբ: Գրադարանում ժամեր անցկացնելը նրա ամենասիրելի զբաղմունքներից էր:

…<< Ես հայտնաբերեցի, որ ընթերցանությունը կարող է արկածներից մեծագույնը լինել, և որ անթիվ են կարդալու արժանի գրքերը…>>,-ասում է Վիլյամ Սարոյանը:

Գրական գործունեությունը սկսվել է 1930-ականներին, իսկ առաջին անգամ տպագրվել է 1933-ին <<Հայրենիք>> ամերիկահայ շաբաթաթերթում` Սիրակ Գորյան ստորագրությամբ:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանն արդեն մի քանի հարյուր պատմվածք, պիեսներ ու արձակ գործեր ուներ, որոնք հենց առաջին օրվանից ոգևորությամբ ընդունվեցին:

1942թ. Սարոյանը զորակոչվում է բանակ` աշխատելով զինվորական սցենարների վրա: 1950-60-ականներին նա ապրում էր Եվրոպայում, ապա վերադառնում ԱՄՆ: Սկսած 60-ականներից` Սարոյանը գրում է քնարական, ինքնակենսագրական գործեր, հուշեր:

Գրողը հայրենիք առաջին անգամ այցելում է 1935թ.-ին:

…<<Ես հայ եմ արյունով : Ես ամերիկացի եմ միջավայրով: Հայ եմ, բայց Կալիֆոռնիան իմ տունն է: Մեկը հարցնում էր. <<Ի՞նչ է Կալիֆոռնիան Ձեզ համար>>: <<Իմ ծննդավայրն է,-ասացի,- ես խորապես կապվել եմ դրան>>: Ասում է` <<Հայաստանի չա՞փ>>: <<Այո Հայաստանի և Բիթլիսի չափ>>: Այլաբանական կամ զգացական տեսակետով , անշուշտ, Բիթլիսը վսեմ է, գերագույնն է…>>,-ասում է Վիլյամ Սարոյանը:

1981թ. Մայիսի 16-ին Վիլյամ Սարոյան հանճարը հեռացավ կյանքից, սակայն թողեց այն բարին ու լուսավորը, որոնք մշտապես իշխում են նրա ստեղծագործություններում: Գրողի խնդրանքով նրա աճյունի մի մասը տեղափոխվում է Հայաստան, հայոց մեծերի պանթեոն: Ազնվաբարո ու վեհանձն այս ՄԱՐԴԸ մշտապես խոնարհման է արժանի…

Շարունակությունը այստեղ.
Նյութի աղբյուր՝ http://msheci.wordpress.com/2011/10/24/william-saroyan/

2 responses to “Սարոյանի մասին”

  1. msheci says :

    Մարգարիտա ջան, անշուշտ գովելի է որ հղում եք արել: Բայց ինչու՞ եք բլոգնյուզի
    ինֆոյով այն քոփի-փեստ արել 🙂

    • Margarit Sargsyan says :

      Չեմ նկատել, որ բլոգնյուզի ինֆոն էլ է հետը քոփի եղել… Արդեն ուղղեցի, շնորհակալ եմ 🙂

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: