Архив | 13/05/2013

Մայիսյան հավաքին ընդառաջ…

Մոտ մեկ տարի է, ինչ «Լուսաստղ» պատանեկան ամսագիրը սկսել է համագործակցել ժամանակակից հայ գրողների հետ և նախաձեռնել է մի նախագիծ՝ «Չանաչենք մեր ժամանակակիցներին»: Այս նախագծի շրջանակներում կրթահամալիրում հյուրընկալեցինք Արամ Պաչյանին, Կարեն Անտաշյանին, իսկ առաջիկայում նախատեսվում է հյուրընկալել Հենրիկ Էդոյանին: Իրենց, իրենց գործերին՝ արձակ ու չափածո, դրանց վերլուծություններին կարող եք ծանոթանալ ամսագրի մեդիափաթեթեներում: Ներկայացնում եմ ստորև՝

«Արամ Պաչյան» մեդիափաթեթ

«Կարեն Անտաշյան» մեդիափաթեթ

«Հենրիկ Էդոյան» մեդիափաթեթ

Այս նախագիծն ամփոփելով, Ձեզ ենք ներկայացնում մի տեսահոլովակ՝ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի ամփոփումը: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Լիլիթ Մարգարյանի մտորումը «Դպիրի» մի քանի հոդվածի ընթերցումից հետո

Էյնշտեյնը մի անգամ ասել է. <<Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը>>: Մարդկության ծնած բոլոր հանճարների գաղտնիքը ոչ այնքան գիտելիքն էր, որքան այն հետաքրքրությունն ինչ-որ նոր բան բացահայտելու ու հասկանալու: Читать далее…

Արձագանք՝ Սիլվա Հարությունյանի «Կաբինետ-ընթերցարան» հոդվածին

Կարդալով Սիլվա Հարությունյանի «Կաբինետ-ընթերցարան» հոդվածը` խոստովանում եմ, որ բերված բոլոր, կամ գրեթե բոլոր տեսակետերը և մեթոդները ընդունում եմ: Անդրադառնամ, սակայն նրան, թե որքանով են այդ մեթոդները կիրառելի կամ կիրառվելու դեպքում` արդյունավետ:

Հոդվածում նշվում էր, որ դպրոցի գրադարանն իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են կարդալ: Այնուհետև ասվում էր` բերելով գրադարանը դասարան` մենք դրդում ենք նրանց կարդալու և որ դա նպաստում է կարդալու և նրա միջոցով հասկանալու, կարդացածը վերարտադրելու հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Մտքի հետ համաձայն եմ մասամբ. այո, գրադարանը դասարանում իրավիճակը կստիպի շատերին կարդալ, բայց միայն դասի ընթացքում: Իսկ երբ դու քո ստացած գիտելիքը չես զարգացնում, ունեցածն էլ ես մոռանում: Հետևաբար, ուսումնական կաբինետներում անհրաժեշտ պարագաների առկայությունը չի հանդիսանում երաշխիքն այն բանի, որ աշակերտը կստանա բավարար գիտելիք, հմտություն: Աշակերտը նման պայմանների առկայությամբ պետք է ավելի շահագրգռված լինի, քան ուսուցիչը:
Հոդվածում նաև ասվում էր այն մասին, որ դասագիրքը պետք է ընտրվի խմբում ներառված սովորողների գիտելիքների մակարդակին համապատասխան: Տեղյակ լինելով միայն մեր խմբի վիճակից կասեմ, որ այստեղ սովորում են անգլերենի իմացության տարբեր մակարդակներին տիրապետող սովորողներ և այս դեպքում իրագործել միս Հարությունյանի առաջարկը գրեթե անհնար է, քանզի նույն խմբում սովորող մեկ աշակերտի համար գիրքը չափազանց բարդ է, իսկ մյուսի համար` պարզունակության դրսևորում:

Արձագանքեց` Լիլիթ Աղաջանյանը: