Լիլիթ Մարգարյանի մտորումը «Դպիրի» մի քանի հոդվածի ընթերցումից հետո

Էյնշտեյնը մի անգամ ասել է. <<Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը>>: Մարդկության ծնած բոլոր հանճարների գաղտնիքը ոչ այնքան գիտելիքն էր, որքան այն հետաքրքրությունն ինչ-որ նոր բան բացահայտելու ու հասկանալու: Ընկեր Արտակի հետ միանգամայն համաձայն եմ՝ պետք է աշակերտների մեջ զարգացնել հետաքրքրություն և, իհարկե, համոզմունք, որ հանճար կարող է լինել յուրաքանչյուր ոք: Բոլորն էլ վաղ թե ուշ կարող են իրենց մեջ կամքի ուժ գտնել՝ սովորելու ու հասկանալու ֆիզիկայի որևէ կանոն: Եվ վերջապես, ամեն մարդ ցանկության դեպքում իր մեջ կարող է զարգացնել ցանկացած հմտություն, նույնիսկ՝ տաղանդ. լսողություն չունեցող երեխան մեծ սիրո դեպքում կարող է դառնալ հանճարեղ երաժիշտ: Եվ խնդիրն այստեղ ոչ թե տվյալ բնագավառն ու մասնագիտությունը սիրելն է, այլ այն, որ մարդն ընդունի և գիտակցի փաստը, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է նույնիսկ անհնարինը: Շատերն իմանալով որևէ հանճարի մասին, կարող են հիանալ նրանով, մի մասը նույնիսկ կարող են սովորել նրա կենսագրությունը՝ դպրոցում պատմելու համար, բայց իրականում շատ քչերը կհամարձակվեն գնալ մինչև վերջ չնայած յուրաքանչյուր ոք «մինչև վերջն» իր ձևով է ընկալում ու կփորձեն հասկանալ նրա ֆենոմենը և վերջում կգան եզրակացության, որ ով ուզում է լինի այդ հանճարը՝ գաղափարախոսությունը, որով նա առաջնորդվել է իր ողջ կյանքում, մինչև վերջ հասկանալ կարող է միայն ինքը: Եվ այն պահից, երբ աշակերտն իրոք կհասկանա եվ կընդունի այն փաստը, որ ինքն իրական սեր է դրսևորում դեպի այդ աշխատանքը ու կստեղծի, կկառուցի, կմտմտա իր սեփական գաղափարախոսությունը, այդ դեպքում իրոք կդառնա այն անհատը, ով մինչև այդ գոյություն ուներ միայն իր բանականության մեջ:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: