Архив | 30/05/2013

Pacismo


Մեկ – մեկ մտածում եմ, ես հայաստանն եմ

Կողքիս նստած աղջիկն էլ` ադրբեջանը

ու մենք ատելություն ենք քարոզում դեկոլտեներով ու մինիներով,

լկրահաչ տալիս, իրար մազ քաշում, իրար ճանկռտում

ու ճարահատյալ զինադադար կնքում`

զուգարանում շուրթեր ներկելու

ժամանակ ունենալու համար:

Զինվորիկներով կռիվ ենք անում

անագե զինվորիկ` կոտրած ոտիկով

Անագե ճվոց.

կոտրած ոտիկով անագե զինվորի

հալումաշ եղած

մայրիկ գդալն է հուսահատ ոռնում:

Ե՞րբ ենք թարգելու իրար մորթելը,

իրար քերծելն ու հայհոյելը.

չենք էլ հասկանում, որ

արդեն շորերը, ծառերը, հողը

վարակվել են մեր ատելությամբ

ու ոռնում են ցավից:

Էս հարցին իրար սպանելուց բացի ուրիշ լուծում չկա՞:

Բա էլ ինչի՞ եմ ԱԳՆ պահում,

Ինչի՞ եմ ազգիս փողերը անիմաստ ծախսում

ես ինձ եմ դիմում,

պատերազմ չեմ ուզում:

Իրանք են ուզում ինձ հում-հում ուտեն,

ես սուրբ ոչխար եմ:

 

Իմ իսկ մտքերից խելագարվել եմ:

 

Մերի Շարոյան

Հենրիկ Էդոյան. 5 սոնետ Միքելանջելոյին

Տե՛ս այստեղ:

Աստղիկ Մարկոսյան, Արտակ Կարապետյան