Ամենակարճ պատմվածքի մրցույթ

Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.

«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»: Իսկ ահա Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը.

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին…»:

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունն ու «Սևակ» առցանց ամսագիրը՝ «Լուսաստղ» ամսագրի հետ համատեղ հայտարարում են ամենակարճ պատմվածքի մրցույթ:

Եթե Դուք ուզում եք մասնակցել մրցույթին, Ձեր պատմվածքը պետք է բաղկացած լինի նվազագույնը 3 և առավելագույնը 15 բառերից ու կազմված լինի պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներից՝ հանգույց, կուլմինացիա, լուծում: Պատմվածքը կարող է գրված լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով:Մրցույթին մասնակցող պատմվածքների քվեարկությունը տեղի կունենա «Սևակ» առցանց ամագրում 10 օր շարունակ, ամենաշատ ձայներ հավաքած 20 ստեղծագործությունները կանցնեն եզրափակիչ փուլ, որոնցից լավագույնները պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում կարժանանան խրախուսական մրցանակների:

Հայտերն ընդունվում են սույն թվականի հունիսի 6-ից 26-ը ներառյալ`ստեղծագործությունները կարող եք ուղարկել «Սևակ» առցանց ամագրի facebook-յան էջին:

Հաջողություն ենք մաղթում:
Հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում, սիրով կպատասխանենք:

Մրցույթը անց է կացվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Լուսաստղ» ամսագրի ու « Գրական ակումբի» հետ համատեղ:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: