Ճամբարի նախավերջին օրը Բջնիում

Ամեն մեկը խաղում է յուրովի. մեկը` խորամանկորեն և հաշվենկատ, մյուսը` բացեիբաց, երրորդը` էմոցիոնալ և անկառավարելի: Բայց` չնայած բոլոր տարբերություներին, բոլորը կլանված են` ամբողջովին ներքաշված խաղի մեջ: Երևի յուրաքանչյուրի մեջ ապրում է խաղը: Կամ էլ մենք ուղղակի երիտասարդ ենք և դեռ բաց ենք իրար համար: Բոլորս միասին «Մաֆիա» ենք խաղում:
Ահ, այս ինչ եմ ասում: Խոսքը «Լուսաստղ» ակումբի դեպի Բջնի ճամփորդության մասին է:
Հունիսի 13, օրը` հինգշաբթի, Ամառային ճամբարի նախավերջին օրը, առավոտյան 9.00: Իհարկե, ճամբարի ամենահետաքրքիր բաղկացուցիչներից մեկն էլ ճամփորդություններն են: Հավատացած եղեք, դա շատ ավելի հետաքրքիր և արդյունավետ է, քան այս եղանակին դասասենյակում փակվելը: Մենք գնում ենք Բջնի: Առավոտյան արդեն հավաքվել էինք Մարմարյա սրահում` առավոտյան պարապմունքին մասնակցելու համար: Բոլորն` ուսապարկերով ու քնատ հայացքներով: Պարապմունքից հետո հարմարավետ երթուղայինով շարժվում ենք դեպի Բջնի: Հմմ, իմիջիայլոց, Դուք գիտե՞ք, որ դեպի Արզաքանդ ճամփորդության ժամանակ մենք նոր ընկերներ ենք ձեռք բերել: Նոր ծանոթություններ, փորձի փոխանակում. այս մասին հաճախ է շեշտում տիարը: Նարեկը զանգում է նոր ծանոթացած տղաներին և առաջարկում հանդիպել Արզաքանդից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող Բջնիում: Տղաները գալիս են: Բջնին գեղեցիկ է: Փոքր, հավես լճեր կան, որոնցում գորտեր են կռկռում և բազմանում: Մերոնք դեռևս չեն կորցրել մանրուքների մեջ գեղեցկություն տեսնելու ընդունակությունը և գնում են գորտ բռնելու(կամ էլ` պարզապես նայելու): Չգիտեմ ինչն ինչպես եղավ, բայց Դանան, Արտակը և Մարիամը վերադարձան առանց ավարի: Ընդհանուր լանչից հետո (փորձը ցույց է տալիս, որ ճամփորդության ընթացքում միասին հաց ուտելը բավականին դրական գործընթաց է) բարձրանում ենք նոր վերանորոգված: Այն մասին, թե ինչ գտանք մենք բարոյական հայի գյուղի բերդի թունելում, կպատմեմ հաջորդ հոդվածում: Իսկ հիմա պարզապես նշեմ, որ բերդ այցելությունից հետո ճանապարհվեցինք գյուղի հին եկեղեցին, որը բավականին հաճելի տեսք ուներ: Մեկ-մեկ ջրի կամ պարզապես ճանապարհ ճշտելու նպատակով մտնում էինք գյուղի տներ, բոլորը մեզ ընդունում էին հետաքրքրված ու բարեհամբույր հայացքներով, ուշադրությամբ լսում կրթահամալիրի մասին: Դանային ու Արայիկին մի տատիկ նույնիսկ ուտելիք նվիրեց. նոր թխված լավաշ և ոչխարի պանիր: Միգուցե սա չարժի պատմել, կենցաղային մի դրվագ է, բայց, գիտեք, շատ հաճելի է նման հայկական հյուընկալությունը, ինչո՞ւ չպատմել Հայաստանում և հայի մեջ մնացած լավ հատկանիշների մասին: Հետո բոլորս կրկին հավաքվեցինք լճակի մոտ: Տղաները գնացին լողալու և շատ շուտով հետ վերադարձան (միգուցե, աղջիկների ներկայության բացակայությո՞ւնն էր պատճառը): Հետո` ընդհանուր ընթրիք, խոսակցություններ, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր… Վերադառնամ նախաբանին: Հանկարծակի հասկացա, թե ինչքան մարդն ունի մարդու կարիք: Եվ դա այն եզակի պահերից էր, երբ պատկերացրի, թե ինչքան անիմաստ են բոլոր բարիերներն ու ինտրիգները մեր միջև. յուրաքանչյուրն այնքան մոտիկ է մյուսին, յուրաքանչյուրը խաղում է մյուսի հետ:

Մերի Շարոյան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: