դարամյա «հակամարտությու՞ն». անցյալի մնացորդները

Առաջին հայացքից` նույնիսկ ավելորդ է խոսել ժամանակակից հայի` ժամանակակից թուրքի հանդեպ վերաբերմունքի մասին: Բոլորին էլ հայտնի է, թե դարերի խորքից ինչ մասշտաբների ատելություն են բերել հայերը թուրքերի հանդեպ` «թուրք» բառով կոչելով այն ամենն, ինչ ցանկանում են վիրավորել և հայհոյել: Ատելությունը հասնում է մինչև անհանդուրժողականության, երբ ապրիլի 24-ին հայ երիտասարդները վառում են հարևան երկրի դրոշը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թուրքերը նույնպես ոչ այնքան բարիդրացիական են տրամադրված հայերի հանդեպ` «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների հիման վրա` թուրքերի 74%–ը չի սիրում հայերին:
Սակայն, երկրորդ անգամ այս մասին մտածելիս, հասկանում ես, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Ինչպես նկատում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը, հայերը բավականին տեղեկացված են թուրքերի մասին, ինչը չի կարելի ասել թուրքերի մասին:
Վերջիններս թյուր պատկերացումներ ունեն հարևան երկրի աշխարհաքաղաքական դիրքի և պատմության մասին: Եվ շատ տրամաբանական է «ինչպե՞ս ես ատում այն, ինչ չես հասկանում» հարցադրումը: Կրկին անցում կատարենք հայերին: Թուրքերը մեր հարևաններն են:

Թուրքիան այսօր հզոր պետություն է:

Եվ զարմանալի չէ, թե ինչու է հայ առևտրականը թուրքի հետ առևտուր անելիս մոռանում իր ատելության մասին, զարմանալի չէ, թե ինչու է հայ աղջիկը Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվելիս մոռանում, թե ինչքան է զզվում թուրքից:
Կարծում եմ` այսօր հայի` թուրքի հանդեպ ատելությունը և թուրքի` հայի հանդեպ ոչ լավ վերաբերմունքը սիմվոլիկ իդենտիֆիկացիոն դեր են կատարում:

Ժամանակն է հասկանանք, որ հարևան ժողովուրդների միջև այս երկուստեք արհեստական անհանդուրժողականությունը ոչ մի լավ բանի չի բերում: Սակայն շատ գիտակից մարդիկ այսօր աշխատում են «հայ-թուրք» հակադրման կարծրատիպը կոտրել` ազգամիջյան ճամբարների և սեմինարների, նախագծերի միջոցով:

Վերջին հաշվով` ատելությունն ինքնաքայքայման պրոցես է:

 

Մերի Շարոյան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: