Բարձունքների նվաճում

«Բարձունքների նվաճում» նախագիծը, որպես ավարտուն ուսումնական նախագիծ

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է  «Բարձունքների նվաճում» նախագիծը:2012թ Սեպտեմբերի 21ին կրթահամալիրի սովորողներից կազմված արշավախմբերը միաժամանակ շարժվեցին Հայաստանի տարբեր ուղղություններով և նվաճեցին 21 բարձրունքներ: Այս տարի նախագիծը արդեն ուսումնական տոնացույցի մեջ է ներգրավվել և մեզ համար շատ սիրելի օր է դարձել:

Նախագիծը հետաքրքիր է նրանով, որ մինչև բարձրունքը ընտրելը ուսումնասիրում ենք Հայաստանում ծանոթ ու անծանոթ լեռներ, գագաթներ ու բարձրունքներ: Էկո-հայրենագիտական ակումբի անդամներով Ուսումնասիրեցինք մի քանի լեռնագագաթներ, բայց առավել գրավիչը Աժդահակ հրաբախային լեռն էր: Մենք այս անգամ մի փոքր թերացել էինք, հաշվի չէինա առել, որ աշնանային ժամանակի մեջ չենք տեղավորվի, և պետք է արագ փոխեինք բարձունքը:

Դե նախագծի դրական կողմն էլ այն էլ,որ բավականին գագաթներ ու երթուղիներ էինք ուսումնասիրել և որոշեցին գրավել Արեգունի լեռնաշղթայի Արտանիշ լեռնագագաթը: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին:

Նախագծային այս մեթոդը, որ նախ ուսումնասիրում ես առցանց, ապա ինքդ հնարավորություն ունես գործնականում տեսնել ու նույնիսկ նվաճել բարձունքներ, շատ արդյունավետ է: Կուզենայի նշել,որ մինչև մեր գնալը շատ ենք փնտրել լեռան նկարներ, բայց չկային, իսկ այժմ համացանցում եթե գրեք Արտանիշ լեռ, ապա անպայման տեղեկություններ և նկարներ կգտնեք Էկոհայրենագիտական ակումբի բլոգում և Կրթահամալիրի կայքում :

 

Սահակյան Նարեկ

Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: