Երբ հանդիպման նախաձեռնողը ընկերս է…

Ավետիս Հարությունյան |lusastx|esaystexem|
Avetis Harutyunyan

Այսօր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակներում հյուրընկալվել էր լրագրող-հաղորդավար Արմեն Դուլյանը: Դուլյանի այցի նպատակն էր ներկայացնել ժամանակակից լրատվական դաշտի իր տեսլականը, մոտեցումներն ու դիտարկումները: Լրագրողն անկեղծ էր, խանդավառված: Կրթահամալիրում առաջին անգամ էր՝ նոր էր ամեն ինչ և միջավայրը, և նոթբուքերով սովորողները, և նախագծային ուսուցումը: Քամյուից մեջբերումը դիպուկ էր. «Մենք սովորաբար սովորեցնում ենք այն, ինչ կապ չունի իրական կյանքի հետ», լրագրողն ուրախ էր, որ մենք այլ մոտեցում ունենք: Մասնակցում էին շուրջ 50 սովորող. ակտիվորեն մասնակցեցին հանդիպմանն ու արդյունքում թեժ քննարկում ստացվեց: Քաղաքական թեմաներից փաստորեն փախչել կամ խուսափել հնարավոր չէ… Վիտալի Գրիգորյանը ներկայացրեց կրթահամալիրի կայքը, «Լուսաստղ» ամսագիրն ու ակումբները: Դուլյանը պատասխանեց բոլոր հարցերին, նույնիսկ Մարիամ Փաշինյանի ու Արմեն Մարտիրոսյանի սուր հարցադրումները պատասխան ստացան: Հանդիպումը բավականին հետաքրքիր էր, զրույցը՝ բազմատար: Ներկա էին նաև մեր ուսուցիչները, «Առավոտ երտասարդականի» մեր ընկերները, հյուրեր ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետից: «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը նոր թափ է ստանում, տարածվում ֆեյսբուք սոցիալական ցանցում ու հետզհետե ընդգրկում տարբեր բնագավառներում ընդգրկված մեր ժամանակակիցներին:

 

 

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: