Եվ իսկապես ինչ է նորաձևությունը

Եվ իսկապես ինչ է նորաձևությունը Նորաձևությունը այժմյան ամենաարդի թեմաներից մեկն է: Մի կողմ թողնենք ամսագրերը, որոնք միայն նորաձևության մասին են: Վերջերս այնքան եմ այդ բառին հանդիպում, որ ցանկացա իմանալ դրա իսկական իմաստը: Նորաձևությունն արտահայտվելու մշակույթային ձև է, ինչ որ տեղ նաև իրականության արտացոլումը, որը երևում է պահելաձևի և հիմնականում հագուստի մեջ: Նորաձևությունը շատ արագ է փոփոխվում: Այն սահմանում է որոշակի կանոններ ` ինչպես շարժվել և հագնվել, իսկ այն մարդիկ ովքեր չեն հետևում այդ կանոններին համարվում են հնաոճ: Կան պայմաններ, որոնք միշտ նորաձև են համարվում, օրինակ` դասական ոճը: Նորաձևությունը ճաշակի գերիշխող մասն է: Որպես կանոն, նորաձևությունը կարճատև է և փոփոխական, երբեմն վերադառնում է այն, ինչ վաղուց մոռացվել է: Մարդիկ այնքան են խոսում այդ թեմայով, որ առաջանում են հակասությոսններ և ծագում են վեճեր: Իսկապես, նորաձևությունը շատ հաճախ է փոխվում: Յուրաքանչյուր սեզոն մեզ առաջարկում են մի նոր բան: Կարծում եմ` «առաջարկել» բառի մասին հարկավոր է երկար մտածել, կարծես նորաձևությունը մեկը ուղարկում է մեզ, ինչ որ աներևակայելի մեկը(Աստծո նման), որին բոլորը պարտավոր են ենթարկվել: Իսկ ո՞վ է թելադրում այդ օրենքները, դիզայներները, բայց չէ որ նրանք էլ մեզ պես մարդիկ են: Իսկ ինչ- որ մի նոր բան ստեղծել և փոխանցել մարդկանց (ինչպես մենք գիտենք նորը լավն է, իսկ մոռացվածը` հին) ընդհամենը նրանց աշխատանքն է:

Հասմիկ Սերոբյան, 11-րդ դասարան

Աղբյուրը` այստեղ

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: