Երևանյան տրանսպորտ

Տրանսպորտ ասելիս ակամա պատկերացնում եմ փոքրիկ միկրոավտոբուս, կեղտոտ,  ճղճղված նստարաններով և հոգնած վարորդներով, որոնք  անընդհատ բղավում են  «Դուռը կամաց փակի՛…» կամ հայհոյում, վերցնում եմ անհաշվելի թվով ուղևորներ և վարում իրենց ավտոբեուսը այնպես, կարծես սոխ կամ կարտոֆիլ են տեղափոխում: Երբեմն մարդկանց խտությունը մեկ քառ. մետրի վրա կազմում է 8-9 մարդ: Հայերը, իրոք որ , հնարամիտ են:

Երբեմն որևէ երթուղային  նստելու համար պարտավոր ես ժամերով սպասել (օրինակ՝ 26(102)) և երբ վերջիվերջո այն հայտնվում է, դու պարզապես չես ուզում բարձրանալ, փառք Աստծո,  կան մարդիկ, որոնք առաջարկում են պահել պայուսակը կամ էլ տալիս են տեղ հարմար տեղավորվելու իրենց կողքին:

Իսկ երբեմն դու կարող ես սպասել երթուղայինին ժամերով, անգամ օրերով, բայց այն,  միևնույն է, չի գա, քանի որ այդպիսի երթուղային արդեն գոյություն չունի , իսկ դու տեղյակ չէիր: Խոսքս երթուղայինների համարների փոփոխության մասին է: Չեմ հասկանում՝  ինչումն է իմաստը 75 համարի երթուղին դարձնել 75Ա, իսկ 77-ը դարձնել 75: Խոսքեր չունեմ: Սա ուղակի որոշ խելամիտ մարդկանց պայծառ մտքի և գիտակցության արդյունք է: Ի հակադրություն վերը նշվածի, կուզենայի ավելացնել , որ լավ փոփոխություններ ևս տեղի են ունեցել: Ներկրվել են բազմաթիվ <<նոր>> , հարմարավետ, ընդարձակ ավտոբուսներ, որոնց մեջ ավելի հարմար է կանգնած երթևեկելը: Տեղադրվել են տեսախցիկեր, որոնց շնորհիվ խախտումները և ավտովթարները քչացել են: Բարեկարգվել են կանգառներն և այլն:

125773                    g_image

Իսկ ի՞նչ վիճակում է մետրոն: Դե մետրո է, էլի: Հին  սովետական,ավտոբուսից փոքր ինչ արագ վագոններով, մաքուր, գեղեցիկ մետրո: Վատն այն է, որ Երևանյան մետրոն ունի ընդամենը մեկ գիծ և առավելագույնը 10 կայարան:

Այն հիմնականում նախատեսված է կենտրոնում տեղաշարժվելու համար, իսկ այն մարդկանց համար, որոնք ապրում են Երևանի ծայրամասերում, մետրոն ընդհանրապես անհրաժեշտ չէ: Ես հասկանում եմ, որ մետրոն ընդլայնելը կապված է շատ գումարների հետ, սակայն ժամանակն է նաև մտածել  դրա մասին:

Օրինակ, Մոսկվայի կամ Լոնդոնի մետրոն այնքան մեծ է, որ կարելի է հեշտությամբ մոլորվել, բայց, այնուամենայնիվ, կարող ես հասնել քո նախընտրած վայրը: Իհարկե  ոչինչ չի հասնի Տոկիոյի մետրոյին, որտեղ կան հատուկ մարդիկ, որոնք պիկ ժամերին ներս են հրում  ուղևորներին վագոնի ներսը:  Զվարճալի է, չէ՞: Այսուհանդերձ , արտասահմանում մետրոյի դերը շատ մեծ է:

images (3)        images (2)

Իսկ երթուղային տաքսիների դերը՞: Կարող եմ վստահորեն ասել, որ Մոսկվայի երթուղային տրանսպորտը ոչինչով չի տարբերվում Երևանյան տրանսպորտից: Նույն ծխող ու հայհոյող վարորդներն են, նույն <<խիտ բնակեցված>> ավտոբուսները: Սակայն նույնը չեմ կարող ասել Եվրոպայի տրանսպորտի մասին: Օրինակ, Ավստրիայում տրամվայների չվացուցակով կարելի է ստուգել ձեռքի ժամացույցը:

Քանի որ խոսք գնաց տրամվայների մասին, մի փոքր էլ դրանց անդրադառնանք: Հայաստանում մեռած տրամվայ և մեռնող տրոլեյբուս փոխադրամիջոցները  հիմա շատ ակտուալ են Եվրոպայում, քանի որ դրանք էկոլոգիապես մաքուր են և չեն աղտոտում շրջակա միջավայրը: Ինչու՞ և մենք չօգտագործենք դրանք: Չնայած արդեն ուշ է. տրանվայները վերացրին, մեկնաբանելով, որ դրանք էֆեկտիվ չեն, այնինչ այդ տրամվայի գծերը ինչ-որ մեկին երևի շտապ պետք էին:

Սա է մեր իրականությունը, այսպիսին է տրանսպորտը Երևանում: Ի՞նչ կարող ենք մենք անել, միայն օգտվել տրանսպորտից ու շնորհակալ լինել, որ գոնե կա:

ms4       London-Underground-trains-001

Թարգմանական էջ

Հետաքրքիր  տեղեկություններ.

Մետրո

*Virgin Vacations զբոսաշրջային ընկերությունը հրապարակել է աշխարհի լավագույն մետրոպոլիտեններիտասնյակը, որը գլխավորում է բրիտանական հնագույն <<Լոնդոնյան խողովակը>>-ը:

Լոնդոնյան մետրոն Եվրոպայի ամենամեծ և աշխարհի ամենահին մետրոն է:

Ուղիղ 150 տարի առաջ՝ 1863 թվականի հունվարի 9-ին, ոչ մեծ շոգեքարշը լոնդոնյան “Պադինգտոն” կայարանից մեկնեց և2,5 ժամ անց, անցնելով 5,5 կմ երկարությամբ ուղին, հասավ “Ֆարինգտոն” կայարան, որտեղ պատրաստ էին բանկետիհամար նախատեսված սեղանները, որոնց շուրջ պետք է տոնեին շոգեքարշի ուղևորությունը, որով սկսվեց մետրոյիհամաշխարհային պատմությունը:

Քաղաքում տեղաշարժվելու նոր միջոցն անմիջապես չափազանց լայն տարածում ստացավ և հենցառաջին օրը տեղափոխեց շուրջ 40 հազար մարդ: Յուրաքանչյուր տարի մետրոն տեղափոխում է 976միլիոն ուղևոր:

2-րդ տեղն է զբաղեցնում փարիզյան մետրոն, որը գործում է 1900 թ.-ից, իսկ երկարությունը կազմում է 215կիլոմետր:

Լավագույն մետրոների եռյակում է հայտնվել Մոսկվայի մետրոն, որը աշխարհում ամենամեծ ևամենաարագ մետրոններից է և յուրաքանչյուր տարի  տեղափոխում է 3,2 միլիարդ ուղևոր:

Լավագույների ցուցակում են հայտնվել նաև Մադրիդի, Տոկիոյի, Սեուլի, Նյու Յորքի, Մոնրեալի, Պեկինի ևՀոնկոնգի մետրոպոլիտենները:

*Չեխական մետրոն նախատեսում է գործարկել, այսպես կոչված, «սիրո վագոններ»: Վագոններընախատեսված են այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ծանոթություն հաստատել և գտնել իրենցկյանքի ուղեկցին:

Նորարարության էությունը կայանում է նրանում, որ մի քանի գնացքներում կներառվեն ծանոթություններիհամար նախատեսված վագոններ: Դրանք մյուսներից կտարբերվեն գունավորմամբ: Վագոններըկգործարկվեն մինչև տարեվերջ: Ներկայում լուծվում են կազմակերպչական հարցերը:

«Մետրոյում դուք կարող եք կարդալ կամ սովորել, իսկ ինչու չփորձել գտնել զույգ: Մենք ցանկանում ենքքաղաքացիների կյանքն ավելի հաճելի դարձնել: Մարդիկ այսօր ժամանակ չունեն ծանոթություններհաստատելու համար, ինչպես նախկինում էր»,- ասել է չեխական մետրոյի ներկայացուցիչը:

Տրոլեյբուսներ

Բուդապեշտում տրոլեյբուսները հայտնվել են 1949 թվականին: Առաջին տրելեյբուսին միանգամից տվել են 70 համարը, քանի որ այդ տարի տոնեւմ էին Ստալինի 70-ամյակը: Մինչ այժմ 70 համարից ցածր տրոլեյբուս Բուդապեշտում գոյություն չունի:

 

*Աշխարհում կա ընդամենը 2 ստորգետնյա տրոլեյբուսի գծեր և երկուսն էլ  Ճապոնիայում են: Դրանք հատուկ լեռնային տրանսպորտային երթուղիներ  են Տետեյամա և Օմատի լեռների միջև: Ի միջի այլոց, Ճապոնիայում վերգետնյա տրոլեյբուսներ չկան:

 

*Ամենաերկար տրոլեյբուսի երթուղին կազմում է 86 կիլոմետր: Այն Ղրիմում է և ձգվում է Սիմֆերոպոլից մինչև Յալտա:

Ամալյա Մնացականյան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: