Անդրադառնում եմ քննարկանը…

Այսօր ակումբային գործունեության դասաժամին «Ընթերցասերի ակումբում քննարկում էր: Ոչ թե սովորական, բանավոր քննարկում, այլ՝ առցանց: Այս կազմով քննարկում անել առաջին անգամ էինք փորձում: Կարծում եմ՝ բավականին լավ ստացվեց: Հիմա անդրադառնանք յուրաքանչյուրի կարծիքին առանձին-առանձին: Ուրեմն Դարբինյան Հայկը գտնվել է կարճ ու լակոնիկ: Համարում է, որ ընթերցանությունը հոգևոր ներդաշնակություն է, ու, որ այն սնում է մարդուն գիտելիքներով: Ու չնայած կարծիքի վիճելի լինելուն, միայն ընկեր Մարգարիտն է արձագանքել այս մեկնաբանությանը: Դավիթ Բաբախանյանը ասում է, որ ծուլության պատճառով քիչ է կարդում. « Ես շատ սխալ եմ անում, որ քիչ եմ կարդում, բնածին ծուլությունից է, բայց, կարծում եմ, ակումբի շրջանակներում կսկսեմ կարդալ, քանի որ կարդացած մարդիկ ինձ համար ավելի բովանդակալից են»,- ասում է նա: Իսկ Շարոյան Մերին սկսել է կարդալ երեք տարեկանից, մշտնջենական փնտրտուքի մեջ ապրող նիհիլիստական տենդենցներ ունեցող երիտասարդներին խորհուրդ է տալիս կարդալ Ջեք Կերուակի «Ճանապարհի վրա վեպը»: Չմեջբերել չեմ կարող. «Ընթերցանությունն անհատական գործընթաց է, բոլորին չէ, որ պետք է միևնույն ծավալի և միևնույն որակի գրականություն: Առաջնորդվենք կոմունիստական լոզունգով. Ամեն մեկին` ըստ պահանջմունքի: Կա մտածողության տիպ, ում պետք է զարգացման համար կարդալ, մյուսին` նկարել, երրորդին` պարզապես ապրել: Բայց մինիմալ բաներ կարդալ պետք է բոլորին»: Էլի ընկեր Մարգարիտն է արձագանքել: Ասատրյան Արայիկը հիմա չի կարդում, բայց կարծում է, որ ընթերցանության «հետևանքը» միանշանակ դրական է: «Թե ինչ կարող է տալ ընթերցանությունը մարդուն կախված է նրանից, թէ ինչ է ուզում մարդը ստանալ ընթերցանությունից…»,- ասում է Ղարիբյան Մհերն: Ու Մհերն ու էլի ընկեր Մարգարիտը քննարկում են ընթերցանության ու հիերոգլիֆների մասին: Հաջորդը Ավետիսն է: «Գրականությունը կյանքի հայելին է», «գրականությունն ու ընթերցանությունը այն ամենակարևոր պատուհաններից են, որ պետք է միշտ բաց մնան և մարդը՝ անհատը պետք է նստած լինի այդ պատուհանի գոգին», մեջբերում Նար-Դոսից, մի խոսքով՝ ըստ իս, էլի վիճելի, բայց և հետաքրքիր կարծիք է: Հրակն էլ ասում է, որ ընթերցանությունը գրողի և ընթերցողի հոգևոր կապն է: Հետաքրքիր ու տարբերվող ձևակերպում է, չէի մտածել: Թե ինչ կարդալ, խորհուրդ չի տալիս, կարծում է, որ ամեն մեկն ինքնուրույն պիտի կողմնորոշվի: Լիան էլ չի առաջարկում, բայց ասում է, որ տպավորված է Տոլստոյի «Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն» ստեղծագործությամբ: Ունի մի խորհուրդ. «Կարդացեք այն, ինչը ձեզ իրոք հետաքրքրում է»: Վիտալիի մեկնաբանությանը մեկնաբանում են ընկեր Մարգարիտն ու Մհերը, դառնում է նոր մինի քննարկում: Ասում է՝ «հիմա կարդում եմ երեք գիրք. Րաֆֆու «Սամվելը» (ավարտական քննությունների համար), Լարի Քինգի «Как разговаривать с кем угодно, когда угодно, где угодно», Լյոնարդ Ռեյ Թիլի և Ռոն Թեյլորի «Դեպի խմբագրություն: Ժուռնալիստիկայի ներածություն» գիրքը: Վերջին երկուսը մասնագիտական գրքեր են»: Լավ է, որ մի քանի գիրք համատեղել ստացվում է: Գրիգորյան Սոնան ասում է, որ ընթերցելիս մոռանում է ամեն ինչի մասին ու սկսում կարդացվող նյութի մասին մտածել: Հիմա կարդում է Զիգմունդ Ֆրոյդի «Հոգեվերլուծությունը»։ Ըստ Մարիամի՝ ընթերցանությունը ստեղծագործելն է, մտածելն ու ապրելը: Կարդում է Կաֆկա «Դատավարությունը»: Ու Մարիամն ու ընկեր Մարգարիտը խոսում են գրականություն-իրականություն կապի մասին: Էմմա: «Ցանկացած գրված, գրի առնված բառ հնարավոր է ընթերցել, այն պոտենցյալ ընթերցանության նյութ է: Գեղարվաստական գրականությունը հազարավոր ժանրերից մեկն է, և ընթերցանությունն ինձ համար չի սահմանափակվում դրանով»,- գրում է Էմման ու հավելում, որ ընթերցանության արդյունքը ընդհանուր զարգացվածությունն է, քննադատական մտածողության ձևավորումը, բառապաշարի ձեռքբերումը և այլն: Էլի ընկեր Մարգարիտն է քննարկում Էմմայի կարծիքի վիճելի կողմերը: Մամարյան Նինան էլ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերում ու հարցազրույց անում X մեկի հետ: Սա չեմ մեկնաբանի, կարդալ է պետք: Հաջորդն ու նախավերջինը Մարգարյան Լիլիթն է: Ըստ նրա ընթերցանությունն ամեն ինչի անվերջությունն ապացուցող միակ երևույթն է: Հիմա Նիցշե է կարդում: Էլի հետաքրքիր մտքեր կան, բայց չեմ մեջբերի, կարդացեք ինքներդ: Վերջինը իմ մեկնաբանությունն է, բայց ինքնավերլուծությամբ չեմ զբաղվի: Կասեմ միայն, որ ոնց որ թե ամենաշատ քննարկված մեկնաբանությունն է, չգիտեմ էլ ինչու: Այսքանը: Մեկնաբանությունների մասին: Ու վերջում՝ եթե բոլոր մեկնաբանություններից դուրս բերեմ «ի՞նչ կառաջարկեմ կարդալ» հարցի պատասխանները կստացվի, որ մենք առաջարկում ենք… Լուիս Ֆերնանդո Վերիսիմոյի «Հանդիպում» պատմվածքը, Ջեք Կերուակի «Ճանապարհի վրա» վեպը, Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը, Ավետիք Իսահակյանի «Աբու լալա մահարին», Դյումայից ինչ-որ մի բան, Աստվածաշունչ, Էդգար Ալլան Պոյին, Սի Էս Լյուիսին (Space Triology), Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությո
ւնը», «Վեսլի Ջեկսոնի արկածները», Ավետիսի 18+ պատմվածքները, ՆԻցշե, Օրվել, Գոլդինգ, Հենրիխ Բյոլի «Ծաղրածուի աչքերովը», Բախի «Պատրանքները», Սարտրի «Ճանճերը» կամ «Պատը», Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը», Կորտասարի ասենք՝ «Դեղին ծաղիկը», «Գրաֆիտին»: Նաև առաջարկում ենք խուսափել Սովետական գրականությունից, չկարդալ Ավետիսի 18+ պատմվածքները, Էդգար Ալլան Պո (վերջինները մի մասը առաջարկում է կարդալ, մի մասը՝ ոչ): Հետևեք ու, ինչո՞ւ ոչ, մասնակցեք քննարկումներին: Հետաքրքիր են ու ուսուցողական:
Վիկա Մարկոսյան, 11-րդ դասարան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: