Ընդմիշտ սեբաստացի

Չգիտեմ՝ Սեբաստացի եղել թե դարձել եմ, բայց փաստ այն է, որ հիմա ԵՄ: Կրթահամալիրում անցել եմ ոչ թե երկար, այլ երկարող ու կարճացող ճանապարհ. մի´ մոռացեք, որ կրթահամալիրում ամեն ինչ այլընտրանքային է: Գուցե այդ ճանապարհը եղել է տաօրինակ, բայց եղել է հետաքրքիր, բովանդակալից, անմոռաց ու խուճուճ… Փոխել ենք ու փոխվել, մեծացել ու մեծացրել, հավատացել ու ստիպել հավատալ, գժվել ենք ու ստիպել գժվել, բողոքել ենք ու դարձել բողոքի պատճառ, ստեղծել ենք ու քանդել, վերանորոգել ենք քանդածը կամ կոտրել եղածը… Անցած ճանապարհի հետ կապված հիշողությունները հին են, որովհետև ունեն ժամանակային և տարածքային սահմանափակումներ, բայց թարմ են, որովհետև այդ սահմանափակումների սահմաններում կա մի դաշտ, որտեղ գործում են առանց ազատ ու առանց դժվարությունների. զգացմունքների ու զգացողությունների դաշտը: Դաշտը հսկվում է՝ խիստ անհատական լինելու պատճառով, բայց կան օրեր, երբ պետք է լուսավոր այդ դաշտն ու փոխանցել այնտեղ կուտակված սերը, դրականը, բարին ու լավը… Կարծում եմ կամ, ավելի ճիշտ, կարծում ենք, որ եկել է այդ օրերից մեկը: Ես ու ընկերներս (այսուհետ կամ արդեն մեկ տարուց ավել՝ շրշանավարտներ) սիրով պատրաստ ենք ներկայացնել վերոհիշյալ ճանապարհից հատվածներ, պատառիկներ ու մի քիչ էլ չստացված կադրեր:

Մանե Գևորգյան, շրջանավարտ

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: