Հայ գրականության և խոսքի մշակույթ: 2013-2014. 10-11-րդ դասարաններ:

Մշակումը՝ Հասմիկ Ղազարյանի և Մարգարիտ Սարգսյանի:

Ծրագրին կից առանձին նախագծերը տես այստեղ: Մշակումները՝ Մարգարիտ Սարգսյանի:

Ծրագրին կից հոդվածները տես «Դպիրի» իմ էջում հետևյալ հղմամբ, իմ բլոգում:

Բացատրագիր և հայեցակարգ

Հիմնական կրթություն ստացած սովորողն ավագ դպրոցում հիմնականում կրկնում է անցած թեմաները, որոշ դեպքերում միայն խորանում դրանց մի քանի առանձնահատկություններում։ Սակայն ըստ էության ավագ դասարաններում նրա ձեռք բերածն ավելին չէ, քան արդեն հնացող հանրագիտարանային տեղեկությունները։ Դրա համար Ավագ դպրոցն ի՛ր նպատակը պիտի ունենա և ի՛ր բովանդակությունը։

14-15 տարեկան սովորողի համար ինքնաճանաչողությունը, շրջապատում իրեն հաստատելը, իրեն գտնելը, հարաբերվելն ընդհանրապես հանրության հետ, նպատակներ ունենալն ու դրանք հստակ ձևակերպելը արդեն ոչ թե օրվա դաս են, այլ ապրելակերպ։ Դպրոցի խնդիրն է զգուշորեն ուղղորդել՝ կրթել, դեռահասի կողքին լինել նրա կյանքի այս բարդ փուլում։ Աներկբա է, որ Ավագ դպրոցում կրթությանն ուղղվածություն տալու, ինքնադրսևորման և կենսակերպը կազմակերպելու համար սովորողն իր հետ պիտի հիմնական դպրոցից որոշակի պաշար բերի։ Դա կարդալու, գրելու հմտություններն են, սովորելու նկատմամբ հետաքրքրությունը, իր անձի և շրջապատի նկատմամբ հոգատար ու պատշաճ վերաբերմունքը։ Անհրաժեշտություն է առաջանում ինչպես ցանկացած, այնպես էլ մայրենի լեզվի՝ թե՛ գրականության՝ որպես մտածողություն ձևավորելու միջոցի, թե՛խոսքի մշակույթի ուսուցումն այս պարագայում կազմակերպելու ըստ առաջացած նոր խնդիրների։ Դրանցից ամենակարևորներն են՝

սովորողի մտահորիզոնի ընդարձակում
հասարակության մեջ անհատի դրսևորման խոսքային հնարավորությունների ընդլայնում
խոսքի նպատակահարմարության ընտրության հմտության զարգացում
կանոնակարգված ու նպատակային խոսք կառուցելու (գրավոր և բանավոր) հմտության զարգացում և այլն։

Այս խնդիրները լուծելու համար 10-11-րդ դասարաններում շաբաթական 2 դասաժամ տրամադրվում է խոսքի մշակույթ առարկային և 2 դասաժամ՝ գրականությանը (տարեկան 68-ական ժամ)։

Խոսքի մշակույթի նպատակն է սովորողին հակելու

իրեն հասած բանավոր և գրավոր տեքստն ըմբռնելու, վերլուծության, համապատասխան վերաբերմունքի մշակման
նպատակային և արդյունավետ գրավոր և բանավոր խոսք կառուցելու կարողության մշակման. փաստարկված դատողություններ անելու հմտութան մշակման։
ցանկացած բան համակարգված, հասկանալի և կենդանի խոսքով ներկայացնելու կարողության մշակման։

Խոսքի մշակույթը ներառում է.

Հայոց լեզուն՝ խոսք, դրա միավորները, ոճերը՝ խոսք կառուցելիս
Գրականություն և արվեստ՝ գրական տեքստերի ժանրերը, ընդհանրապես արվեստի հին ու նոր ուղղությունները ուսումնասիրելիս, դրանց վերլուծությունը կատարելիս
Հասարակագիտական առարկաներ (իրավագիտություն, հասարակագիտություն, հոգեբանություն և այլն)՝ փաստարկներ, օրինակներ, համեմատություններ, վերլուծություններ անելիս
Բնագիտություն՝ գիտական ոճը ներկայացնելիս, դրա առանձնահատկություններին անդրադառնալիս
Կինո-Ֆոտո՝ ֆիլմեր, ձայնագրություններ, ֆոտոշարքեր անելիս
Հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառում՝ դրանք ներկայացնելիս

Խոսքի մշակույթը, հիմնվելով մեդիակրթության՝ աշխարհում կիրառվող սկզբունքների վրա, զարգացնում է նաև քննադատական մտածողությունը։

Գրականության նպատակը

Գրականությունն այս դասարաններում, հակառակ ավանդական «Հայ գրականության պատմության» նպատակահարմար է անցնել ավելի ազատ ծրագրով։ Գրականության նպատակը հենց ընթերցանությունն է՝ դրա միջոցով ինքնավերլուծության, սեփական կենսափորձը կարդացածի հետ համեմատելու, ստեղծագործությունը գնահատելու կարողության մշակումը։ Մեր կրթահամալիրի ավագ դպրոցում (10-11-րդ դասարաններում) փորձարկում ենք համաշխարհային գրականության ընթերցման ծրագիրը։ Գրականության նմուշներն առաջարկվում են ընթերցող անհատի՝ սովորողի միտքը շարժելու, ինքն իրեն դրանցում գտնելու, դրանք իր կենսափորձով մեկնաբանելու մղումով։ Նախատեսվում է նաև ընթերցվող հեղինակների կենսագրության, նրանց ապրած ժամանակաշրջանի ու միջավայրի ուսումնասիրություն։

Համաշխարհային գրականությունը սերտորեն առնչվում է

խոսքի մշակույթին
փիլիսոփայությանը
պատմությանը
հոգեբանությանը

Համաշխարհային գրականությունն ընդգրկում է.

ժամանակակից և դասական գրականության լավագույն կտորներից, հայ գրականության՝ աշխարհի հետ չափելի կտորները։ Նպատակը հայ գրականության՝ համաշխարհային մշակույթում զբաղեցրած դերի (ինչհիսին էլ լինի այդ դերը) ակնառու դարձնելն է։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ ուսումնական օրացույցով նախատեսված հեղինակները (տե՛ս ուսումնական օրացույցը)։

Սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները

11-րդ դասարանն ավարտած սովորողը պետք է իմանա

Խոսքի մշակույթից

Հայոց լեզվի գործնական քերականական կանոնները, լեզվի ոճական և բառապաշարային շերտերը, լեզվի զարգացման ուղղվածությունը
Խոսքի գործառնական ոճերը։ Գրավոր խոսքի տեսակները, կանոնները, բանավոր խոսքի առանձնահատկությունները
Խոսքի (թե՛ գրավոր, թե՛ բանավոր) հիմնական բաղկացուցիչները, կանոնավոր խոսք կառուցելու հիմնական սկզբունքները։
Խոսքի հնարավոր (ցանկալի) ազդեցությունը ունկնդրի կամ ընթերցողի վրա, դրան հասնելու միջոցներն ու եղանակները։

Գրականությունից

Գրականության ամենատարածված ժանրերն ու սեռերը
Համաշխարհային դասական գրականության հայտնի անուններն ու դրանց մասին կենսագրական փաստեր
Համաշխարհային գրականության մեջ նոր տենդենցները, գեղարվեստական մտածողության նոր ուղղությունները։

11-րդ դասարանն ավարտած սովորողը պետք է կարողանա

Խոսքի մշակույթից

Հայերեն հարթ ու ճիշտ (լեզվի կանոններին համապատասխան) խոսք կառուցել
Խոսելիս ընտրել համապատասխան ոճ և բառապաշար, բանավոր խոսքի ժամանակ՝ նաև հնչերանգ։
Խոսքը կառուցել աշխույժ, պատկերավոր, տրամաբանված՝ ունկնդրի կամ ընթերցողի համար գրավիչ
Օգտագործել խոսքի ոչ բառային միջոցները (ժեստ, դիմախաղ, համապատասխան արտաքին տեսք, նաև նկար, երաժշտություն և այլն)
Խոսքը կառուցել նպատակային նախատեսած արդյունքին հասնելու միջոցների կիրառմամբ։
Հասկանալ, գնահատել իրեն հասցեագրված խոսքը և վերաբերմունք արտահայտել դրա մասին։

Գրականությունից

Ընտրել իր նախասիրած ժանրի ընթերցանության նյութ
Կարդալ և հասկանալ ենթատեքստը
Հեղինակների ոճական հակումներն իրարից տարբերել
Քաղվածքներ անել գրական տեքստից
Գրական ստեղծագործության մասին խոսելիս իր կարծիքը հիմնավորել մեջբերումներով

11-րդ դասարանն ավարտած սովորողը նպատակահարմար է, որ լինի

հանդուրժող, հեշտ հաղորդակցվող, շրջակա միջավայրով հետաքրքրվող, այդ միջավայրը հեղինակող
լայն մտահորիզոնի տեր, արվեստի, մշակույթի նմուշները հասկացող, գնահատող, ըստ անհրաժեշտության պահպանող, նաև ներկայացնող
ինքնուրույն մտածողություն ունեցող և դա դրսևորող
քաղաքացիական դիրքորոշում ունեցող
անընդհատ ինքնակրթվելու սովորություն ունեցող
իր անհատականությունը գիտակցող։

Ուսումնական միջավայրը

Հարմարավետ կաբինետն է՝ կահավորված նաև պրոյեկտորով, համացանցին մշտական միացված, համապատասխան ծրագրեր (նաև մոնտաժային) ներբեռնած համակարգչով՝ ձայնային ուժեղարարով, ֆոտոխցիկով, ձայնագրիչով։ Պահարաններում անհրաժեշտ գրականությամբ՝ բառարաններ (արմատական, բացատրական, թարգմանական, դարձվածաբանական, թևավոր խոսքերի, շրջասությունների և այլն) հայ և համաշխարհային գրականության նմուշներով, կերպարվեստի զանազան ոճերի ու հեղինակների ալբոմներով։
Երևանի, Հայաստանի հնարավոր բոլոր թանգարանները, պատկերասրահները, համերգասրահները, թատրոններն ու կինոթատրոնները (ուր հղկվում է նաև հանրային միջոցառումներին մասնակցելու մշակույթ)
Մերձքաղաքային և հեռավոր շրջանների տեսարժան վայրերը, ճարտարապետական կոթողները
mskh.am կայքն իր հնարավորություններով, սովորողների անձնական բլոգները, համացանցը, սոցիալական ցանցերն ու պահոցները (facebook, skydrive, YouTube, Google-drive և այլն)
Դպրոցի սրահները, բակերը, քաղաքային այգիները, հնարավոր բեմերը՝ ելույթների (բանավոր խոսքի) համար։

Դպրոցի՝ համապատասխան կահավորում, համակարգիչ և այլ տեխնիկա ունեցող գրադարանն ու ընթերցասրահները։

Կրթահամալիրի ցանկացած ուսումնական տարածք՝ ընթերցասրահներ, մեդիադահլիճներ, ուսումնական լաբորատորիաներ, մեդիասրահներ: Ոսուցման արդյունավետ միջավար կարող է դառնալ նաև ամառային ընթերցասրահը։

Անհրաժեշտ ուսումնական գործիքները

Համացանցին միացված համակարգիչ, անհատական նոթբուք կամ նեթբուք, թվային ֆոտոխցիկ, թվային ձայնագրիչ, գեղարվեստական և տեսական գրականություն, դասագրքեր, համապատասխան կայքերի հղումներ։

Ուսումնական գործունեության տեսակները
Գրավոր

Վերլուծական շարադրանք
Ռեֆերատ
Ակնարկ
Դիմանկար
Հետազոտական աշխատանք
Մեկնաբանություն
Թարգմանություն
Խմբագրական-սրբագրական աշխատանք

Բանավոր

Աուդիոնյութեր
Տեսանյութեր
Ռադիոթատրոն
Բեմականացում
Հարցազրույց
Քննարկում (մասնակցություն)
Քննարկում (կազմակերպում և վարում)
Ցուցադրություն (presentation)
Բանավոր ելույթ (թեման՝ ըստ անհրաժեշտության)

Աշխատանքները կատարվում են դասարանաային ժամից դուրս, խորհրդատվությունը, նյութերի քննարկումը՝ դասարանում։ Դասարանային ժամի ընթացքում կատարվում են նաև խմբային աշխատանքներ, քննարկումներ, նյութերի նախագծում, մշակում, պատրաստում, հրապարակում և այլ աշխատանքներ։ Խորտրդատվութուն արվում է նաև դասաժամից դուրս՝ առցանց կամ դասավանդողի և սովորողի ազատ ժամին։

Հետազոտական

Գեղարվեստական, գիտական և հանրամատչելի գրականության ընթերցանություն՝ մայրենի և օտար լեզուներով
Ընթերցանության նյութի և այլ անհրաժեշտ տեղեկատվության որոնում համացանցում
Մի քանի նյութերի համադրում, հակադրում, եզրահանգում։
Նախագծային (տես տոնացույցը, դրանից դուրս առանձին նախագծեր ներկայացվում են ընթացքում)

Առարկաներն այս ծավալով ու նպատակներով ընդհանուր են բոլոր հոսքերի համար, ընդգրկված են պարտադիր (ոչ թե կամընտիր) ժամաքանակի մեջ:

Սկզբնաղբյուրը՝ Հասմիկ Ղազարյանի բլոգ

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: