Ռուս գրականության սադոմազոխիստը

25007_900Ինչպիսի կին է հարկավոր Դոստոևսկի հանճարին

20-րդ դարի վերջում անգլիացի հոգեբանները, հետազոտությունների շարք անցկացնելով, բերեցին իդեալական կնոջ ընդհանրացրած բանաձևը: Համաձայն այդ բանաձևի` տղամարդու համար իդեալական է այն կինը, ով, առաջին հերթին, միշտ, կամ գրեթե  միշտ, ասում է իր ամուսնուն «այո»: Երկրորդ հերթին դա այն կինն է, ով իր պահվածքի ցանկացած դրսևորմամբ հասկացնում է իր ամուսնուն, որ նա լավագույնն է աշխարհում: Այլ խոսքերով, ցույց է տալիս ամուսնուն, որ նա նրա համար Աստված է երկրային դրսևորմամբ:

Դոստոևսկու բախտը բերել է: Նա գտավ այդպիսի կին: Աննա Գրիգորևնա Սնիտկինան`նրա սղագրուհին ու երկրորդ կինը, հանդիսացավ նրա համար երկնքի պարգև երկար տառապանքների համար: Նույնիսկ Լև Տոլստոյը, ում կինը` Սոֆյա Անդրեեվնան, համարվում է գրողի կնոջ իդեալը, ոչ առանց նախանձի ասել է.«Ռուս շատ գրողներ իրենց ավելի լավ կզգային, եթե ունենային այնպիսի կանայք, ինչպիսիք եղել են Դոստոևսկու կողքին»:

Իր բնավորությամբ, կենսակերպով ու սովորություններով Դոստոևսկին շատ հանգիստ կարող էր հայտնվել հոգեբուժարանում կամ էլ կյանքի վերջին տարիներն անցկացնել բանտում: Բայց ինչպես ասում է պարսկական ասացվածքը ` երկու միանման լավ գլուխները մեկ բարձի վրա չեն պառկի: Նեղսիրտ, նյարդային, նեղացկոտ, սարսափելի խանդոտ ու բռնկվող «իսկական հոգեկանին» Աստված հավասարակշռության համար ուղարկեց  հանգիստ ու խաղաղարար հրեշտակի:

Դոստոևսկու կինը պետք է լինի կասկածից դուրս

Կյանքի վերջին տարիներին Դոստոևսկին չկարողացավ ձերբազատվել բնավորության մի շարք վատ գծերից` նեղացկոտություն, նախանձ, բռնկվողություն: Վերը նշվածներից զատ, նրան, ինչպես երիտասարդ տարիքում, այնպես էլ ծեր ժամանակները տանջում էր իր խանդը: Եվ դա տարօրինակ չէ. նա իր մաշկի վրա երկու անգամ զգացել է դավաճանության դառնությունը իր առաջին կնոջից` Մարիայից, և առաջին սիրեցյալից`Ապոլինարիայից: Ու ինչպես չխանդել, երբ դու ծեր ես, թույլ ու տգեղ, իսկ նա` Աննան, երիտասարդ է, գեղեցիկ և այնքան սեքսուալ:

Խանդի նոպաները նրա մոտ սկսում էին հանկարծակիորեն: Նա կվերադառնար բավականին ուշ ժամի, կփորփեր պահարաններն ու մահճակալի տակ կնայեր: Կամ էլ առանց հիմնավորման կխանդեր հարևանին` անճար ծերուկին…

Խանդի պատճառ կարող էր հանդիսանալ ցանկացած մանրուք: Օրինակ այն, որ իր կինը կարող էր երկար նայել կան լայն ժպտալ ինչ-որ մեկին: Մի անգամ, վերադառնալով տուն, նա սկսեց մեղադրել կնոջը նրանում, որ վերջինս` անհոգի կոկետուհին, ամբողջ երեկո սիրաբանում էր հարևանի հետ` կատաղեցնելով ամուսնուն: Աննան փորձեց արդարանալ, բայց Դոստոևսկին, ուշադրություն չդարձնելով իրենց` հյուրանոցում գտնվելուն, ամբողջ ձայնով գոռաց նրա վրա: Նրա դեմքն այդ պահին ծռվեց, դարձավ սարսափելի: Աննան վախեցավ, որ նա կսպանի կամ կծեծի իրեն և սկսեց լացել: Միայն այդ ժամանակ Դոստոևսկին ուշքի եկավ, սկսեց համբուրել կնոջ ձեռքերը, լացել ու խոստովանեց, որ խանդում է անմարդկայնորեն: Այդ դեպքից հետո Աննան ինքն իրեն խոսք տվեց «պահպանել նրան նմանատիպ ծանր տպավորություններից»:

Դոստոևսկին դրանից հետո նրա համար մշակում է կանոնների շարք, որոնց նա, ամուսնու խնդրանքով, պետք է հետևեր հետագայում. չկրել կիպ սեքսուալ հագուստներ, չժպտալ տղամարդկանց, չծիծաղել նրանց հետ խոսակցությունների ժամանակ, չներկել շուրթերը, աչք չդնել… Եվ, իրոք, դրանից հետո Աննա Գրիգորևնան տղամարդկանց հետ իրեն կպահի բավականին զուսպ և չոր:

Դոստոևսկու տպավորվածությունը

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Այդպես կարող էր արտահայտվել միայն այն մարդը, ով ինքն է գեղեցիկ և հույս չուներ երբևէ դրանից հաճույք ստանալ: Զգալով իրեն յուրատեսակ Քվազիմոդո` Դոստոևսկին ծայրահեղ էմոցիոնալ էր արձագանքում ցանկացած տիպի գեղեցկությանը, բայց առաջնահերթ` կանացի գեղեցկությանը: Դե դա բնական է. որ մի գեղեցիկ կինը կհամաձայնի լինել այդպիսի ոչնչության հետ: Իսկ նա իրեն բավականին երկար ժամանակ հենց այդպիսին էր համարում: Այդ իսկ պատճառով նրա ռեակցիան` ուղղված գեղեցիկ դեմքերի ու…ոտքերի, այդքան տպավորվող էր:

Դոստոևսկին` ռուս Մարկիզ դե Սադը

Ասել, թե Ֆյոդոր Միխայլիչ Դոստոևսկին ուներ գերճնշված սեքսուալություն, նշանակում է ոչինչ չասել: Ֆիզիոլոգիական այդ գործառույթը նրանում այնքան զարգացած էր, որ չնայած դրանք թաքցնելու իր բոլոր փորձերին, ամեն ինչ շատ պարզ երևում էր նրա խոսքերից, հայացքներից, գործողություններից:  Դա, բնականաբար, նկատում էին շրջապատում, և…իրականացնում այն: Տուրգենևը անվանեց նրան ռուս Մարկիզ դե Սադ: Ի վիճակի չլինելով տիրապետել զգացմունքների բոցավառումներին` նա օգտվում էր մարմնավաճառների ծառայություններից: Բայց նրանցից շատերը, մեկ անգամ համտեսելով Դոստոևսկու սերը,  հետո հրաժարվում էին նրա առաջարկներից. նրա սերը չափից դուրս արտասովոր էր և, ամենակարևորը, հիվանդագին:

Նրա սեքսուալությունը կրում էր սադոմազոխիստական բնույթ: Նրան դուր էր գալիս կնոջը դարձնել իր խաղալիքը, իսկ հետո ինքն էր ցանկանում զգալ իրեն որպես վերջինիս իր… Ամեն մեկը չէր, որ կարող էր նման բան հանդուրժել:

Դոստոևսկու ֆանտաստիկ կինը

Անդունդի մեջ հայտնվելուց նրան կփրկեր միայն մի գործիք` սիրելի կինը: Եվ երբ այդպիսի մեկը հայտնվեց, Դոստոևսկին կերպարանափոխվեց: Հենց նա` Աննան, նրա համար դարձավ թե պահապան-հրեշտակ, թե օգնական և թե այն սեքսուալ խաղալիքը, որի հետ նա կարող էր անել ամեն ինչ` առանց մեղքի զգացումի կամ խղճի խայթի: Աննան 20 տարեկան էր, նա` 45: Աննան երիտասարդ էր ու անփորձ և ամուսնու առաջարկած ինտիմ հարաբերություններում տարօրինակ ոչինչ չէր տեսնում: Բռնությունն ու ցավը նա ընդունում էր որպես պարտականություն: Եթե անգամ նրան դուր չէր գալիս այն, ինչ ուզում էր ամուսինը, նա երբեք չէր ասում «ոչ» և ցույց չէր տալիս իր դժգոհությունը: Մի անգամ նա գրեց` «Ես պատրաստ եմ անցկացնել իմ կյանքը մնացած հատվածը նրա առաջ ծնկի իջած»: Նրա հաճույքը նա վեր էր դասում ամենից: Այլ կերպ ասած` Դոստոևսկին նրա համար Աստված էր…

Նրանք իդեալական զույգ էին: Դոստոևսկին, իրագործելով, վերջապես, իր բոլոր սեքսուալ ֆանտազիաներն ու ցանկությունները, ազատվեց ոչ միայն մեղսավորի ու տգեղի իր կոմլեքսներից, այլև իրեն այդքան տարիներ տանջող էպիլեպսիայից: Բացի այդ, կնոջ աջակցությամբ կարողացավ գրել իր լավագույն ստեղծագործությունները: Նրա կողքին Աննան կարողացավ  տևական ժամանակ զգալ կնոջ, սիրուհու ու մոր երջանկությունը:

Աննա Գրիգորևնան հավատարիմ մնաց իր ամուսնուն մինչև իր կյանքի վերջին օրերը: Երբ Դոստոևսկին մահացավ, նա 35 տարեկան էր: Բայց նա իր կանացի կյանքը համարեց ավարտված և իրեն նվիրեց ամուսնու անվանը ծառայելուն: Նա հրատարակեց Դոստոևսկու բոլոր շարադրությունների ընտրանին, հավաքեց նրա նամակներն ու գրառումները, ստիպեց ընկերներին գրել նրա կենսագրությունը, Հին Ռուսիայում հիմնեց Դոստոևսկու անվան դպրոցը, ինքը գրեց հիշողություններ: Իր ողջ ազատ ժամանակը նա տրամադրում էր ամուսնու գրական ժառանգության կազմակերպությանը:

1918 թվականին` իր կյանքի վերջին տարում, Աննա Գրիգորևնայի մոտ եկավ այդ ժամանակ դեռ սկսնակ կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը և խնդրեց նրան անել մի ալբոմ` «նվիրված արևին»` ինչ որ գրառում: Նա գրեց` «Իմ կյանքի արևին` Ֆյոդոր Դոստոևսկուն: Աննա Դոստոևսկայա…»

Աղբյուր` Լիլիթ Աղաջանյանի բլոգը

 

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: