12 փաստ գրողների մասին

esaystexem.com
1.Վիլյամ Շեքսպիրը ծնվել ու մահացել է նույն օրը` արիլի 23-ին:

 


2.Շեքսպիրի ծննդյան օրն է ծնվել նաև Միգել դե Սերվանտես Սաավեդրան:

-Steam-Floating-Reading-Men-Coffee-Cups-Men-With-Glasses-Fresh-New-Hd-Wallpaper--

3.Բայրոնն ուներ տարօրինակ մի սովորություն` հավաքել մազափնջեր, որոնք պատկանում էին նրա սիրելի կանանց: Այդ մազափնջերը նա պահում էր ծրարների մեջ, որոնց վրա ռոմանտիկ մեկնաբանությամբ գրում էր դրանց տիրուհիների անունները: Մի շարք հետազոտողներ պնդում են, որ գրողի հավաքածուով կարելի էր հետաքրքրվել մինչև 1980-ականները, որից հետո դրանք անհետացան:


4.Բացի այդ Բայրոնը սիրում էր ժամամակն անցկացնել տղաների հետ, այդ թվում` անչափահասների: Սա մենք նույնիսկ չենք մեկնաբանում: Սրիկային 250 կինը բավական չէր:


5.Մի քիչ էլ Բայրոնի մասին: Նա շատ էր սիրում կենդանիներին: Բարեբախտաբար, ոչ այն իմաստով, որը ձեզ մոտ գուցե ձևավորվեց նախորդ փաստն ընթերցելուց հետո: Պոետ-ռոմանտիկը սիրում էր նրանց պլատոնական սիրով և անգամ հավաքածու ուներ կազմված փորսսուղիցմ կապիկից, ձիուց, թութակից, կոկորդիլոսից և այլ կենդանիներից:


6.1857 թվականին Դիքենսին հյուրընկալվեց Հանս Քրիստիան Անդերսենը: Նրանք ծանոթացել էին միմյանց հետ դեռևս 1847-ին և այդ ժամանակ հիացել էին իրարով: Եվ տաս տարի անս դանիացին որոշեց ընդունել հրավերը: Վատն այն էր, որ այդ տաս տարիների ընթացքում Դիքենսի կյանքում ամեն ինչ շատ էր փոխվել ու բարդացել, և նա պատրաստ չէր ընդունել Անդերսենին: Եվ ահա, վերջինս նրա մոտ ապրում է հինգ շաբաթ: «Նա բացի իր դանիերենից, ուրիշ ոչ մի լեզվի չէր տիրապետում, չնայած, կար վարկած, որ անգամ այդ լեզուն նա չգիտեր»,-հենց այդպես էր Դիքենսը արտահայտվել Անդերսենի մասին իր ընկերների մոտ: Եվ հենց այս ամենն էլ Դիքենսի համար ներշնչանքի աղբյուր հանդիսացան գրելու «Փոքրիկ Դորիթը»: Իսկ երբ Անդերսենը գնաց, Դիքենսի հայրը նրա սենյակում թողեց հետևյալ գրությունը. «Հանս Անդերսենը գիշերել է այս սենյակում հինգ շաբաթ, որոնք մեր ընտանիքին տարիներ թվացին»:


7.Դիքենսը հետաքրքված է եղել հիպնոզով, կամ, ինչպես այդ ժամանակ են ասել, մեսմերիզմով:


8.Դիքենսի ամենասիրելի զբաղմունքը եղել են այցելությունները փարիզյան մեռելանոցները:


9.Էռնեստ Հեմինգուեյը միայն հարբեցող չէր: Նա նաև տառապում էր փեյրաֆոբիայով(վաղ հրապարակային ելույթներից): Բացի այդ նա երբեք չէր հավատում անգամ իր ամենաանկեղծ ընթերցողների գովասանքի խոսքերին:


10.Հեմինգուեյն անցել է հինգ պատերազմների, 4 ավտո- և 2 ավիավթարների միջով: Բացի այդ մանուկ հասակում Հեմինգուեյի մայրը նրան համոզել է զբաղվել պարերով: Որոշ ժամանակ անց նա իրեն սկսեց անվանել Հայրիկ:


11.Հենց նույն Հեմինգուեյը պնդում էր, որ իրեն հետևում են ՀՅԲ-ից: Զրուցակիցները սա լսելուն պես պարզապես ժպտում էին, բայց վերջիվերջո պարզվեց, որ Հայրիկը ճիշտ էր` գաղտնազերծված փաստաթղթերը աացուցեին, որ դա իրականություն էր, այլ ոչ թե պարանոյա:


12.Գրականության պատմության մեջ առաջին անգամ «գեյ» բառը գործածել է Գերթրուդա Սթրայնը` առաջին լեզբուհի-գրողը, ով ատում էր կետադրական նշանները և ով նվիրեց աշխարհին «կորած սերնդի» սահմանումը:


Լիլիթ Աղաջանյան | esaystexem

http://www.esaystexem.com/2013/11/12.html

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: