Իսկ դու օտարամո՞լ ես

Երբևէ մտածել եք, թե ինչ կլիներ, եթե չունենայինք մեր սեփական լեզուն, չէ, մտածեք, որովհետև չեք գտնելու պատասխանը։ Եթե չլիներ մեր լեզուն, մենք կխոսեի՞նք այնպես, ինչպես խոսում ենք հիմա՝ անգլերենառուսերենաֆրանսերեն, հա, սրա նման մի բան։ Լեզուն առհասարակ բաժանվում է երեք մասի՝ գրավոր, խոսակցական ու ժարգոնային։ Հիմա մեզ մոտ այս երեքն էլ միաձուլվել են ու ստացվել ինչ–որ անորոշ մի բան։ Մեզնից շատերը հեռախոսին պատասխանելիս մի հատ էնպես՝ «ալՅո» են ասում, որ կողքից լսողը մեզ վայրի ցեղերի տեղ կդնի։ Իսկ ինչու՞, երբևէ մտածե՞լ եք։ Մենք կարող ենք այդ «ալՅո»–ի փոխարեն ասել՝ «այո». ի՞նչ, վատ է հնչու՞մ։ Կամ երբ մի բան ենք մեկին փոխանցում, ասում ենք՝ «վեԳալ»։ Հա, բայց ինչու, եթե կարելի է խոսել ավելի գրագետ ու ավելի կիրթ, անպայմա՞ն է մեզնից դուրս բառերի փոփոխությունը։ Մի կողմից այս երևույթը այդքան էլ մեղադրելի չէ, որովհետև մենք այսպիսի բառեր ու արտահայտություններ լսում ենք անգամ հեռուստացույցով ու ընդօրնակում: Հիմա ամեն մի դիպլոմակիր, կամ ամեն մի պճնված որոշում է, որ պետք է հաղորդավար դառնա ու իր խառնիխուռն բառապաշարով սղոցի մեր ուղեղները: Չեն մտածում, որ իրենց հազարավոր մարդիկ են դիտում, մտածում են, որ եթե հաղորդումը ժամանցային է, ուրեմն կարող են խոսել այնպես, ինչպես ուզում են: Գիտեք, մեկ էլ մի բան է ինձ շատ հուզում, շատերը գրագետ թվալու համար սկսում են ինչ–որ բառարանային բառեր օգտագործել՝ իբր գրագետ ու կիրթ են, այնինչ չգիտեն էլ, թե ինչ են նշանակում, այդ բառերը՝ տակավին, ահավասիկ, շաղակրատ, անհագուրդ, ապերասան, պնակալեզ և այլն։ Առաջին հերթին պետք է պարզ խոսել, առանց ռուսաֆիկացված «լյը»–երի։ Հասարակ «լավ» բառը դառել է «լՅավ» կամ «օՔեՅ»։ «Հեռուստացույցին» բոլորն ասում են «ՏելեՎիԶԸր», իսկ «զարգացածները»՝ «TV», հասարակ՝ «ջեռոց»–ը՝ «ՄիկՌաՎալնոՎկա»։ Լավ, այս ամենը հասկացանք, բայց «ՁյաՁյա, ԾյոԾյան, ՔՈՒր ջանը» մնայուն է ու մնայուն, ախր դրանց համարժեք հայերեն բառերը կան, ինչու չօգտագործել։ Շտապ օգնությունը եղել ու մնալու է ՝ «ՍկոՌի», հրշեջը՝ «պաԺառՆի»։ Նաև սիրում ենք բառերն իրար խառնել, օրինակ՝ «կրկին անգամ», «կրկին»–ը արդեն նշանակում է երկրորդ, իսկ «անգամը»–ը՝ ևս մեկ անգամ։ Եվ հետաքրքիրն այն է, որ այսպիսի սխալ արտահայտություններ մեզ են հասնում հեռուստատեսությունից։ Հաղորդավարներից շատերի խոսքում կարելի է սխալներ նկատել։ Ամենօրյա բաճկոնին ասում ենք՝ «կուՌտկա»։ «Սվիտր, ՊաԴաՁյալյնիկ, ՎեռԽ, խալաՁեյնիկ, վեՉեռնիյ շոր, չաՅնիկ, ՊաՁՅԵզդ, ԼյուսՏռա, ՇկաՓ,Մեշոք, Սասինսկի, ԿԱլԲԱս Կռանթ…» և այսպես անվերջ կարելի է թվել։ Մեր լեզուն ունի հարուստ բառապաշար ու ամեն անգամ ուսումնասիրելիս հասկանում ենք, թե ինչքան քիչ բառ գիտենք։ Պարույր Սևակի ամենասիրած զբաղմունքներից մեկը բառարան կարդալն էր, այդպես նա զարգացնում էր իր լեզուն։ Իսկ վերջում` որպես վերջաբան` «մերսի», որ կարդացիք նյութս։

 

 

Ավետիս Հարությունյան | esaystexem.com

Նյութի աղբյուր` http://www.esaystexem.com/2013/11/blog-post_6673.html

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: