Կուրտ Վոնեգուտ: Երկու միտք

Ինչպես գրված էր, հիմարները չեն ենթադրում, որ աշխարհում կա այնպիսի մի բան, ինչպիսին է առողջ բանականությունը: Այդ մտքին ես կարող եմ համ հակասել, համ համաձայնել: Իմ կարծիքով հիմարներն ապրում են իրենց հորինած մի աշխարհում և նրանց թվում է, որ իրենք են ամենաճիշտն ու խելացին:
 Համաձայն եմ այն մտքի հետ, որ կյանքի իմաստն է սերը, չնայած ոչ միայն: Առանց սիրո չէր լինի ոչ մի բան: Աշխարհը պարզապես կխորտակվի մռայլ ստվերների մեջ: Ես չեմ կարծում, որ պետք է լիովին խորանալ սիրո մեջ, և մոռանալ իրականությունը, ապրելով երազանքների գրկում: Սերը պետք է նվիրել, ոչ թե փնտրել:
  • Հեղինակի մտքերից մեկի ինքնուրույն թարգմանությունը և դրա շուրջ ձեր մտորում
Աստված տուր ինձ հոգու հանգստություն, որպեսզի ընդունեմ այն, ինչ չեմ կարող փոխել, քաջություն՝ փոխել այն, ինչ կարող եմ, և իմաստություն, որ տարբերեմ մեկը մյուսից:
Կուրտ Վոնեգուտը Աստծոց խնդրում էր հոգու հանգստություն, իրականությունը ընդունելու համար: Այդ նույնը կխնդրեի ես, որովհետև լինում է այնպես, որ իրականությունը չափազանց դաժան է լինում, և ավելի հեշտ է խորանալ սեփական երևակայության մեջ: Ես չեմ համարում դա իրավիճակից դուրս գալու մեթոդ, ինչքանել չքորանալ սեփական հորինված հեքիաթի մեջ, միևնույն է իրականությունից ոչ մի տեղ չես փախչի: Դրա համար ավելի լավ է միանգամից ընդունել ճշմարտությունը, ինչքանել այն դառը չլինի, որովհետև ամեն ինչ գնալով ավելի է խորանալու:
 Նա խնդրում է քաջություն, որ փոխի այն, ինչ որ կարող է: Սա ես ևս համարում եմ արժեքաոր ցանկություն: Միշտ չե, որ մարդիկ կարողանում են փոխել ինչ որ մի բան, նույնիսկ եթե դա նրանցից է կախված: Շատերը վախենում են հետևանքներից: Նրանք շատ հաճախ նախընտրում են ոչինչ չփոխել, որովհետև մտածում են, որ ամեն ինչ կարող է ավելի վատ դառնալ:
 Եվ վերջապես նա խնդրում է իմաստություն, որ կարողանա տարբերել մեկը մյուսից: Ժամանակ առ ժամանակ դա իսկապես դժվար է: Իմ կարծիքով լինում է այնպես, որ մարդիկ փորձում են փոխել այն, ինչ իրենցից կախված չէ: Նրանք դատարկ ջանքեր են գործադում կորցրած հնարաորությունները ետ բերելու համար, չհասկանալով, որ դա անիմաստ է:
Սահակյան Ալլա

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: