Մահից հետո իմ պատկերացմամբ..

Մահ, մի խորաթափանց բառ, որից հետո սկսում է ուրիշ կյանք: Ոչ ոք չգիտի թե ինչ է լինելու: Կարող է ընդհանրապես ոչինչ չլինել, սակայն ես այլ կերպ եմ մտածում: Ախր տիեզերքը այնքան անվերջ է: Չեմ կարծում, որ մահանալուց հետո ամեն ինչ կարող է ուղղակիորեն ավարտվել: Մարդ ապրում է հոգով, ոչ թե մարմնով: Սրանից հետևություն, որ ապրելու համար մարմինն անհրաժեշտ չէ: Ինձ թվում է` մահից հետո ի հայտ է գալիս մի աշխարհ, որտեղ դրախտը մարդու կյանքում եղած ամենահաճելի և երջանիկ վայրկյանների կրկնությունն է: Սակայն այդ ամենին դու նայում ես անծանոթի աչքերով: Լինելով դրախտում` մարդ հպարտանում է իր ապրած ուրախությամբ: Դժոխքը հակապատկերն է: Մարդ այնտեղ տանջվում է, տխրում, իր աչքի առաջ տեսնում է իր կյանքի ամենացավոտ, տհաճ վայրկյանները: Մահից հետո իմ պատկերացրած աշխարհում յուրաքանչյուրն էլ լինում է և դրախտում և դժողքում: Ես կարող եմ ուղղակի հերքել, որ մահից հետո մարդ դեռ ապրում է, բայց չէ, որ ես ուզում եմ հավատալ դրան: Ճիշտ է, մարդ պետք է հավատա փաստերին, սակայն ֆանտազիա ունենալը դեռ ոչ ոքին վնաս չի պատճառել: Ցավալի է այն, որ  ոչ ոք չի կարող փաստ դարձնել թե ինչ կլինի հետո: Ինչ լավ կլիներ, որ մահանալուց հետո գիտակցեիր թե որտեղ ես, ամեն ինչ հասկանայիր: Մահը մի երեևույթ է, որը վերջ է դնում մարդու տանջանքներին և ուրախությանը: Ճիշտ է երբեմն մարդիկ ասում են, որ ուզում են մեռնել, բայց մտածում եմ, որ այդ ճանապարհի կեսից նրանք փոշմանում են, սակայն արդեն ուշ է լինում: Առանց մեռնելու աշխարհում տեղ չէր լինի, դա կյանքի օրենքն է: Մահից պետք չէ վախենալ, ինչպես ասում էր Պլատոնը դա ամենավատ բանը չէ, որը կարող է լինել մարդու հետ:

 

Մկրտչյան Շուշան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: