Ունկնդրի մտորումներ…

Համերգները՝ որպես կրթահամալիրային ծեսի կարևոր բաղկացուցիչ


Երաժշտական տարատեսակ նախագծերը, որոնք այս տարի թափ ստացան, հստակ ձևավորում-ձևակերպում, իմ դիտարկմամբ, կարևոր և արդյունավետ են: Դրանք կոնկրետ են, պարբերական (մեդիաուրբաթներ, չորեքշաբթի օրերի համերգ-ներկայացումներ), ինչի շնորհիվ էլ՝ ազդեցիկ: Թերևս հեշտ է վերմբարձ խոսել ճաշակ կոչվող վերացական հասկացության մասին կամ ինչ-ինչ անիրականալի ծրագրեր պարտադրել. հենց ամենօրյա գործունեությունը ճաշակ և աշխարհայացք է ձևավորում, հնարավորություն տալիս ունկնդրել: Արդեն ունկնդրելու հնարավորությունը կոնկրետ ինձ համար կարևոր հնարավորություն է: Միշտ չէ, որ հնարավորություն եմ ստանում կտրվել առօրյայից ու ինձ նման հնարավորություն պարգևել: Սա հենց ինքնակրթության, առանձնացման, մտորման հնարավորություն է:
Առանձնացնեմ այսօրվա համերգը՝ ձայնի ու մտքերի հեղեղ: Սովորողներ, որոնց տեսնում եմ ամեն օր, լսում, բայց այլ հնչյուններ եմ լսում, այլ մտքեր, հիմա՝ այլ: Զգացողությունները հետաքրքիր են ու բազմազան: Նույն շենքում եմ՝ երրորդ հարկից իջնում եմ ներքև ու հայտնվում լրիվ այլ աշխարհում՝ ֆանտաստիկ հնարավորություն:
Քանի որ առանձնացրի հենց այս օրը, չեմ կարող, չեմ ուզում չառանձնացնել նաև կազմակերպիչներին: Շնորհակալ եմ, Մերի Առաքելյան, Սվետա Ճաղարյան, Լիլիթ Առաքելյան:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: