Սարոյանական նախագիծ։ Հատված։ ‹‹Գնացքները›› պատմվածք։ Աշխատասեղան։

Պատմվածքն արդեն կարդացել եք, այժմ սկսենք մտորել։

Հարցեր, որոնց շուրջ կարող եք մտորել և մեկ ամբողջական տեքստով, և առանձին-առանձին անդրադառնալով նշված հարցադրումներին․ ընտրությունը ձերն է․

  • Ո՞րն է պատմվածքի հիմնական ասելիքը․ ձևակերպիր մեկ-երկու նախադասությամբ։
  • Ի՞նչ են խորհրդանշում գնացքները։
  • Ումի՞ց կամ ինչո՞ւ էր փախչում տղան։
  • Ի՞նչ նման կամ հակադիր զգացողություններ ես ունեցել։
  • Առանձնացրու քեզ դուր եկած՝ մտորման տեղիք տվող, մի քանի տող, փորձիր բացատրել ընտրությունդ։
  • Աղջկա կերպարը․ ինչո՞ւ տղան այդպես հիացավ, կառչեց, ի՞նչ էր փնտրում աղջկա մեջ, ինչո՞ւ։
  • Ինչո՞ւ հանկարծակի այդքան բաղձալի աղջկան տուն ճանապարհեց, ի՞նչ եղավ։

Մտորենք․

  • Նա դժվարանում էր նույնիսկ քաղաքի բնակիչների հետ խոսել, որը ամենասովորական բանը պիտի լիներ աշխարհում․․․
  • Իսկ միգուցե իրո՞ք տրվի այդ դատարկությանը, չէ՞ որ ինքը լավ գիտե, որ աշխարհն ամենևին էլ հրաշք չէ։ Մարդիկ են ջանում այդպիսին տեսնել աշխարհը, ինչպես և տունը։ Իսկ եթե տունը որոշակի մի վայր է, ապա ինքն անշուշտ տանն է։ Բայց տունը սոսկ վայր չէ, այլ բազում նուրբ, մշտապես փոփոխվող վիճակների ու ռիթմերի, զարգացումների ու արժեքների հարաբերություն է ընտանիքի ներսում կամ երկուսի միջև, որ կարող էին լինել ինքն ու այն կայարանի աղջիկը կամ Վիեննայամ ապրող իր ընկեր Օտտո Բենրան։
  • Նա վախենում էր պատրանքներից, վախենում էր այն մտքից, որ տունը մարդու համար շարժում է, ճանապարհորդություն, և ափսոսում էր դրա համար։

Մտքեր, որոնք ծնվեցին քննարկումից, մտորումից, վերընթերցումից

One response to “Սարոյանական նախագիծ։ Հատված։ ‹‹Գնացքները›› պատմվածք։ Աշխատասեղան։”

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: