«Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծ. գործող, դինամիկ նախագիծ, որը գործելու-զարգանալու-ապրելու-սովորելու հնարավորություն է տալիս…

«Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծ: Նախագիծ, որը փրկում է մեկուսացումից ու կենտրոնում դնում անհատին՝ գործիչ, սովորող: Նախագիծ, որը միավորում է ու սիրում է գործող, ստեղծագործ անհատին, ով չի վախենում խոսել-պատմել իր գործի մասին, չի խոսափում պատանու սուր աչքից, ով ստեղծում է…

Նախագծի նպատակը հենց ժամանակակից հայերին ճանաչելն է, այն հայերին, որոնք այսօր ապրում և ստեղծագործում են մեր կողքին ու մեզ հետ:

Նախագծի ընթացքում լուծվում են մի քանի խնդիրներ, որոնք ստեղծում են ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու արդյունավետ նախապայմաններ, ձևավորում ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու մշակույթ:

Ապրող ու ապրեցնող Հայաստան. հնարավորություն ենք տալիս պատանիներին ապրել ու ապրեցնել մշակութային Հայաստանը՝ տեսնելով իրենց կողքին ապրող, ստեղծող նկարչին, գրողին, երաժշտին: Ճանաչելով, կարևորելով ստեղծվածը՝ գիտակցել, որ ապրում ենք ապրող երկրում, քննադատել, վերլուծել, մտորել կարդացածի շուրջ՝ փաստելով, որ ապրեցնում ու ապրելու հնարավորություն, իրավունք ենք ստանում:

Այս շրջանակներում ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, սովորողների արձագանքներ ու վերլուծություններ, տեսանկսարահանումներ ու նկարաշարել:

Նախագիծը ստեղծել է համագործակցության-գործընկերության կարևոր դաշտ, դուրս եկել Երևանի սահմաններից. հանդիպումներ ենք ունեցել Գյումրիում, Վանաձորում, Կողբում, Գառնիում, Մեծամորում:

Սովորողները հնարավորություն են ստացել դառնալու որոշող-համակարգողներ, որոշումներ կայացնելու-ինքնադրսևորվելու լայն դաշտ ստացել, տարբեր մարդկանց հետ ծանոթանալու ու նրանց ոչ ֆորմալ միջավայրում լսելու, իրենց խոսքը, կարծիքն արտահայտելու, իրենց լսելի ու կարևոր դարձնելու խթան ստացել:

TV-ի հաղորդումներ:

Մեթոդական մշակումներ.

1

2

Գրողների ստեղծագործությունների մեդիափաթեթներ:

Սովորողների վերլուծություններ, խոհեր:

Նախագծի ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: