Մայիսյան հավաք: Համագործակցային քառափուլ նախագիծ

Թեման՝ եռամսյա լեզվական գործունեության ուսումնասիրում, ներկայացում, աշխատանք նոր նյութի շուրջ:

Նպատակը՝ աշխատանքային կոնկրետ խմբի ձևավորում, տարատարիք սովորողների համատեղ նախագծային աշխատանքի կազմակերպում, Ավագ դպրոցի սովորողների փորձագիտական-խորհրդատվական-աշխատանքային-ուսումնական հմտությունների կոնկրետ ու գործնական փորձարկում-կիրառում, կրտսեր դպրոցի սովորողների խմբում աշխատելու, հմտությունները ցուցադրելու, ավագ ընկերների հետ համագործակցելու հնարավորություն:

Աշխատանքային խումբ՝ Ավագ դպրոց-վարժարանի սովորողներ, Բ-4 Դպրոց-պարտեզի 5-րդ դաս. սովորողներ, խորհրդատու դասավանդողներ՝ Արմինե Աբրահամյան, Մարգարիտ Սարգսյան:

Փուլ I

Նախապատրաստական աշխատանք. Կրտսեր դպրոցի սովորողների հետ զրույց կոնկրետ այս նախագծի շուրջ, քննարկում: Ավագ դպրոցի սովորողների հետ նախագծի քննարկում, աշխատանքի բաժանում, դաս-պրեզենտացիաների ստեղծում, մշակում:

Փուլ II

Սովորողները ծանոթանում են միմյանց հետ, բաժանվում խմբերի, սկսում աշխատել: Առաջին փուլում ճշտում-աշխատում ենք հետևյալ խնդիրների շուրջ.

Տևողությունը՝ երկու դասաժամ, առցանց աշխատանք:

Արդյունքը՝ տեսաֆիլմ, ռադիոնյութ, ամփոփիչ ցուցադրություն:

Փուլ III

Թեման՝ թումանյանական նախագիծը 5-րդ դասարանցիների բլոգներում, դրանց ամփոփիչ-ներկայանալի տեսքի բերելը: Աշխատանք կոնկրետ նյութի շուրջ:

Արդյունքը՝ առաջադրանք-ցուցադրություն, խմբի անդամների հետ համատեղ-ամփոփիչ ֆիլմի, ռադիոնյութի, ցուցադրության ստեղծում:

Տևողությունը՝ 2 դասաժամ, առցաց աշխատանք:

Փուլ IV

Համատեղ աշխատանքի ցուցադրություն-ներկայացում: Հնարավոր է նաև՝ քննարկում:

Կրտսեր և Ավագ դպրոցների փորձագետների աշխատանք-եզրակացությունների հրապարակում:

Փորձագիտական խումբ

12-րդ դաս. սովորողներ, 5-րդ դաս. սովորողներ, ծնողներ:

Метки:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: