Ամառային ուսումնա-հետազոտական ճամբար: 2015 թ. , ամառ, Գեղարվեստի ավագ դպրոց

Ուսումնական-հետազոտական երկշաբաթյան ճամբարի հիմնական ուղղություններն են.


Ամառային ստուգատեսների նախապատրաստում
Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ
Ուսումնական պլանի քննարկումներ
Խորհրդատվության ժամեր՝ ըստ սովորողի ընտրության

Մշակութային նախագծեր

Ակումբային նախագծեր
Ընդունելությանն ուղղված նախագծեր

Ընդունելությանն ուղղված ֆլեշ մոբեր

«Դպրոցական բակը պարտեզ» նախագծեր

«Շրջակա միջավայրի միջազգային օր»

Ճամբարը նախագծային է. նախագծերը պետք է հրապարակվեն դասավանդողների բլոգներում, ունենան տեսանելի-ցուցադրելի-ընթերցելի արդյունքներ:

Միասնական աշխատակարգ
9:00- 9:15- Միասնական պարապմունք
9:20-11:00- Մշակութային նախագծեր, մասնագիտական խորհրդատվության ժամեր
11:00-12:00-Մարզական,«Դպրոցական բակը պարտեզ» նախագծեր

12:30-13:00- Ընդմիջում
13:00-14:00- Նախագծային աշխատանք (ակումբային և այլ խմբերով), ստուգատեսների նախապատրաստական խմբեր, ընդունելությանն ուղղված նախագծեր, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ:
Արտագնա ճամփորդությունների առաջարկվող ցանկ (ցանկը կարող է համալրվել նոր ու հետաքրքիր առաջարկներով: Կազմվել է՝ ըստ սովորողների առաջարկների)

Ճամփորդություններին կարող են մասնակցել մի քանի խմբեր: Ընտրված են երեք ուղղություններ՝ Հանքավան, Գյումրի, Աշտարակ քաղաքի եկեղեցիներ և թանգարան: Վայրերը չեն պարտադրվում, խմբերի պատասխանատուները կարող են առաջարկել այլ ուղղություններ:

Երևանում Ճամփորդությունների առաջարկվող ցանկ (ցանկը կարող է համալրվել նոր ու հետաքրքիր առաջարկներով: Կազմվել է՝ ըստ սովորողների առաջարկների)
Գաֆեսչյան թանգարանի ցուցադրություններ, Մոնումենտ, Ջրաշխարհ, Ազգային պատկերասրահի ցուցադրությունների սրահներ, Փարաջանովի տուն-թանգարան, Սարյանի տուն-թանգարան:

Աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումներ.

Ընդհանուր պարապմունքից հետո երկու դասաժամ  դասավանդողները գտնվում են իրենց կցված կաբինետներում, լաբորատորիաներում, սրահներում, արվեստանոցներում  և  սովորողն է որոշում, թե որ աշխատասրահում  է ցանկանում ստանալ խորհրդատվություն  և որքան ժամանակ: Դասավանդողը գրանցում է աշխատասրահում գտնվելու սովորողի ժամանակը, իրականացնում խորհրդատվություն:

Խորհրդատվությունից հետո  խմբերի պատասխանատուներն  իրենց սովորողներին ուղեկցում են դասացուցակով նշված վայրերը:

Ընդմիջումից  հետո սովորողները աշխատում են որոշված խմբերով  կամ ակումբներով: Խմբերով աշխատանքի ժամանակ պատասխանատուն ինքն է որոշում՝ ինչ նախագիծ անել՝ ելնելով ճամբարի բովանդակությունից՝ նախապես ծրագիրը հրապարակելով բլոգում:

Метки:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: