Զարգացման ծրագիր։ Ուսումնական հաստատության ֆիզիկական միջավայր

Ուսումնական հաստատության ֆիզիկական միջավայրը խնամված է, ինքնասպասարկվող, պարզ, նախատեսված ուսումնական գործունեությունը ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրում կազմակերպելու համար։ Անընդհատ զարգացող է դինամիկ, փոփոխվող ու նորացվող։

  • Շենքային պայմաններ

Միջին դպրոցն ունի լուսավոր ուսումնական կաբինետներ, բնագիտության լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է գործնականորեն ու լաբորատոր պայմաններում կազմակերպել ուսուցումը։ Ռոբոտիքս արվեստանոցը, լայնարձակ բրուտանոցը և աստղացուցարանը սովորողի ուսումնական գործունեությունը դարձնում են առավել ստեղծագործ, նպատակային, հետաքրքիր։ Մարզատարածքները բազմազան են, ապահովում են սովորողի բազմակողմանի հետաքրքրությունները, զարգացնում սովորողի, դասավանդողի ֆիզիկական պատրաստվածությունը։ Հեծանվալաբորատորիան, նետաձգարանն ու հրաձգարանը, բացօթյա մարզահրապարակները, փակ մարզասրահները՝ թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի, գիմնաստիկայի, շեյփինգի մարզասրահները պատրաստ են ընդունել մեր մարզիկ սովորողներին՝ ապահովելով սովորողների առողջ մարզավիճակը, զարգացնելով ֆիզիկական պատրաստվածությունը, սովորեցնելով առողջ ապրելակերպին։

Մայր դպրոցի նկուղները ուսումնական տարածքներ են․ դասավանդողների ու սովորողների համատեղ ջանքերի շնորհիվ դառնում են ավելի խնամված, ուսումնական, հարմար։

Խոհանոց-լաբորատորիան սովորողներին առաջարկում է առողջ, անվտանգ, մատչելի սնունդ․ սնունդը պատրաստվում է խոհարարների և սովորողների հետ համատեղ՝ որպես խոհանոցային, գործնական ուսումնական նախագիծ։

Միջին դպրոցի տանիքը նախատեսված է ուսումնական ոչ ֆորմալ պարապմունքներ կազմակերպելու համար․ բացօթյա ընթերցումներ, քննարկումներ, աստղադիտումներ։

Ներքին բակը խնամված է, անվտանգ, կանաչ․ սա նույնպես ոչ ֆորմալ միջավայրում ուսումնական պարապմունքներ կազմակերպելու լավագույն հնարավորություններից մեկն է։

Կրթահամալիրի TV տաղավարը, ձայնագրման ստուդիան,Մարմարյա սրահը, պարատունը, մեդիադահլիճները սովորողների գործնական հմտությունները զարգացնելու, ներկայանալ-ներկայացնելու համար աշխատող ուսումնական տարածքներ են։

Դպրոցի ողջ տարածքում կա անլար ինտերնետ։ Սովորողը և դասավանդողը կարող են օգտվել կրթահամալիրի էլեկտրոնային և ֆիզիկական միջավայրում գտնվող գրադարանից, մանկավարժական, պատանեկան ամսագրերից, էլեկտրոնային և այլ կրթահամալիրային պահոցներից՝ մանկավարժության լաբորատորիայի բլոգ, մասնախմբերի բլոգներ, սովորողների, դասավանդողների անհատական, խմբային բլոգներ, կրթահամալիրի գլխավոր կայքից, ենթակայքերից։

  • Ուսուցման միջոցներ

Ուսումնական միջոցը սովորողի, դասավանդողի անհատական ուսումնական գործիքն է, որը ներբեռնված է անհրաժեշտ ծրագրերով, ունի հայերեն գրելու, ինտերնետին միանալու հնարավորություն։ Որպես ուսումնական միջոց՝ կարող է գործածվել ցանկացած թվային միջոց՝ հեռախոս, ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ, պլանշետ։ Ուսումնական գրականությունն առկա է ֆիզիկական և մեդիա միջավայրերում։ Ուսուցման միջոց են հանդիսանում դասավանդողների բլոգ-աշխատադարանները, էլեկտրոնային գրադարանի ուսումնական պահոցները, մեր սովորողների թարգմանական, հետազոտական գզրոցները։

Ուսումնական միջոց են նաև կրթահամալիրում իրականացվող բազմաթիվ կարճաժամկետ ու երկարաժամկետ նախագծերը՝ իրենց կրթական բաղադրիչ ենթակայքային հրապարակումներով, ֆիլմերի, ռադիոնյութերի, հարցազրույցներով, թատերական, երաժշտական ֆիլմերի, կարաոկեների հրապարակումներով։

Ուսուցման միջոցներն՝ անհրաժեշտ հղումներով

Կրթահամալիրի կայք

Ուսումնական օրացույց

Ամսագրեր

Գրադարան

Ենթակայք

Google տետրեր

Միջին դպրոցի դասավանդողների բլոգներ

Միջին դպրոցի սովորողների բլոգներ․ 6-րդ դասարաններ, 7-րդ դասարաններ, 8-րդ դասարաններ։

 

  • Շրջակա միջավայր

Շրջակա միջավայրը կրթահամալիրի կրթական պարտեզն է, որը ստեղծվում է սովորողների և դասավանդողների գործուն աջակցությամբ։ Կրթական պարտեզը աշխատանքային ու դինամիկ տարածք է, որն ինքնասպասարկվող է, զարգացվող, հարմարեցվող ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր կազմակերպելու համար։

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: