Մտքեր

Թարգմանության համար նյութեր եմ փնտրում․ տարբեր վերնագրերով նյութեր ընթերցում՝ աշխարհի ամենահետաքրքիր բույսերը, առողջարար բույսեր, էկզոտիկ բույսեր։ Հետաքրքիր նյութեր կան։


Դժվարանում եմ ընտրել։ Թարգմանություն անել թարգմանության համար չեմ ուզում։ Այս բաժինն ընտրել եմ միայն նրա համար, որ բույսերի, պարտեզների, հնարավոր լուծումների շուրջ մտածեմ, ուսումնասիրեմ, հասկանամ։

Ներկայացնում եմ ընթերցածիս-մտածածիս արդյունքն առաջարկների տեսքով․

  1. Ինչն ինձ հետաքրքրեց՝ որպես դպրոցի ղեկավարի, բույսերի առցանց վաճառքի կայք ունենալու գաղափարն է։ Մի քանի հետաքրքիր նյութ գտա այս մասին, կարծում եմ՝ հատկապես դեղաբույսերի ու ծաղիկների մասով կարելի է կրթահամալիրում փորձարկել։ Տեխնոլոգիական մեր կենտրոնը կարող է անսովոր թաղարների առաջարկներ անել՝ պատրաստել թաղարներ։ Կունենաք առցանց վաճառքի հետաքրքիր կայք։
  2. Թերթում եմ էկզոտիկ ու հետաքրքիր այգիների էջերը․ Շոտլանդիայում, Ֆրանսիայում հետաքրքիր այգիներ կան՝ խնամված, մշակված․ ամեն բույսի վրա հսկայական աշխատանք է թափված, բայց սրանք չափից դուրս թանգարանային են․ զարգացման մեր մոդելում չտեղավորվող։ Ավելի հետաքրքրեց Նիդերլանդների ծաղկաստանը․ դաշտային ծաղիկներ են՝ անսահման, գունեղ։ Փշազգիները նույնպես հետաքրքիր են: Այսպիսի ուսումնասիրությունը հետաքրքիր կլինի․ մեր պարտեզների հողն ինչպիսին է ու ինչ բույսեր կարող են աճել այստեղ և ինչու։ Հողի որակի լավացումն ինչպես է տեղի ունենում։
    Էսպիսի մի միտք․ փորձենք ունենալ տեսադասերի, վարպետության դասերի, քննարկումների շարք՝ ինչպես էտել ծառը, երբ էտել, ինչ է տալիս մեզ բույսերի աճեցումը, ինչու ենք ուզում բույսեր աճեցնել: Սա կարող է և ֆիզիկայի, և քիմիայի, և առողջագիտության հետ կապվել։
  3. Հաջորդ ինձ հետաքրքրող թեման թաղարներն են։ Թաղարային լուծումները մեր տեխնոլոգիական կրթության կարևոր բաղադրիչը կարող են դառնալ․ եղած թաղարները տգեղ են ու անհրապույր։ Թաղարների ձևավորումը, դրանց ընտրությունը 21-րդ դարում խիստ կարևորվում է․ հսկայածավալ ու բավականին հետաքրքիր նյութր կան նաև այս մասին։ Լուծումներ՝ ամենանսպասելին են։ Հենց սա է դրված առանցքում, որքան անսպասելի, այնքան՝ նորարար ու սիրուն։
  4. Հետաքրքիր նյութերի էլ հանդիպեցի հետևյալ խորագրերով՝ բույսեր, որոնք անհրաժեշտ է դնել մանկական սենյակներում։ Բացատրությունը՝ առողջ շնառություն, մաշկի լավ գույն, առողջ մազեր, եղունգներ։
  5. Սերմերի, սերմահավաքության խնդիրը պետք է նախագծային դարձնենք․ հազար շրջան ենք գնում, բայց այս մասով ուսումնասիրություններ չունենք․ ով ասաց, որ տաս տնկի է պետք, գուցե մեկ լավ ու որակյալ տնկի նվեր ստանանք, բերենք-տնկենք, տեսնենք ինչ կստացվի։ Խորհրդատվություն ստանանք հենց տնկու տիրոջից։ Սերմը երբ ենք հավաքում, որտեղից ու ինչու։
    Հայաստանյան ինչ դեղաբույս ենք հավաքում, հավաքո՞ւմ ենք․ կրթահամալիրի խոհանոցները դրա պատվիրատո՞ւն են, ո՞ր մասով։ Տներում՝ մայրիկները, տատիկներն ինչ են օգտագործում, մեր որ մարզում ինչ խոտաբույս կա։ Համացանցը հետաքրքիր է, շատ լուսանկարներ՝ ապշեցնող, բայց մեր երկիրն իր առանձնահատկություններն ունի։ Ճամփորդական այս բաղադրիչը փորձարկենք․․․
    Մտքերս կտեղավորեմ զարգացման ծրագրում, կփորձեմ աշխատել։

Շարունակելի․․․

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: