«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Թումանյանի ստեղծագործություններից մեկի բերանացի յուրացում՝ անգիր։

1․ Ուսումնասիրման համար նախատեսված թեմաներ՝ հոդվածներ։ Պարտադիր է անդրադարձը նշված թեմաներից մեկին․

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը։

2․Անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ

  • Թումանյանի հոդվածների կենդանի և առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Թումանյանական կերպարների վերլուծություն
  • «Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
  • Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
  • Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
  • Թումանյանի ամենահերոսը
  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)։

3․ Ուսումնասիրություն, այցելություն։

Թումանյան ուսումնասիրում են մեր կրտսեր, միջին դպրոցների ընկերները․ ինչպե՞ս են ուսումնասիրում, ի՞նչ են ընթերցում, ինչ առաջարկներ ունենք։

4․ Իմ Թումանյանը․ բաց դաս կրտսեր ընկերներիս համար։

Գնահատում։

Առաջին երեք կետերի կատարումը պարտադիր է բոլորի համար։ 3-րդ, 4-րդ կետերից որևէ մեկին կարող են անդրադառնալ 8; 9 միավոր ակնկալող սովորողները։

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

%d такие блоггеры, как: