Լանդշաֆտային ձևավորում

 Լանդշաֆտային դիզայն

Ուսումնասիրելով ժամանակակից լանդշաֆտային դիզայնի պահանջները և խնդիրները` մի խումբ սովորողներով որոշեցինք կատարել խմբային աշխատանքներ՝ լանդշաֆտային յուրովի լուծումներ տալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջակա տարածքների տարբեր մասերում, ստանալ յուրահատուկ ծաղկային օազիսներ՝  Բանգլադեշյան դառը իրականությանը հաղորդելով ուրախության և հիացմունքի պահեր: Ստեղծելով նմանատիպ տարածքներ՝  յուրովի միջամտություն ցուցաբերելով  նպաստել շրջակա միջավայրի էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը, միաժամանակ հանրությանը ներառելով նմանատիպ աշխատանքների մեջ:

Հասարակության կուլտուրա- կենցաղային մակարդակի բարձրացման հետ   զուգընթաց մեծանում է նաև կանաչ շինարարության պահանջը: Կանաչապատ տարածքները  օդը մաքրում են փոշուց, մեղմացնում են տիրող աղմուկը, առողջապահական  լավագույն պայմաններ ստեղծում մարդկանց համար և բավարարում նրանց էսթետիկական պահանջները: Ժամանակակից ճարտարապետական կառույցներն անհնար է պատկերացնել առանց կանաչապատ տարածքների, որոնք ամբողջական են և ներդաշնակ, երբ գեղարվեստորեն և ճաշակով են զուգակցում միմյանց հետ: Դեկորատիվ պարտեզագործության պրակտիկայում ընդունված է բիոլոգիական առանձնահատկությունների և դեկորատիվ նշանակության հետ զուգընթաց հաշվի առնել նաև դրանց գույների ընտրության զուգակցման և տեղադրման հարցը, որը կարևոր նշանակություն ունի կոմպոզիցիայի զանազան էլեմենտների ձևավորման գործում:

Միամյա և բազմամյա ծաղկաբույսերով կարելի է ստեղծել կոմպոզիցիայի ինչպես հասարակ, այնպես էլ խիստ բարդ ու բարձր դեկորատիվ բազմաթիվ զուգակցումներ: Ծաղկագործն իր ձեռքի տակ ունենալով գույների և ձևերի մեծ բազմազանություն՝ կարող է ստեղծել ծաղկային ձևավորումնրի ամենաբարդ էլեմենտներ՝ զարդանկարներ, դիմանկարներ, տեսարաններ:

Ծաղկային բույսերը խմբերում տեղավորելիս, բացի նրանց դեկորատիվ առանձնահատկություններից, հաշվի պետք է առնել նաև բիոլոգիական հատկանիշները: Չի կարելի չորադիմացկուն և խոնավասեր բույսերը

տնկել մի խմբում: Նույնը վերաբերվում է նաև բույսերի ստվերադիմացկունությանը, հողի նկատմամբ ունեցած պահանջին և այլն:

«Դիզայն» բառը անգլերեն է. նշանակում է նախագծել, մտահղանալ։ Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին։ Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ։ Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ։ Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով։ Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները։ Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը։ Մեծ է դիզայնի դերը արդյունաբերության մեջ արտադրանքի մրցունակության ապահովման առումով։ Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն),

ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները։ Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները։ Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները։ Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ։

 Տերմինն առաջացել է 20-րդ դարում Արևմտյան Եվրոպայում և բնորոշ է մասնավորապես խիտ բնակեցված ու զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Այսօր լանդշաֆտային դիզայնը արվեստի առանձին տեսակ է, որի գլխավոր նպատակը ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի ստեղծումն է: Lանդշաֆտային դիզայն է կոչվում այն ամենը, որը կապված է կանաչապատման և տարածքի բարելավման գործնական աշխատանքների հետ, կարելի է ենթադրել, որ լանդշաֆտային դիզայնը հանդիսանում է լանդշաֆտային նախագծման մասնավոր դեպքը: Դեռևս հին ժամանակներից պարտեզներն ու այգիները կանաչ տնկարկների միջոցով հանդիսացել են շրջակա միջավայրի գեղեցիկ ձևավորման ավանդական միջոց:

Այգիների կանաչապատումն առավել տարածված էր Արևելքում` թագավորականների և ազնվական տոհմերի առանձնատների հարակից տարածքներին լրացուցիչ շքեղություն հաղորդելու համար, որից հետո այգեգործությունը տարածվեց գրեթե ամենուրեք: Լանդշաֆտային դիզայնը սկզբնական շրջանում մեծ ճանաչում ստացավ շնորհիվ իր բնապահպանական նշանակության, իսկ հետագայում ուշադրություն դարձվեց նաև նրա դեկորատիվ

բնույթին:
Այսօր լանշաֆտային դիզայն հասկացությունը ծանոթ է ոչ միայն քաղաքամերձ ամառանոցների սեփականատերերին, այլև պահանջարկը մեծանում է յուրաքանչյուրիս մոտ: Բոլորն էլ ցանկություն ունեն կերպարանափոխելու իրենց աշխարհը, ստեղծելու այն վայրը, որտեղ բնության լեզվով արտահայտված կլինեն իրենց պատկերացումները կատարելության մասին: Առավել ևս, որ կանաչապատման ու բարեկարգման համար միշտ էլ տեղ կգտնվի, լինի դա ամառանոց, բարձրահարկ շենքի տանիք, թե պարզապես  մոտ գտնվող բացատ:

Ի տարբերություն բանջարաբուծության կամ այգեգործության, որոնց հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսությունն է, պրոֆեսիոնալ լանդշաֆտային դիզայնը արվեստ է` ուղղված կանաչապատման ու բարեկարգման պրակտիկ գործողությունների: Լանդշաֆտային դիզայնի հիմնական խնդիրը ներդաշնակության և գեղեցկության ստեղծումն է` շինությունների ենթակառուցվածքների համադրությամբ:

Ավտոմատ Ոռոգման Համակարգ
Եթե ունենք հողատարածք, միանշանակ կցանկանանք տեսնել այն գեղեցիկ և խնամված, ապա ավտոմատ ոռոգումը հրաշալի կերպով կլուծի այդ խնդիրը: Բույսերի և ծառերի ոչ ճիշտ և ժամանակին ոռոգումը կհանգեցնի նրան, որ մեր բոլոր սպասելիքները կապված գեղեցիկ պարտեզ կամ այգի ունենալու հետ՝ հօդս կցնդեն: Այս ամենին շատ դեպքերում խթանում է նաև երկար ռետինե խողովակը, որը բացի այն, որ շատ ծանր է ու անհարմար, նաև վնասում և ջարդում է ծաղիկներն ու բույսերը:
Այսպիսով, եթե ցանկանում ենք խնայել մեր ժամանակը, միևնույն ժամանակ գեղեցկացնել այգին, հողամասը կամ պարտեզը, ապա ավտոմատ ոռոգման համակարգն այս բոլոր խնդիրների օպտիմալ և գրագետ լուծումն է: Այս համակարգի առավելագույնս արդյունավետ շահագործման համար նախ և առաջ անհրաժեշտ է նախագծել տարածքի գծագիրը և այնտեղ նշել ավտոռոգման կետերը: Այս դեպքերում ավելի նպատակահարմար է նախագծել ավտոռոգման համակարգը տան շինարարության հետ մեկտեղ, եթե իհարկե տվյալ տարածքում նախատեսված է նաև բնակելի տարածքի շինարարությունը, այսպիսով այլևս անհրաժեշտություն չի լինում քանդել պատրաստի սիզամարգերը կամ ծաղկանոցները: Մենք կխուսափենք ավելորդ ծախսերից հավելյալ շինարարարական աշխատանքների համար և ստորգետնյա հաղորդակցային խողովակների նախագծման հետ միաժամանակ պլանավորենք նաև ավտոմատ ոռոգման համակարգի սխեման: Ավտոմատ ոռոգման համակարգի օգտագործումը բավականին հեշտ է, անհրաժեշտ է միայն ծրագրավորել այն որոշակի ժամանակի համար և այն նշված ժամում ինքնուրույն միանում և իրականացնում է մեր նախընտրած տարածքի ոռոգումը:
Ավտոմատ ոռոգման համակարգը ճարտարագիտական որոշումների, սարքավորումների և նախագծային միջոցառումների համալիր գործընթաց է, որն ապահովում է երկարատև և հուսալի աշխատանք համակարգի տարբեր ռեժիմներում: Շնորհիվ ավտոմատ ոռոգման համակարգի, մեր տարածքը կոռոգվի միայն այն ժամանակ, երբ մենք եք ցանկանում և միայն այն վայրերում, որտեղ մեզ է անհրաժեշտ և այլևս անհրաժեշտություն չի լինի հավելյալ ռետինե խողովակների և ցնցուղների առկայություն: Ավտոմատ ոռոգման համակարգը կպաշտպանի մեր այգին կամ հողամասը և կհոգա բույսերի ու սիզամարգի համար նախատեսված ջրի ամբողջական և նպատակային օգտագործման մասին:

Ձեռքով ջրելու դեպքում  նպատակահարմար է ռետինե խողովակի ծայրին ավելացնել հատուկ ցնցուղներ, որանք միաժամանակ կցողեն բույսերի տերևները:
Կաթիլային ավտոմատ ոռոգման համակարգ – Այս համակարգը ազատում է ամենօրյա երկարատև և տանջալից աշխատանքներից և այգուն կամ հողամասին տալիս մշտական գեղեցիկ և թարմ տեսք:
Առհասարակ, այս մեթոդն առաջին անգամ կիրառվել է Իսրայելում, որտեղ 1950-ական թվականներին ջրի դեֆիցիտի պայմաններում ներդրվեց կաթիլային ոռոգման համակարգը: Կաթիլային ոռոգումն այնպիսի համակարգ է, որի դեպքում ջուրը քիչ քանակությամբ լցվում է անմիջապես բույսի արմատային հատվածը: Ավտոմատ ոռոգման համակարգի վնասումից խուսափելու համար, տարեկան անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները` ձմեռային հանգստից հետո նախ ավտոմատ ոռոգման համակարգի աշխատանքների վերսկսում, իսկ մինչև ձմեռային ցրտերի սկսելը, անհրաժեշտ է խողովակները մաքրել սեղմված օդով: Կաթիլային ավտոմատ ոռոգման համակարգը նախատեսված է օգտագործել ինչպես ջերմոցներում, այնպես էլ` այգիներում և հողամասերում:
Կաթիլային ոռոգման համակարգի կիրառման արդյունավետությունը մասնավորապես պայմանավորված է ձեռքի աշխատանքի բացակայությամբ, որի արդյունքում խնայվում է բավականին ժամանակ, ինչպես նաև` 40-50% ոռոգվող ջուր և հանքային նյութեր, բացառվում է բույսերի տերևների վառվելը, որը բնորոշ է ցնցուղների կիրառման ժամանակ, ինչպես նաև բույսերի ֆիտոֆտորով և սնկային այլ հիվանդություններով հիվանդանալու վտանգը:

 

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

%d такие блоггеры, как: