Շրջիկ նախագիծ կամ՝ ուսուցման ազատություն

Նախագծային ուսուցումը հետաքրքիր է հենց իր ազատ դրսևորումների մեջ, երբ կազմակերպումը հնարավորինս ազատ է, հնարավորինս ստեղծագործ: Կարծում եմ` մեր կրթահամալիրում այս գործունեությունն արդեն այնքան է խմորվել, որ կարող ենք անցում կատարել նաև` նախագծային շրջիկ գործունեությանը: Սա ուսումնական պլանի կազմակերպման նոր մոդելի նախատիպ է՝ ընտրությամբ գործունեությունների, ակումբների։
Ինչ է իրենից ներկայացում շրջիկ նախագիծը:


Անունն, իհարկե, պայմանականորեն եմ ընտրել․ միշտ կարելի է փոխել, եթե ավելի հարմար տարբերակ գտնեք, առաջարկեք, սիրով․․․

Նախագծի մտահղացումն առաջացավ նախագծային գործունեության կազմակերպման, սովորողների, գործընկերներիս հետ քննարկումների արդյունքում։

Սկսեցինք մշակման, ձևակերպման աշխատանքները։

Ստորև ներկայացնում եմ իմ մշակումն իբրև հեղինակի, ուրախ-բաց կլինեմ լրամշակման, դիտարկումների, քննարկումների համար, եթե դրանք լինեն կոնկրետ և կառուցողական։

Սկսենք։

Ինչ է իրենից ներկայացնում շրջիկ նախագիծը։

Սա ձևակերպված, հաստատված, մինչև վերջ մշակված, լրամշակված մի նախագիծ է, որն ունի հստակ ժամանակացույց, աշխատակարգ, ամփոփման փուլ: Նախագիծը կարող է ունենալ ինչպես տասնօրյա, այնպես էլ մեկամսյա, կեստարյա-մեկտարյա տևողություն` կախված այն խնդրից, խնդիրներից, որոնք պետք է լուծվեն, բացահայտվեն, վերհանվեն այդ ընթացքում: Նմանօրինակ նախագիծը կարող է ունենալ և քաղաքացիական, և սոցիոլոգիական, և գրական, և բնագիտական, և թատերական, և նկարչական-դիզայներական, և բնագիտական-մաթեմատիկական, և լեզվակիրառական ուղղվածություն: Այն կարող է նախատեսված լինել տարբեր տարիքային խմբերի սովորողների համար. յուրաքանչյուր տարիքային խմբի համար առանձնացվի համապատասխան մաս` համապատասխան աշխատընթացքով, արդյունքներով:
Էստեղ առանցքային է այն հարցադրումը, որ նախագիծը կարող է պտտվել կրթահամալիրի տարբեր դպրոցներում, նույն դպրոցի տարբեր խմբերում ու սովորողների տարբեր խմբերի հետ զարգացման մի փուլ հաղթահարել: Այսպիսով ապահովվում է և նախագծի տարածումը, և դրա մատչելիությունը հնարավորինս մեծ խմբի համար, և արդյունքների ստեղծումը:

Այս մոդելը կիրառելի ու հարմար է հատկապես լայնաֆորմատ նախագծերի համար, երբ ուզում ենք, որ տվյալ նախագիծը հնարավորինս բացվի, ծավալվի: Սա դասավանդողի համար դրսևորման լավ հնարավորություն կդառնա, որովհետև հաճախ նախագծի վրա աշխատելու, դրա մեջ խորանալու, այն բացելու-ընդարձակելու ժամանակը քիչ է լինում, էսպես ժամանակի խնդիր չենք ունենում, բացի այդ հաճախ նախագծի մի փուլը հարմար է իրականացնել տարիքային մի խմբում` այդպես և ավելի արդյունավետ է, և տվյալ տարիքի սովորողների ընտրությունն է, մյուս փուլը` այլ տարիքային խմբում, ովքեր նախագծի ինչ-որ փուլի վրա չեն ուզում աշխատել, ինչ-որ խնդիրներ այդ տարիքում հետաքրքիր չեն թվում: Էսպես ստացվում է, որ բոլոր փուլերը հաղթահարվում են, տարատարիք սովորողներն ազատ ընտրելու, աշխատելու, ինքնադրսևորվելու, ցուցադրելու հնարավորություն-խթան են ունենում:
Էսպես նախգիծն ինքնուրույն ու ազատ կյանքի իրավունք է ստանում, այն համակարգող մասնագետը` ազատություն. չի սահմանափակվում մի դպրոցով, կամ` դասցուցակով իրեն հատկացված խմբի հետ աշխատանքով:
Հրապարակված, սովորողների կողմից ընտրված, ընտրությունը գրանցված-հաստատված, համակարգողի կողմից ներկայացված նախագիծը ընտրում է սովորողների այն խումբն, ում այն հետաքրքիր է, ում հետաքրքրությունները տվյալ պահին այդ նախագծի շրջանակներում տեղավորվում են:
Նման նախագիծը․
Ապահովում է տարատարիք սովորողների ներառումը
Իրոք գրանցում ու կարևորում է սովորողի հետաքրքրությունները
Կարևոր ու կոնկրտ հմտություններ է զարգացնում
Ինչ-որ փուլում կոնկրետ արդյունք գրանցում։
Նախագիծն իր մեջ ներառում է․
Կազմակերպչական փուլը․ նախագծի մտահղացում, ձևակերպում, քննարկում և լրամշակում
Ընտրության փուլ․ նախագծի պատշաճ ներկայացում-տարածում, սովորողներին՝ կողմնորոշում, ընտրության գրանցում
Աշխատանքի բաժանում-պլանավորում
Գործունեություն՝ ըստ նախապես ֆիքսված ժամանակացույցի
Արդյունքների ներկայացում, լրամշակում
Ամփոփում, քննարկում, հրապարակում

Նախագիծն ապահովում է․

Նախագծին ներկայացվող բոլոր պահանջները կամ՝ գրանցում նորերը: Ըստ այդմ կարող ենք փոփոխություններ առաջարկվել գործող կարգերում՝ 12։

Ապահովում է նախագծում ընդգրկված սովորողների ուսումնական գործունեության իրականացումը՝ դրա ամբողջական կազմակերպումը։

Նախագծի հանրայնացումն ու տարածումը։

Ընթացքի, արդյունքների պարբերական հրապարակումը, ներկայացումը։

Նախագծում ընդգրկված սովորողների, նաև՝ տարատարիք, համագործակցությունը՝ փոխօգնության, միմյանց ուսուցանել-օգնելու, աշխատանքի բաժանման բոլոր բաղադրիչներով։

Նախագծի առարկայական-համագործակցային, ամբողջականությանն ուղղված հնարավորությունները․

Առարկայական մասնագետների մի խմբի համար (երկու-երեք դասավանդող) համար միասին աշխատելու, ստեղծել-նախատեսել-իրականացնելու լավ հնարավորություն է, նաև՝ ինքնակրթություն։

Միջառարկայական համագործակցություն ապահովող գործունեություն է։ Այս կետը հատկապես շատ եմ կարևորում․ նախագծի տարբեր փուլեր իրականացնելու համար այս համագործակցությունը շատ կարևոր է՝ մեզանում պակասող։ Լեզվի մասնգետն խմբի հետ իրականացնում է աշխատանքի իր բաժինը՝ ասենք՝ խոսքի մշակումը, հրապարակումներում՝ խոսքի մշակումը, օտար լեզվի մասնագետն իր խմբի հետ՝ նյութերի տարածում-հանրայնացումն օտար լեզվով, դիզայնինը՝ հետաքրքիր լուծումների, ձևավորումների մասը, երաժշտությանը՝ երաժշտական և այլն։ Էստեղ խնդիրներ առաջ է քաշում հենց նախագիծը, որը կարող է ունենալ համակարգող դասավանդող կամ սովորող և տարբեր մասերի համակարգող մասնագետներ՝ առարկայական տարբեր մասնագետներ, սովորողներ և՝ աշխատանքային խումբ։ Արդյունքում՝բազմատարր, ամբողջական, ցուցադրելի նախագիծ։

Արդեն քննարկված, լրամշակված, իրականացվող շրջիկ նախագծեր։ Այս փուլում նախագծերն իրականացվում են միջին դպրոցի սովորողների և կրթահամալիրի հինգերորդ դասարանցիների տարբեր խմբերի հետ համատեղ․

Հասմիկ Թոփչյան

Ժաննա Հակոբյան

Մերի Առաքելյան

Լուսինե Բուշ

Սյուզի Հակոբյան, Լիանա Հակոբյան

Արևիկ Ներսիսյան

Տաթև Ալեքսանյան։

Թվարկածս նախագծերն ընթացքի մեջ են, ընթացքի, արդյունքների մասին կտեղեկանք կրթահամալիրի կայքից, դասավանդողների, սովորողների բլոգներից, հաջորդ հոդված-հրապարակումներից։

 

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: