Ընտանիք, ազատ ծով, բիզնես․․․

Ընտանեկան հանգիստը հարաբերական ու առաձգական հասկացություն է։ Հանգստի ընկալումները, դրանից օգտվելու հնարավորությունները տարբեր են։ Ինձ համար հանգիստը ընթերցանությունն է՝ մի բաժակ թեյ-սուրճով, համեղ թխվածքաբլիթով ուղեկցվող, հանգիստ, որը ընկալել-վայելելու համար հաստատ մի քանի օր է պետք ու ազատում կենցաղային հոգսերից, զանգերից։ Հանգստի այս ձևը ընտանիք ունենալու պարագայում, գոն այս պահին, անմատչելի է՝ էգոիստական։ Տղայիս անընդհատ ու հնչեղ ձայնը ոչ մի րոպե իրենով չզբաղվելու հնարավորություն չի տալիս։ Երեխան հանգստի այլ՝ ավելի ակտիվ, նոր ու հետաքրքիր տարբերակ է նախընտրում։

Ընտանեկանը դրանք ճամփորդություններն են, որոնք բացահայտումների, նոր զգացողությունների օրեր են։ Հանկարծ պարզում ես, որ ընտանիքիդ անդամները ինչ-ինչ հատկանիշներ, հմտություններ են ևրևան հանում, որոնց մասին չես էլ ենթադրել։ Միասին՝ մի ուղղությամբ նայելը սրում ու նոր զգացմունքներ, զգացողություններ է առաջացնում, իսկ դա արդեն հետաքրքիր է։ Ամեն ինչ կախված է տրամադրվածությունից, եթե լավ ես տրամադրվել, լավ է անցնում․ անիմաստ է երջանկությունն ու հաճելի զգացողությունները քեզնից դուրս որոնելը, անիմաստ է հոգսն ու ցավն արհեստականորեն քեզնից օտարելը․ կեղծիքից ավելի ես ճնշվում։ Ընտանեկան հանգիստը տարվա ընթացքում կուտակված ու չասված-չպատասխանված հարցերի պատասխանները ստանալու, հասկանալու լավ հնարավորություն է․ փախչելու տեղ չկա` պիտի լսել, հասկանալ, լուծումներ գտնել, ելքեր ու մուտքեր․․․Երեխայիդ տեսնելու ու օրն իր հետ անցկացնելու բացառիկ հնարավորություն։ Ինձ համար հենց սա է կարևորը։

Բիզնես՝ խանութներ, սրճարաններ, մոլեր․․․

Վրաստանում շատ եմ եղել՝ սովորողնեի տարբեր խմբեր, համագործակցություն, նոր ու անսպասելի մարդիկ, տեսարաններ, տպավորություններ, որոնք հաջորդել են իրար, կուտակվել։

Կային բաներ, որոնց շուրջ չէի մտածել․ ավելի ճիշտ՝ չէի կենտրոնացել։ Այս անգամ ինձ հուզեց, հետաքրքրեց վրաստանյան, այսպես ասած, փոքր բիզնեսը․մարդիկ ապրելու հնարավորություն ունեն, ու լավ է, որ ստեղծվում է այդ հնարավորությունը։ Մի տեսակ աչք զարնող-ցավեցնեղ տարբերություն կա վրաստանյան և հայկական բիզնես-ընկալումների, պահանջարկ-առաջարկների ձևավորման մեջ․ մեր երկրում ամեն ինչ կենտրոնացած է՝ մեծ-մեծ խանոթներ, մոլեր․․․Հարևան երկրում փոքր խանութներ, սրճարաններ․․․Ընտրության բազմազանությունն ազդում է մարդկային մտածելակերպի վրա և ավելի ինքնավստահ են դառնում, և ավելի վստահ, և ավելի գոհ ու ստեղծող։ Ապացույցը՝ զարգացող ու անըդհատ փոփոխվող-փոփոխությունների պատրաստ վրացական քաղաքներ, իրենց մի կտոր հացը վաստակող բիզնեսմեններ ու չարտագաղթող Վրաստան։ Հենց սա է կարևորը․ խնդիրներ կան՝ այս պահին դրա մասին չեմ խոսում։ Մոլերն էլ մեր մտածելակերպն են փոխել․ սա էլ առանձին թեմա է։ Կենտրոնացումներից սարսափս ու մի քանի մարդու երկրում ապրելու զգացողությունս սրվեց։

Ազատ ծով

Այս փաստին էլ չէի անդրադարձել․ Սև ծովի բոլոր լողափերը՝ նույնիսկ ամենամոդայիկներն ու սրճարանայինները ազատ են, ոչ ոք քեզ չի արգելում մտնել ու հավասար պայմաններով օգտվել ծովային բարիքներից։ Մեր Սևանը բանտարկված է․ դարպասներ, որոնք բացվելուց հետո կարող ես մոտենալ լճին։ Բանտարկված, թույտվություն պահանջող տարածքները շատ են․․․Ուկրաինացի երիտասարդների հետ ծանոթացանք՝ ավտոստոպով շրջում էին աշխարհով։ Պարզվեց, որ ոչ մի երկրում խնդիր չեն ունեցել, բայց Սևանի լողափերում թույլ չեն տվել վրան դնել․ հանրային լողափ չեն ուզել, ուզել են առավել մեկուսի, բնության մեջ մի կտոր ու լուրջ խնդիր են ունեցել՝ անվճար չեն թողել։ Մարդիկ զարմացած էին։ Սև ծովում նման խնդիր ոչ ոք չուներ։

Ծով՝ լողափեր, լողալու, լողալուն պատրաստվելու մշակույթ․․․

Այս թեման ինձ համար միշտ ամենացավոտն է եղել։ Փոքր էի․ Սևանում՝ լողափին, տհաճություն զգացի՝ անխնամ ու ոչ ճիշտ պատրաստված մարդկանց տեսնելով․ երկար տարիներ էլ լողափնյա հանգստից չօգտվեցի։ Վերսկսվեց տղայիս լողասիրության հետ։ Իհարկե, շատ բան է փոխվել՝ զարգացում հաստատ կա, բայց․․․

Լողափային հիգիենան պահպանելը կարևոր է ինչպես ծովը մտնելուց առաջ, էնպես էլ՝ հետո։ Ամենակարևորը մաքուր․ և քո հիգիենայի համար, և ծովի, և մարդկանց աչքի։ Այլապես տեսարանը հաճելիներից չէ, մնացյալի մասին չեմ էլ խոսում։

Գուցե առաջին պահին զավեշտական հնչի, բայց՝ ինչ ուտել և որտեղ, ինպես և որքան, կարևոր ու բացակայող մշակույթ է։ Ինչ ուտել լողափին ու ինչպես․ սա էլ է լուրջ հարցադրում․ մարդիկ ուտում են խորոված՝ սոխը թափում ավազին, տարբեր տաք ուտեստներ, որոնք հարմար էլ չէ լողափին ուտելը, էլ չեմ խոսում բժշկական ցուցումների մասին․ ասենք չի կարելի ուտել ու ջուրը մտնել։ Սևծովյան լողափերում ուտում են ամեն ինչ։ Ուտում, ծխում ու էդ ամենը թափում ավազին, քարերին․ հետ երեխաները ավազով ամրոց են սարքում՝ միջից հանելով սննդի մնացորդները։ Հաճախ էլ գտնում են զարմանալի ու անծանոթ մնացորդներ, ցուցադրում, փորձում։ Կեղտի մեջ լող․ ծովն ինքնամաքրվում է, լողափը՝ ոչ։

Հոտային․․․

Չարժե օծանելիք օգտագործել ու ծովը մտնել․ էկոլոգիական աղետի կհանգեցնի)))

Առաջին անգամ զգացի, որ ծովը բույր ունի՝ իր բույրը, որը ոչ լավն է, ոչ էլ վատը՝ բույր է։

Մտածում էի փոքր թվացող, բայց, գոնե ինձ համար, բաների մասին․․․

 

 

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

%d такие блоггеры, как: