Հայոց լեզու, գրականություն, 12-րդ դաս.

Հայոց լեզու, գրականություն, 12-րդ դաս.

Մշակումը՝ Մարգարիտ Սարգսյանի
Նորացված տարբերակ

Առարկայի ուսուցման նպատակը
Զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, մասնագիտական կողմնորոշումը դարձնել նպատակային-գործնական:
Մասնակցություն կրթահամալիրային տոնացուցային նախագծերին, հեռուսատեսային նախագծերին՝ իբրև համապատասխան մասնագիտական փորձառություն. դրանց մասին պատումներ, մեդիանյութեր:
Լեզվական հմտությունների փորձարկում, ամրապնդում թարգմանությունների միջոցով:
Սովորողների խոսքային, լեզվական, գրական հմտություններն ու մտորումները դարձնել վարժանքային. նպատակը՝ նախապատրաստումը բուհական քննություններին: Գրական կարճ նախագծերի, թեստային առաջադրանքների կատարում. դրանց օգնությամբ ներկայիս դասագրքային, շտեմարանային բացերի վերհանում, ներկայացում:
Առարկայի դասավանդման խնդիրները
Հայոց լեզու, գրականություն առարկաները զարգացնում են հաղորդակցական հմտությունները, մշակում է անհատի խոսքը, ձևավորում մտածողություն, ուղղորդում, ճաշակ ձևավորում։ Տեսական նյութերի ուսումնասիրմամբ ճանաչողական գիտելիքներ են ապահովում լեզվի ստեղծման, դրա անցած փուլերի մասին, քերականական վերլուծությունների միջոցով մշակվում է դիտողականությունը, դասակարգելու հմտությունները։ Գրական նյութը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հայ գրականության պատմությունը՝ յուրաքանչյուր ստեղծագործություն դիտարկելով դարաշրջանային համատեքստում: Գրական նյութի ուսումնասիրությամբ սովորողը տարբերակում է գրականությունն ու գրականության պատմություն համարվող առանձին երկեր, տարբերակում գրական արժեքը, ժամանակի պահանջը, ժամանակային ստեղծագործությունը:
Ձեռք բերվող, զարգացվող հմտություններ
-բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունների մշակում
-լեզվաքերականական գիտելիքները խոսքի կառուցման ընթացքում կիրառելու հմտության ձևավորում
-կարդացածը պատմելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով սովորողների բանավոր խոսքի զարգացում
-խորացնել նյութի ընտրություն կատարելու, հետազոտելու, վերլուծելու, կարծիք հայտնելու, եզրակացության հանգելու կարությունները
-զարգացնել ստեղծագործական կարողությունները
-խորացնել և ընդհանրացնել հայերենի գործառական ոճերի իմացությունը,կարողանալ գործնականում օգտվել դրանցից
-զարգացնել լեզվագործածության հմտություններն ու կարողությունները
-ամրապնդել հայերենի կետադրության իմացությունը
— խորացնել նախադասությունների հաղորդակցական տեսակները տեղին և ըստ ոճական նպատակադրության կիրառելու հմտությունները

Ուսումնական միջավայր
Համացանցին միացված և անհրաժեշտ ծրագրերով ներբեռնված նոթբուք-նեթբուքեր, էլեկտրոնային գրատախտակ, անլար ինտերնետ, բացատրական, ուղղագրական, դարձվածաբանական, հոմանիշների, հականիշների, գրականագիտական բառարաններ, անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:
Ուսումնական միջավայր են mskh.am կայքը, կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային ուսումնական փաթեթները, ‹‹Դպիր›› , ‹‹Լուսաստղ›› ամսագրերը, տարբեր բլոգներ, կայքէջեր, Youtube –ը, մարմարյա սրահը:
Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են համակարգիչ, անհատական նեթբուք- նեթբուք, էլ. գրատախտակ, թվային ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ, կրիչ, ականջակալներ և այլն, մեդիագրադարանների, բլոգների, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր աշխատանքներ իրականացելու համար: Ուսումնական կայքում, բլոգներում տեղադրվում են սովորողների կողմից կատարված աշխատանքները, թարգմանությունները, ռեպորտաժները, հարցազրույցները եւ լրատվական ժանրի մյուս տեսակներով գրած նյութերը, ամսական հաշվետվությունները:

Ուսումնական գործունեությունը
Անհատական, խմբային նախագծեր, վարժանքներ. գերակշռում են անհատական նախագծերը: Հաշվի է առնվում սովորողի մասնագիտական ուղղվածությունը. անհատական նախագծերով խոսքային տեսքի բերվում:
Միջավայրը` դասարան, գրադարան, համակարգչային սրահ
Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը
Նախագծեր, հետազոտական աշխատանքներ
Ելույթներ, բանավեճեր
Մասնակցություն օլիմպիադաների, կլոր սեղանների, տարբեր քննարկումների
Մասնակցություն կրթահամալիրի ստուգատեսներին և սովորողին ուղղված այլ ծրագրերի

Բովանդակությունը. տես ուղեցույցում, կրթահամալիրի տոնացույցում:

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: