Կումիտասյան տեքստեր

Կոմիտասյան տեքստերի ընթերցում։

Հոդված-ուսումնասիրություններ, ձայնագրություն տրված թեմաներից մեկով․

Կոմիտասյան տեքստերի խորությունը

Կոմիտասի դերը հայ երգարվեստում

Կոմիտասյան տեքստերի պարզությունը, բառային անցումները

Կոմիտասյան զգացողություններ․ ունկնդրելիս զգում եմ

Կոմիտասի կենսագրության ուսումնասիրում․ այստեղ պարտադիր է նշել օգտագործված աղբյուրները (նվազագույնը երեք աղբյուր)

Մի տեքստի ընթերցում․ վիդեոպոեզիա։

 

Տեքստեր․․․

ԳԱՐՈՒՆ
Հալուն-հալուն,
Սարին, ձորին խոսելեն,
Երես-երես,
Քարեն, հողեն հոսելեն՝
Գարուն իջավ մխալով,
Առուն իջավ ծխալով։

Բաղիկ տեսա՝
Լուսին-ցողին՝
Լողիկ-լողիկ արբելեն՝
Կանաչ տափերին։

Առուն փեսա՝
Հողի գոգին՝
Դողիկ-դողիկ տարփելեն՝
Ծաղիկն ափերին:։

ՀԱԼՈՒՆ_ՀԱԼՈՒՆ
Հալուն-հալուն,
Ծառի, ծաղկի հոտերով,
Երեր-երեր,
Ծովի ցամքի մոտերով՝
Առուն ուռավ՝ վերացավ,
Բուրվառ գարուն հեռացավ
Կա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,
Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․
Զարկին դևեր
Իմ թևեր․
Տո՛ւր, Տեր,
Հո՛ւր, Տեր,
Որպես խոտեր
Էլ չդողան
Իմ ոտեր․․․։

ՎԱՐԴ ՈՒ ԿԱԹԵ
Վա՛րդ, ու կաթե՛ կարմիր ոգիդ,
Ճերմակ շուշան՝ սիրտ ու հոգիդ.
Մանուշա՜կ
Անուշակ՝
Գուրգուրե
Ու բուրե։

Տո՜ւր, սուսունիկ՝ ոսկի արև,
Հո՜ւյս անթառամ՝ կյանք հարատև։
Օրե օր
Նորե նոր
Հար գարուն
Զարդարուն։

ԱՆՈՒՇ ԳԱՐՈՒՆ

Անուշ գարուն,
Ծաղիկ, բողբոջ,
Զվարթ առուն,
Կայտառ խոխոջ,
Կանաչ դալար,
Ծիծաղ ցողիկ,
Վտակ դալար,
Դուք ու՞ր թողիք։

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ԱՇՈՒՆ ՕՐ
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

ԱՇՈՒՆ_ԳԻՇԵՐ
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։
Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։

ԲԱՂՁԱՆՔ
Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ․․․։

ԲՈՒՍԱԲԱՐԵՎ
Սնունդը՝ ծառին
Ծառի՛կ, ծառի՛կ,
Շունչդ անառիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս՝
Անջուր անլուր,
Քո բուռ ու կուռ,
Դալարում ես
Դեպի երկին փռելով,
Ու ճյուղերդ ջրելո՞վ։

ԾԱՌՆ ԱՐՄԱՏԻՆ
Բունի՜կ-բունիկ՝
Կաթնետունիկ.
Ի՞նչ ու ինչպե՞ս
Քո երակներ
Լուսո ակեր
Պալարում ես
Եռուն-եռուն կրակելով,
Հեռուն-հեռուն ճրագելո՞վ։

ԲՈՒՆԸ՝ ԲԱՐԻՆ
Բարի՛կ–բարիկ՝
Շունչ-պարարիկ.
Ի՞նչ ու ինչպե՞ս
Տնիկ-տնիկ
Բազմածնիկ
Գալարում ես
Ոգի-ոգի նվագելով,
Պահիկ-պահիկ հավաքելո՞վ:

ԲԱՐԸ՝ ԾԱՂԿԻՆ
Ծաղի՜կ-տիրուն՝
Երկրի՛ սիրուն.
Էդ ի՞նչ ու ինչ
Թերթիկ ունես՝
Կարմիր–ձուն ես.
Ու լարում ես.
Բոլոր-մոլոր եռ թշերով,
Ոլորվելով սեր նշերո՞վ:

ԾԱՂԻԿԸ ՏԵՐԵՎԻՆ
Տերե՜վ-տերև,
Գլխավերև,
Էդ ի՞նչ ու ինչ
Առակ-առակ՝
Կանաչ-կարագ
Նկարում ես.
Քու մատիկներ հեղուն-բեղուն
Ու պատիկներ հղուն–մեղո՞ւն:

Բոլորն՝ իրար
Միանալո՜վ
Հիանալով:

ԳԱՐՈՒՆ
Հալուն-հալուն,
Սարին, ձորին խոսելեն,
Երես-երես,
Քարեն, հողեն հոսելեն՝
Գարուն իջավ մխալով,
Առուն իջավ ծխալով։

Բաղիկ տեսա՝
Լուսին-ցողին՝
Լողիկ-լողիկ արբելեն՝
Կանաչ տափերին:

Առուն փեսա՝
Հողի գոգին՝
Դողիկ-դողիկ տարփելեն՝
Ծաղիկն ափերին:

Հալուն-հալուն,
Ծառի, ծաղկի հոտերով,
Երեր-երեր,
Ծովի ցամքի մոտերով՝
Առուն ուռավ՝ վերացավ,
Բուրվառ գարուն հեռացավ:

ԳԱՐՈՒՆ
Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,
Ամառն ելավ հասկունիկ ծոցերով.
Աշունն առավ խատուտիկ բարերով,
Ձմեռ պատավ պատուտիկ սառերով։

ԳՈՐՈՎ ՍԵՐ
Ի՜նչ դողդոջուն ոտեր՝
Սվվացին որպես խոտեր,
Իջա վայրիկըս։

Ի՜նչ բողբոջուն այտեր՝
Միջօրյա վարդ էր ցայտեր,
Գտա մայրիկըս։

Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,
Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ՝
Թևեց աչելով․

Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,
Ճեմակ վարդյակ՝ կուրծքին դըրավ՝
Լռեց պաչելով։

ԴԻՏԱԿ
Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,
Տարփուն-տարփուն կապույտ հովանի.
Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,
Ծպիտ դողով սրիկ քովին դրած։
Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,
Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

ԵՍ ԵՄ

Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.

Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։

Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։

ԱՆՄԱՐ ՍԵՐ

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:

ԵՐԿՆԻ ԿԱՅԾԵՐ

Երկնի կայծեր բյուրափառ՝
Հրո հովեն ցիրուցան,
Գիշեր-երկիր հյուրաբար՝
Լուսո ծովեն կաթեցան՝
Աչքին սոսուն,
Մտքին խոսուն։

ԹԵՐԹԻԿՆ ՈԻ ՑՈՂԻԿ
Գարուն–թերթիկն ընկել էր ծալուկ՝
Խոտերի մեջ դալուկ.
— Աշուն–ցողիկ իջել էր վրան՝
Հողմերի հետ երան…

ԻԲՐ ԶԱՐԴ

Օրե օր
Նորեն նոր
Ճրագ առ,
Կրակ տար
Պահե վառ՝
Անսպառ՝
Մտքիդ յար
Սրտիդ լար
Լուսատու,
Հուսատու։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՀՈՎ–ՍԵՐ

Նուրբ հովի պես լարերով՝
Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
Պտուկը ճոխ՝ առին տարին
Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով։

Ի՞ՆՉ…
Մահո՞ւ հովեր՝
Թեև ճկուն՝
Թևերն արձակ
Կփքեն։

Ահա՜ ծովեր՝
Թեև նկուն՝
Ձևերն արձակ
Կըկքեն։

Հի՜ն տարիներ,
Սի՜ն տարիներ՝
Բուխ գարունով․
Ծուխ շարունով։

Ջրեր ծալեակ՝
Թեև թեթև,
Իրար-հրան՝
Կըշրչեն․․․։

Հըրեր հալյակ՝
Թեթև դեդև՝
Իրար-կռան՝
Կըհչեն․․․

Նո՜ր տարիներ,
Եռ շարունով․
Օր բարիներ՝
Սեր դաշունով։

։

ԽՈՐՈՒՆԿ ՈՒ ՄՈՒԳ…

Էն ի՞նչ ամպ էր,
Սարի գագաթին տալով՝
Ցիր արավ
Արծաթ տեղաց.
Արծաթ տեղաց՝
Ճերմակ-ճակատին,
Գոգեն անձրև գալով՝
Ծիր առավ։

Էն ի՞նչ ամպ էր
Սարի փափագին հալով՝
Սիր արավ,
Ոսկի բեղե՞ց.
Հալուն-հրով՝
Ոսկի-մեղաց.
Լուսուն-գրով մկրտեցին՝
Քու մաճերըդ։

Ա՛յ, վա՛ռ աչեր
Էն ի՞նչ ամպ էր
Սարի գագաթին
Ճերմակ ճակատին
Արծաթ-պաչեր տալով
Ցիր արա՜վ։

Ճերմակ-ճակատին
Սարի փափագին,
Դարի պապակին
Շատ մարգարիտ տեղաց՝
Լար մարգերըդ բիլ արավ։

Ուսուն-հրով վառ մարգերըդ ծիլ արավ,
Զառ-մարգերդ՝ ոսկի-մեղաց,
Ոսկի-մեղաց լուսուն գրով
Մկրտեցին քու մաճերըդ։

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻ

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

ԾՈՎԱԿ, ՆԱՎԱԿ

Ծավալ ծովակ՝ ալին վտիտ փնջելով,
Ցավը սրտում՝ շմբերի պես ցցվելով,
Շնչում էր երկունքներին զովացած․
Վրան նավակ՝ հովի ժպիտ ջնջելով,
Մուխը տրտում՝ ամպերի պես կցելով,
Փնչում էր մարդիկներին ծովացած։

Ջուրն ու խոցը երևում է՝
Ծովի վրա ծիր ու ծիր,
Հուրն ու բոցը երերում է՝
Հովի վրա ցիր ու ցիր։

ԿԱՐՄԻՐ ԲՈՑ

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ,
Գոգին հսկա ժայռը ճայթեցավ.
Ճայթեցավ ու ծառացավ,
Ծառացավ ու տեղում քարացավ։

Կապույտ երկնի ծոցը ծ՛ովացավ,
Կարմիր երկրի բոցը հովացավ.
Ծովացավ ու ծավալեց,
Ծավալեց ու հողմով թավալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,
Ծոց-ծոց կապույտ երկիր ծովանալով՝
Ծովանալով ու դողով ծավալելով,
Ծավալելով ու չորս կողմ թավալելով՝
Հողմը ծառացավ, ու բոցը հանգավ․․․

ԿԱՐՄԻՐ ՑԱՅԳՈՎ…

Կարմիր ցայգով՝ մանուշակ երկին նավեցիր․
Կանաչ այգով անուշակ հերկին բավեցիր․
Խաղող ցողըդ շողն էլ վրան՝
Քաղով դողով՝ ձողն էլ վրան։

ԱՍՏՎԱ՜Ծ ԻՄ

Սիրո սերմը զատեցիր,
Հրո ջերմը պատեցիր․
Հողին շունչդ փչելով՝
Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,
Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,
Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝
Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ
ԿՅԱՆՔ
Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

ԿՈՒՅՐԸ

Տե՜ր իմ․
Սե՜ր իմ․
Զարկին Քաջքեր՝
Կուրացրի՛ն իմ աչքեր․
Լո՜ւյս տուր․
Հո՜ւյս տուր․
Ասա՛՝ նայե՛՝
Իմ աչերուն խնայե։

ՀԸՐԱԲԱՐՁ ԼԵՌՆԵՐ

Հըրաբարձ լեռներ՝ կոնելով՝
Նարգիզ դալարուն դիզել․
Սողուն կողեր շողելով՝
Ոսկին արծաթ շիթել։

ՀՈՍՈՒՆ-ԽՈՍՈՒՆ

Պապիկ ծառն էլ
Ճերմակ ծոցիկով
Ջըրիկ բոցիկով
Խորունկն է խառնել,
Բազուկն է առել
Քարերին դառել
Հոսում է, խոսում,
Ափիկ-ափիկ սըղոցում։

Երկար բարունով
Դալար արունով
Սարին բրելով,
Քարին գրելով․
Դաղձն է ձունել
Փափուկ դափերին,
Մաղձն է բունել
Սըրտիդ ծափերին։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՀՈՒՆՁ

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ

Երբ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,

Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,
Եվ երկիրը պատեց։

Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Հողիկը շիջավ ոսկի երկունքով,
Եվ աչուկները փակեց։

Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,
Ջըրիկը պառկեց հողի գրկին,
Եվ ըստինքը սառեց։

Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին,
Եվ աստղուկները շարեց։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ , ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ՄԱՅՐԻԿԻՍ ՕՐՈՐԸ
Դեռ արգանդում՝ մայրիկս ինձ
Վարդ էր բուրում, ոռոգում.
Եվ իր հոգում այգ-արևով
Գուրգուրում ու նորոգում։
Ծնած օրեն մայր շրթներով
Սեր էր վառում օրորում,
Արև-Լուսին հոգվով-մտքով
Նկարում ու բոլորում։
Հայր զարկերով արի-արի
Խոսում էր իմ երակում,
Մայր կաթերով արյուն-արյուն
Հոսում էր ու կերակրում։
«Ես սիրում եմ՝ Հանուր-Տերը
իմ հոգումը գահավոր.
Քեզ սիրում եմ՝ Նորա Սերը
քո ծովումը ջահավոր.
Արև-արև ու անուշակ
երգ ու տաղով զարթելով,
Օրեր-օրեր փունջ մանուշակ
հյուսելով ու բարդելով,
Օրի՜կ օրին,
Իմ անուշին։

Քեզի՛ տեսնեմ, իմ հատորիկ,
կյանքիս ուղին, սիրազեղ,
Հայտ ու անհայտ դու որոնե,
Քեզի լինին իրազեկ։
Մի՛ թափառե կյանքի պարապ
անապատում դու ի զուր,
Քեզ պահապան սուրբ հավատո,
հուսո, սիրո Լույս ու Հուր։
Օրի՜կ օրին,
Իմ անուշին։

Քեզ դնում եմ խորհրդավոր,
առակավոր հույս-աշխարհ,
Ես գնում եմ, իրար գրկենք՝
վեր, փառավոր լույս-աշխարհ.
Ես գնում եմ ու թողնում եմ
երկիրն ու իր հնություն,
Աջն ու խաչը քեզ ապավեն,
Օրորդ հյուսե բնություն։
Օրի՜կ օրին՝
Իմ անուշին»…

ՄԵՆԱՎՈՐ
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ
Մուգ նոճիներ միգապար՝
Ճամփի վերև սիգապար՝
Դեպի երկինք հրազայր,
Կանաչ հուսով սրածայր,
Ճյուղերն ի վեր կոնավոր՝
Կարծես լինին տոնավոր։

Կուսատերև մայրիներ՝
Հուսաբեղուն այրիներ,
Փշերն աչքին պիշելով՝
Արև օրեր հիշելով,
Քարերի ծոց պատառել
Ամպերի գոգ կատարել։

ՇՈՒՇԱՆ ՍԻՐՏ

Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի
Կանքիդ արև-օրերում.
Սուսուն-սերըդ թափառեց արի-արի
Լանջիդ լուսին ձորերում։

Շրթունքներըդ մանուշակ դալար-դալար
Սիրո գարուն զովանի,
Գանգուր հերըդ անուշակ գալար-գալար
Համբույրներուն հովանի։

Սերըդ սեր էր ծագեցավ
Պատույտ-պատույտ դափնիների ճյուղերով,
Սիրտըդ սիրտ էր հագեցավ
Կապույտ-կապույտ բալասանի յուղերով։

ՈՍԿԻ–ՄԵՂԱՑ

Ա՜յ, վա՛ռ աչեր.
Այն ի՞նչ ամպ էր
Սարի գագաթին,
Ճերմակ-ճակատին
Արծաթ աչեր տալով՝
Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝
Սարի փափագին,
Դարի պապակին
Շար մարգարիտ տեղաց,
Շար մարգարիտ տեղաց,
Լար մարգերդ բիլ արավ,
Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.
Զառ մարգերդ ոսկի-մեղաց.
Ոսկի-մեդաց լուսուն-ջրով
Մկրտեցին քու մաճերդ։

ՈւՌԻ ՑՈՂ

― Մայրի՜կ, մայրի՜կ,
Մեր ուռենին ի՞նչ է լալիս առվի ափին։

― Հատի՜կ, հատի՜կ,
Իր ճյուղերեն ցող է տալիս կանաչ տափին։

ՊԱՏՐԱՆՔ

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով․․․։

Սալահատակն ու ուղին

Սալահատակ-սալահատակ քալեցի,
Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

ՍԱՐ ՈՒ ՔԱՐ

Ահա՛ սարը՝ ձորը բացել՝
Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․
Ահա՛ քարը՝ օրը գացել՝
Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

ՍԵՐ ՈՒ ՋՈՒՐ
Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։
Ծառի քովեն
Սարի հովով,
«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.
Հոգուս խորեն,
Սիրու ձորով,
Զիս կսիրե՞ս, մրմնջեց.

Աչքի տակեն
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։

Աղբեր քուրեն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սեր փնջեց։
Հուր աչերեն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշնչեց։

ՍԵՐ-ՀՈՎԻԿ

Շնչե՛, հովիկ,
Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին…

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին,
Բեռըդ խավար հրով խոցոտեցին․
Երկրիդ հողեն խաչըդ բուսավ,
Կյանքիդ կողեն աչըդ հյուսավ։

ՍԻՐԱՀԱՍԿ

Ո՜վ է տեսել ծովի ծավալ
Հովի թավալ.
Կամ՝ արտերում հասկի տալիք
Ոսկի ալիք։

ՎԱՐԴԻԿԻՍ
Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․
Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝
Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի
Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝
Հուսո սարակ շավիղով
Աշխարհ մտա,
Վարդի բույրի գծիկեն՝
Հովի բարակ տավիղով՝
Քեզի գտա։

ՓՇՈՒՐ ՄԸ

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը:

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել:

ԽԱՉՅԱԼԻՆ
Ծընունդ կուսին,
Խա՛չդ ուսին՝
Հասկեր-հասկեր քաղելով՝
Անաչ սրտերում կալեցիր,
Սընո՜ւնդ բարի,
Քա՛ջըդ արի՝
Ազգեր-ազգեր մաղելով
Կանաչ հրդեհում հալեցիր։

Մարգարտահեռ՝
Ջեր քրտինքներ՝
Սյտեդ երկին՝
Կայլակ-կայլակ հոսելով՝
Մեր մահը լացեց,
Մարեցին.
Ու անվեհեր՝
Սեր-աչիկներ՝
Փայտեն երկիր՝
Փայլակ-փայլակ խոսելով՝
Իր ճահը բացեց,
Վառեցին:

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Ճակատդ օծուն՝
Լուսավորչա կանաչ մեռոնով,
Լուսավորչա կանաչ մեռոնով՝
Թող կանանչեն հուռ ճյուղերդ․
Ու ակդ բոցուն՝
Լուսավորչա կարմիր կերոնով․
Լուսավորչա կարմիր կերոնով՝
Թող ճաճանչեն հուր յուղերդ:

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

%d такие блоггеры, как: