Որոշ ժամանակ անց: Խորխե Լուիս Բորխես

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել…

Որ համբույրները պայմանագրեր չեն, և նվերները խոստումներ չեն: Սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ պարզ ճակատով և բաց աչքերով: Սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:

Որոշ ժամանակ անց սովորում ես ասել`բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև սովորում ես տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ՝ ինչ- որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:

Եվ սովորում ես, որ իսկապես կարող ես դիմանալ,

որ իսկապես ուժեղ ես,

որ իսկապես արժես.. և սովորում ես ու սովորում ես…

և ամեն օրվա հետ սովորում ես:

Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, քանի որ քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:

Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:

Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությանդ ուղեկից գտնելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:

Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներով:

Ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորել ես:

Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներելը միայն վեհ հոգիներինն է:

Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է` ընկերությունը էլ երբեք նույնը չլինի:

Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան:

Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամեմատելի է:

Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա, ով նվաստացնում կամ արհամարհում է ինչ-որ մարդու, վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումներն ու արհամարհանքը՝ կրկնապատիկ:

Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն, կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես:

Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին:

Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ, ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց, ովքեր երեկ քեզ հետ էին և հիմա հեռացել են:

Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես,ասել, որ ուզում ես ընկեր լինել .. մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի:

Բայց, դժբախտաբար, միայն ժամանակի հետ:

Թարգմանություն ` Մերի Զոհրաբյանի

Հարգելի ընթերցողներ, այս բանաստեղծության հեղինակային պատկանելիության խնդիրը մեզ ստիպեց երկար թափառել համացանցային տիրույթում և այդպես էլ ոչ մի ստույգ եզրահանգման չգալ: Այս ստեղծագործությունը վերագրվում է ամենատարբեր հեղինակների՝ Վիլյամ Շեքսպիր, Վերոնիկա Շոֆստալ, Խորխե Լուիս Բորխես, անանուն հեղինակ և այլն: Ցավոք, մենք չունենք այդ հնարավորությունը ճգրիտ ստուգումներ կատարելու, այդ պատճառով հրապարակումը թողնում ենք Խորխե Լուիս Բորխես պայմանական անվան տակ՝ հայցելով ձեր ներողամտությունը:

Աղբյուրը՝ Գրանիշ

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: