Կարդում ենք Վահան Տերյան

Ստուգատեսի ժամկետը — հունվարի 30 — փետրվարի 5

6-րդ և 7-րդ դասարաններ

Կենսագրական տեղեկություններ:

6-8 միավորի համար.

Ընթերցում ենք Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուն:

  • Բլոգներում հավաքել ,,Իմ ընթերցած Տերյանը,, խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով (յուրաքանչյուր բանաստեղծության մասին 2-3 նախադասությամբ վերլուծությունով).
  • ամենահուզիչ բանաստեղծությունները
  • ամենապայծառ բանաստեղծությունները
  • ամենաձանձրալի բանաստեղծությունները
  • ամենաթեթև բանաստեղծությունները
  • ամենամռայլ բանաստեղծությունները
  • ամենաքնքուշ բանաստեղծությունները
  • ամենալացկան բանաստեղծությունը
  • ամենախաղաղ բանաստեղծությունը
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները
  • ամենակրակոտ բանաստեղծությունները
  • անենաանհույս բանաստեղծությունները

Սովորողը կարող է իր ցանկությամբ լրացնել շարքը:

  • Բերանացի իմանալ 5 բանաստեղծություն

9-10 միավորի համար

  • Հավաքել տեղեկություններ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մասին:
  • Խմբով կամ անհատական պատրաստել աուդիո-ընթերցում կամ տեսահոլովակների շարք (ճաշակով երաժշտությամբ և համապատասխան կադրերով):
  • Ընտանեկան Տերյան:
  • Հետազոտական աշխատանք:
  • Տերյանագետներ:

Լրացուցիչ.

Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները, կարդալ հոդվածները: 3-4 նախադասությամբ ներկայացնել դրանք ձեր ընթերցողներին. կարևոր ինֆորմացիան դուրս բերել, հարցադրումներն առանձնացնել (որոնք կարող են դառնալ ձեր հետազոտական աշխատանքի թեման):

Ֆիլմեր.

Վահան Տերյան. սիրո բանաստեղծ

Վահան Տերյան-125 Հոբելյանական ակնթարթներ

Հայից Հայ — Վահան Տերյան 125 (Օրենբուրգ)

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

Վահան Տերյան — Գաղտնի թղթապանակ

Վահան Տերյան — Առաջին ալիք

Հայորդիներ/ Վահան Տերյան/ 28.06.16

Շարքը ենթակա է լրացման…

30.01.2016

Տնային աշխատանք

Մի բանաստեղծության ընթերցում` անգիր.

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Լեզվական աշխատանք

Բանաստեղծությունից դուրս գրեք բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:

 

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: