Իզմիր 2017. հաշվետու պատում

Նախագծի նախապատրաստում

Նախագծի նախապատրաստական աշխատանքներն ընթացան երկու փոլով.
1. Սովորողներին Իզմիր 2017 ճամբարի ներկայացում, նախորդ տարիների շրջանավարտների հետ շահագրգիռ սովորողների հանդիպումներ։
Մասնակից խմբի հավաքագրում, սովորողների փաստաթղթային տվյալների հավաքագրում։
Նամակագրություն Իզմիր 2017 -ի պատասխանատուների հետ, մանրամասների ճշտում, փաստաթղթերի ներկայացում։

2. Խմբի նախապատրաստում ճամբարին` ըստ նախապես հաստատված աշխատակարգի` անգլերենի, պարի, երգուսուցման, կավագործության, դիզայնի պարապմունքներ։
Մասնակից սովորողները բրուտանոցում նվերներ պատրաստեցին իրենց օտարերկրյա ջոկատակիցների, ջոկատավարների համար։
Հովհաննիսյան Անիի ղեկավարմամբ պատրաստեցին իրենց համար տարազային գլխանոցներ։
Անգլերենի պարապմունքները գործնական էին` հիմնված բանավոր խոսքի զարգացման հմտությունների վրա։
Պարի շուրջ քննարկումներ եղան, երբ պարն ընտրվեց, սկսեցինք ակտիվ պատրաստվել։
Նույնը` խմբային երգի ու երաժշտական իմպրովիզի մասով։
Եղավ հանդիպում ծնողների հետ. նախագծի, նախորդ տարիների մասնակցներօ ներկայացումներ, կազմակերպչական ճշգրտումներ։
3. Իզմիր 2017 էջի բացում, տեղեկատվության տարածում համացանցում, կայքերում:

Նախագծային ընթացք

Համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ երկու օր ավել կմնանք Իզմիրում, որպեսզի հնարավորություն ունենանք նաև Էգեյան ծովում լինելու, լողալու։ Ճամբարի ղեկավարությունը համաձայնեց մեզ գիշերկաց, երկանգամյա սնունդ տրամադրել։
Ուղևորության առաջին մեկ օրն էլ որոշեցինք դարձնել նախագծային` ճամփորդական։
Մշակեցինք համապատասխան նախագիծ` ըստ նախագծի էլ շարժվեցինք։
Եղանք և Սևանում, և Իջևանում, ունեցանք քաղաքային թափառումներ Թբիլիսիում։
Ուղիղ եթեր Սևանից
Իջևան. Քարերի պուրակ

Մնացյալը` թռիչքն ու ժամանումն ըստ չվացուցակի։

Օդանավակայանում, ինչպես և պայմանավորվել էինք, մեզ արդեն սպասում էին` Հայաստան- Տիեզերագիտական ճամբար ցուցանակով։ Հարմարավետ ավտոբուսով մեզ ուղեկցեցին ճամբար։ Ճամբարի նախասրահում սովորողները սեղանի խաղեր խաղացին, մինչև հավաքվեցին մյուս մասնակիցները, ճաշեցինք ու տեղավորեցինք իրերը։
Առաջին օրը ծանոթացման, ծրագրի ներկայացման, ճամբարի սրահների ներկայացման, ջոկատների բաժանման օր էր։
Դասավանդողների ջոկատին ներկայացվեց և ճամբարի ողջ տարածքը, և սովորողների սենյակները, և ուսուցիչների համար նախատեսված հատուկ աշխատակարգը, աշխատասրահները և այլն։
Նույնը` ամեն ջոկատավար ներկայացրեց սովորողների՝ իր ջոկատին։
Ճամբարում պայմանները լավն են. մաքուր ու ամեն օր մաքրվող սենյակներ ու սրահներ` օդորակիչներով, մաքուր լոգարաններ ու զուգարանախցիկներ, ամեն օր փոխվող սրբիչներ ու սպիտակեղեն։ Յուրաքանչյուր հարկում ռաք, սենյակային ջերմաստիճանի և սառը ջուր ապահովող մի քանի սարք։
Սննդի մասին. սնունդը նույնպես լավ էր կազմակերպված։ Հնարավոր էր նաև` չկշտանալու դեպքում, լրացուցիչ ափսե վերցնել։ Օրական երեք անգամ սնունդ էր և մեկ անգամ մրգի ժամ։
Սրահները հագեցած էին ժամանակաից հետաքրքիր սարքավորումներով`
Աստղադիտակներ, տարատեսակ տիեզերագիտական սարքեր ու հրթիռներ:
Ժամբարը հագեցած էր լողավազանով, հրթիռներ, օդապարիկներ թռցնելու համար հարմար ու անվտանգ վայրերով։
Անվտանգության մասին

Ճամբարը տեղակայված է քաղաքի ծայրամասում` ԱՄՆ-ին պատկանող հսկա ու փակ տարածքում։ Տարածքն ընդհանուր քաղաքից առանձնանում է իր մաքրությամբ ու կանաչով` շատ են խնամված, դեկորատիվ բույսերը, ծառերը։ Սովորողները ճամբարի տարածքից դուրս գալու հնարավորություն չունեն, դասավանդողները` որոշակի ժամերի, հատուկ զգուշացունից հետո։
Ջոկատավարները ուշադիր են, սրտացավ։
Ճամբարային օրակարգից
Վերկաց` 08.00, քուն` 22.00
Օրվա մնացյալ հատվածը` իր ճաշային ու խաղային ընդմիջումներով, գերհագեցած էր։ Տեսական կարճ ու դինամիկ մասը միանգամից գործնականնանում էր, սովորողներն օգտվում էին տիեզերագնացի համար նախատեսված բոլոր սարքավորումներից` գրավիտացիոն աթոռ` լուսնի գրավիտացիայի ուժը զգալու համար (այն կազմում է երկրի գրավիտացիայի 1,6 մասը) , զրոյական գրավիտացիայի պատ, մարսում աճող բույսերի փորձարարական լաբորատորիա, հինգ աստիճանի ազատության որոշման սարք, որը հնարավորություն է տալիս տարածության մեջ շարժվել հինգ ուղղությամբ, հետագծի աթոռ և այլ սարքեր։
Սովորողները, նաև դասավանդողներ, պատրաստեցին անվանական հրթիռներ, օդախարիկներ, թռցրին։
Օրվա մեջ կայինև լող, և սեմինար, և խաղ և գործնական պարապմունքներ։

Հետաքրքիր ամփոփիչ օրեր
• Հմտությունների ցուցադրման հատուկ օր
Այս օրը բոլոր երկրներից ու դպրոցներից ժամանած խմբերը ներկայացնում են իրենց պատրաստած համարները: Այս օրը լավ երևաց, թե որ խումբն էր նախապես պատրաստվել`պատրաստվել էինք մենք և Բուլղարացիները:
Սովորողները լավ ներկայացան. Հետաքրքիրն այն էր, որ մեր պարերը գրավեցին ճամբարականներին: Երեկոյից հետո` հաջորդող օրերին, ջոկատավարներն ու ճամբարականները մեր պարերը սովորելու ցանկություն էին հայտնում:
Դավիթ Առաքելյանի և Արեգ Սերոբյանի կատարումը հուզեց բոլորին:
Մթնոլորտը բարի էր ու խրախուսող:
• Խորովածի երեկույթ , պարատուն
Սա էլ հետաքրքիր երեկույթ էր. Սովորողները պարում էին, զվարճանում:

• Օդապարիկների, հրթիռների ցերեկույթներ
Եվ սովորողները, և դասավանդողները պատրաստել էին օդապարիկներ, հրթիռներ. Դրանց ստեղծման գործընթացը ու թռցնելը շատ հետաքրքիր էր:

Ինչ կառանձնացնենք, ինչ կարող է կիրառելի լինել նաև մեզ համար

1. Տարածքի ներկայացում` նախ պրեզենտացիայի տեսքով, հետո` արդեն տեսանելի։ Կարծում ենք` սա բավականին տպավորիչ ձև է։
2. Ճամբարային գրքույկ. այստեղ ամեն ինչ կա` կարճ և ամփոփ։ Եվ ճամբարի ստեղծման պատմությունը, և օրակարգը, և ժամանցային խաղեր
անհրաժեշտ տարատեսակ տեղեկատվություն
3.Դասավանդողների ու սովորողների համար առանձին ծրագրեր, դրանց կիրառումներ:
Ճամբարի ամփոփիչ փուլ.

1. Առցանց փուլ. սովորողների պատումներ, դրանց հրապարակումներ
2. Արտագնա փուլ Ժայռ ռազմամարզական գոտում
Կլոր սեղան — քննարկում.
• պատումների, հաշվետու պատումների ներկայացումներ
• Օդապարիկների պատրաստման հմտությունների փոխանցում. սովորող- սովորեցնող նախագիծ
• Լող
• Ընթերցումներ
Հաշվետու պատումներ
Ֆինանսական մաս
Դասավանդողների ծախսեր
2 դասավանդողների ճանապարհածախսը`122 հազար յուրաքանչյուրին, վճարել են կրթահամալիրը ու Արհեստակցական կազմակերպությունը:
Վիզա- յուրաքանչյուրին 25 դոլար, վճարել են դասավանդողները:
Ձեռքի, սննդի ծախսեր- վճարել են դասավանդողները (առաջին և վերջին երկու օրերի սննդի ծախսեր. Այն ընթացքը, երբ ճամբարում չենք եղել):
Սովորողների ծախսեր
Ճանապարհածախսը`122 հազար դրամ յուրաքանչյուրի համար, վճարել են ծնողները
Վիզա- յուրաքանչյուրի համար 25 դոլար, վճարել են ծնողները:
Երևան-Թբիլիսի ճանապարհածախս- յուրաքանչյուր սովորող վճարել է 6000 դրամ:
30 դոլար յուրաքանչյուր սովորողից- Իզմիրում դեպի ծով տրանսպորտի, երկանգամյա սննդի, ջրի, պաղպաղակի, ճամբարում ձեռքի գումարի, նվերների և այլ մանր ծախսերի համար:

 

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

%d такие блоггеры, как: