Կրթական փոխանակումն ուսումնական նախագիծ

Արդեն տասնյակ տարիներ կրթահամալիրը երևանյան կրթական հաստատությունների շարքում առանձնանում է իր բաց  կրթական համակարգով:

Ինչպես և ինչ տարատեսակ դրսևորումներ ունի բաց կրթական համակարգը այս տեքստում չենք խոսի, կառանձնացնենք կրթահամալիրն իբրև կրթական փոխանակման ծրագրերի բաց կենտրոն ու կխոսենք հենց պատանիների հետ իրականացվող նախագծերի մասին:

Կրթահամալիրի դռները միշտ բաց են և այդ բացությունն ուսումնական է:

Հարյուրավոր կրթական խմբեր` դպրոցներից, ուսումնական կենտրոններից, կրթության գործընթացով հետաքրքրված անձանցից, կազմակերպություններից, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլերկրից գալիս են կրթահամալիր` մասնակից դառնալու մեր կրթական գործընթացին, ներկայացնելու իրենցը, մշակել-փորձարկել-ներկայացնելու տարբեր կրթական ծրագրեր:

Այս բազմազանության ու արագ տեմպի մեջ կարևոր է, որ չկորչի կրթականը, ոչինչ ինքնանպատակ ու ձևական չարվի, որ ամեն անգամ առաջ գան կոնկրետ մարդիկ` ուսուցիչներ ու սովորողներ, ովքեր իրենց  կրթությունն ու կրթական ծրագիրը կկարողանան ներկայացնել հենց հյուրերին հետաքրքրող ձևաչափով ու որ ամենակարևորն է` ներկայացումը կդառնա ներառում ու մասնակցություն:

Կրթական ծրագրում ներառումն էլ հենց կրթական փոխանակում է ու փոխանակման ծրագրի ներառում: Ցուցադրելը, ինչ-որ բան ներկայացնելը մի աշխատանք է, այլ՝ ավելի աշխատատար աշխատանք է իրական գործունեություն մասնակցին ցուցադրվածի` նախագծի մաս դարձնելը, գործունացնելը:

Այս դեպքում կարևոր է ինչպես ընդունելության բուն նախագիծն, այնպես էլ՝ նախապատրաստումը:

Փոխանակման ուսումնական նախագիծը ունի նախապատրաստական փուլի հետևյալ բաղադրիչները: Թվարկենք առանցքային բաղադրիչներից.

  • Պատասխանատու դասավանդողների, սովորողների խմբի հստակեցում
  • Պատասխանատուների խմբի կողմից փոխանակման նախագծի ձևակերպում` քննարկելով հյուրընկալվող կողմի հետ, հաշվի առնելով խմբի նախասիրությունները
  • Փոխանակման նախագծի աշխատանքային տարբերակի բաց քննարկում, լրամշակում
  • Լրամշակված նախագծի ուղարկում հյուրընկալող կողմին, քննարկում, վերջնական ճշգրտումներ
  • Նախագծի հրամանագրում
  • Հյուրատների պատրաստում, մենյուների` նախաճաշ, ճաշ, ընթրիք կազմում
  • Այլ:

Մի օրինակով ներկայացնեմ ավելի կոնկրետ՝ «Իզմիր 2017. կրթական փոխանակման նախագիծ».

Նախագծի նախապատրաստական աշխատանքներն ընթացան երկու փոլով.
1. Սովորողներին Իզմիր ճամբարի ներկայացում, նախորդ տարիների շրջանավարտների հետ շահագրգիռ սովորողների հանդիպումներ։
Մասնակից խմբի հավաքագրում, սովորողների փաստաթղթային տվյալների հավաքագրում։
Նամակագրություն Իզմիր 2017 -ի պատասխանատուների հետ, մանրամասների ճշտում, փաստաթղթերի ներկայացում։

  1. Խմբի նախապատրաստում ճամբարին` ըստ նախապես հաստատված աշխատակարգի` անգլերենի, պարի, երգուսուցման, կավագործության, պատտմության, դիզայնի պարապմունքներ։
    3. Իզմիր 2017 էջի բացում, տեղեկատվության տարածում համացանցում, կայքերում:

Նախագծային ընթացք

  1. Ուղևորության առաջին մեկ օրն էլ որոշեցինք դարձնել նախագծային` ճամփորդական։
    Մշակեցինք համապատասխան նախագիծ` ըստ նախագծի էլ շարժվեցինք։
    Եղանք և Սևանում, և Իջևանում, ունեցանք քաղաքային թափառումներ Թբիլիսիում։
    Ուղիղ եթեր Սևանից
    Իջևան. Քարերի պուրակ
  2. Թռիչքն ու ժամանումը՝ ըստ չվացուցակի

Ճամբարի ամփոփիչ փուլ.

  1. Առցանց փուլ. սովորողների պատումներ, դրանց հրապարակումներ
  2. Արտագնա փուլ Ժայռ ռազմամարզական գոտում
    Կլոր սեղան — քննարկում.
    • պատումների, հաշվետու պատումների ներկայացումներ
    • Օդապարիկների պատրաստման հմտությունների փոխանցում. սովորող- սովորեցնող նախագիծ
    • Լող
    • Ընթերցումներ
    3. Հաշվետու պատումներ

Ինչու է կարևոր նախագծի նախապատրաստական փուլը.

Նախապատրաստական փուլը հենց հաջողված նախագծի գրավականն է: Պետք է ճիշտ հասկանալ կոնկրետ խմբի նախասիրությունները, պահանջները, բերել կոնկրետ ձևակերպումների, տարածել նախագիծը, ներառել հետաքրքրվող անձանց՝ այդպիսով ապահովել նախագծի բացությունն ու հանրայնացումը:

Նախագծի մասնակից սովորողների համար աշխատանքը դառնում է ուսումնական ու կոնկրետ. նախագծային խմբի համար հենց այս նախապատրաստումը համագործակցային է, ներառող, տարատարիք ու ուսումնական.

Նախագծային խմբում կարող են լինել ինչպես տարբեր առարկաների մասնագետներ, անպես էլ՝ տարատարիք սովորողներ. նախագիծը միավորում է տարբեր հետաքրքրություններ ունեցող անձանց:

Փոխանցվող հմտությունները կարող են տարբեր լինել՝ նախագծում առաջ քաշվող խնդիրներից ելնելով, օրինակ՝.

  • Հյուրընկալվող խմբի մասին տեղեկատվության հավաքում
  • Հյուրընկալովող խմբի բնակավայրի մասին տեղեկատվության հավաքում, քարտեզի ստեղծում, տեղանքի հետ կապված հասարակական խնդիրների ուսումնասիրում և այլ
  • Նախագծի տարածում. այս ձևով օտար լեզվի գործածում
  • Պաշտոնական նամակ գրելու հմտությունների ձեռքբերում
  • Նախագիծը պատշաճ ներկայացնելու հմտություններ
  • Այլ:

 

Նախագծային փուլ

Այս փուլն արդեն կոնկրետ ու մշակված ծրագրով է՝ հստակ ու ուսումնական: Այս փուլից է կախված արդեն հաջողված նախագծերի առանձնացումը, դրանց հետաքրքիր ընթացքը: Շատ նախագծերի դեպքում՝ նաև հետագա կապի պահպանումը:

Էստեղ շեշտադրումը ներառականության ու ուսուցման վրա է. յուրաքանչյուր սովորող պետք է ունենա նախագծային իր ընկերների խումբը՝ այս դեպքում նաև ընդունող-հյուրընկալող: Նախագիծն էլ պետք է իր մեջ միայն ինչ-որ բանի ցուցադրում չպարունակի, այլ՝ ներառում ու ուսուցում՝ համատեղ ուսուցում: Հենց « Սովորող- սովորեցնող »  նախագիծն այստեղ է նաև կոնկրետ աշխատում՝ դառնում մշակույթների, հմտությունների, նախագծային խնդիրների կոնկրետ ու համատեղ փոխանցում, յուրացում՝ արդյունքի ցուցադրում:

2017 թ. ուսումնական առաջին շրջանի՝ սեպտեմբեր-դեկտեմբեր, հաջողված նախագծերից առանձնացնեմ մի քանիսը.

Ջավախքյան բազմափուլ  նախագիծը՝ իր տարբեր փուլերով ու դրսևորումներով.

  • Դեպի Ջավախք կազմակերպվող բազմաբաղադրիչ ճամփորդություններ. Համակարգումը՝ Արման Երանոսյանի, Ալեքսնդր Սարգսյանի և ընկերների
  • Ջավախքյան կրթական փոխանակման երևանյան նախագծեր. Համակարգումը՝ Անի Սարգսյանի, Ջուլի Սիմոնյանի
  • Ջավախքյան խմբերի ներառումը կրթահամալիրի Միջազգային ճամբարում. Համակարգումը՝ Արման Երանոսյանի, Ալինա Թումասյանի, Անուշ Ասատրյանի

Գետը քաղաքում շուրջտարյա, բազմատարր նախագիծ. համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի

  • Վարդենիկյան ճամփորդական նախագիծ, Փնջային հավաքի ու ծառատունկի մասնակցություն, նախագծային առօրյա կրթահամալիրում. Համակարգումը՝ Լիլիթ Մադոյանի, Գոհար Եղոյանի: Այս նախագիծն ունեցավ մի քանի ենթափուլեր.
  1. Նախապատրաստական փուլ
  2. Ճամփորդական փուլ
  3. Սովորողների կողմից մեդիափաթեթի ստեղծում
  4. Կրթահամալիրում նախագծային ընդունելություն. Փնջային հավաք
  5. Ծառատունկ նախագիծ
  6. Թթուդրեք նախագիծ
  7. Էկոհեծանվաերթ
  8. Ամփոփում

Կոռնիձորյան, սյունիքյան ճամփորդական բազմաշերտ նախագծեր.

 

Կրթական փոխանակման այս տարատեսակ նախագծերի շարքը կարող ենք անընդհատ շարունակել. այստեղ կարևոր է սկզբունքների պահպանումն ու դրանց՝ անընդհատ զարգացումը, ներառականությունը, շարունակականությունը, բացությունն ու գործնական ուսուցումը, տարատարիք սովորողների ու տարբեր մասնագետների համագործակցությունը:

 

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

%d такие блоггеры, как: