«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց 2017-2018 ուսումնական տարի, երրորդ շրջան (փետրվար-մայիս) 6 -9- րդ դասարաններ Ուսումնական պլան

Ուսումնական պլանի պարզաբանումներ

Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
6-9-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, որ իր ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ընտրում է Ծրագիրը, սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին:
Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր, սովորողի ընտրությամբ նախագծի բաղկացուցիչներից։
Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-15 հոգիանոց խմբերով:
Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
Ուսումնական տարվա երրորդ շրջանն ընդգրկում է հունվարի 29-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակաշրջանը: Այն կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, ակումբի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության) ուսումնական օրացույցով: Դրանցով որոշվում են ուսումնական պարապմունքները և ճամբարները, ստուգատեսները, ծեսերը և տոները, ստեղծագործական այլ հավաքները։
2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով։
մարտի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 1-ը ուսուցումը, սահմանված կարգով, կազմակերպվում է «Ուսումնական գարուն» նախագծով:
Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողի բլոգը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով։
Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, առցանց, հեռավար, տնային ուսուցման ձևեր:
Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:
Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:
Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:
Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:
Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է:
Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:
Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծի բաղկացուցիչն են:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի համար ուսուցումը կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով:
Տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել որպես անհատական ծրագրերով ուսուցում:
Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox և այլ: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել: Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին:
«Մայրենի լեզուն», «Հայոց լեզուն» և «Գրականությունը» ներառում են գրաբարի ուսուցում։
«Մաթեմատիկան» կազմված է 6-րդ դասարանում՝ «Մաթեմատիկա», «Մաթեմատիկան և երևակայությունը», 7-9-րդ դասարաններում ՝ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկան առանց բանաձևերի» դասընթացներից։
«Կենսաբանություն» առարկան կազմված է «Բուսաբանություն և բույսերի խնամք», «Կենդանաբանություն և կենդանիների խնամք», «Մարդու կազմախոսություն և մարմնի խնամք» դասընթացներից, որոնք ներառում են էկոլոգիայի բաղկացուցիչ և ուսուցանվում փորձի հիման վրա:
«Բնական գիտություններ» բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով։ Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի՝ դասընթացի բովանդակությունից, կազմակերպումից ելնելով։
Օտար լեզուները գործնականորեն կիրառվում են մյուս ուսումնական պարապմունքներին:
«Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Դիզայն», «Գծագրություն», «Առողջագիտություն և առաջին բո¬-ւժօգնություն», «Թվային միջոցների սպասարկում», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք» դասընթացներից, կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, դպրոցի սպասարկման հերթապահության ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։
«Արվեստ» առարկան կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ ուսումնական նախագծերի, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական նախագծերի միջոցով:
«Պատմություն», «Արվեստ» դասընթացների մեջ ներառված են նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի համապատասխան բաղադրիչները:
«Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 6-9-րդ դասարաններում ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմա-մարզական խաղերը, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցություն: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, հեծանվավարություն, սեղանի թենիս: Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ սովորողը կարող է ընտրել լող, սեղանի թենիս, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն: Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում ընդգրկված սովորողը կարող է կրթահամալիրում մարզական-ակումբային պարապմունքների չմասնակցել։ Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: 9-րդ դասարանի սովորողը տարվա ընթացքում 5 օր մասնակցում է ռազմա-մարզական ճամբարի:
6-9-րդ դասարանի սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր` մաթեմատիկոսի, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտո, մեդիալրագրություն, օտար լեզու (գերմաներեն, պարսկերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն) և թարգմանչություն, կենդանիների և բույսերի խնամք, կերպարվեստ-դիզայն-մոդելավորում-քանդակ, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային գործունեություն, արհեստավորի գործունեություն (այդ թվում՝ նաև բրուտ, պարտիզպան, խոհարարություն, կարուձև)։ Սովորողը կարող է ընտրել նաև կրթահամալիրի պատանեկան ակումբներից մեկը՝ «Լեզվաբանի», «Ընթերցողի», «Անգլիախոսի», «Հայրենագետ-էկոլոգ-աշխարհագետի», «Գիտակների», «Ֆիզիկոս-աստղագետի», «TV mskh», «Ռոբոտիքս», «Հոգեբանի», «Երգչախումբ», «Երաժշտական լաբորատորիա», «Անիմացիոն լաբորատորիա», «Արվեստագետի», «Լանդշաֆտային դիզայն», «Թատրոն», մարզական, ձևավորել նոր ակումբ։
Սովորողը տնային առաջադրանքներ ստանում է ըստ իր անհատական ուսումնական պլանի։
Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային կիսամյակային հաշվետվություններում:
Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Սեպտեմբեր-դեկտեմբերի, հունվարի, փետրվար-մայիսի, հունիսի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, լրացուցիչ կրթություն), կիսամյակային հաշվետվությունները: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։
9-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:

 

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: