17.04.1980. Քայլ արա

Տնից դիտում եմ երթը, հետևում. ցավում եմ, որ միանալ չեմ կարող` ոտքս ջարդված է։
Հիմա անդրադառնամ այն փաստին, թե ինչու եմ ցավում ու ինչու կուզեի միանալ։ Կուզեի, որովհետև սա միասնության, իներտության թոթափման, սեփական դեմք, ձայն ու ապագա կերտող մարդկանց երթ է` միասնականության դրսևորում, ապագայի հանդեպ հավատի երթ։

Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ճանաչում եմ նրա երեխաներին` ճանաչում եմ և սիրում։ Աշոտին և Մարիամին Ավագ դպրոցում երեք տարի դասավանդել եմ. պայծառ, սրամիտ, առանց ավելորդ պաթետիզմի ու շփացածության պատանիներ են` իրենց երազանքներով, նպատակներով, սերերով ու հետաքրքրություններով։
Քաղաքականությամբ միշտ քիչ եմ հետաքրքրվել. ժամանակ կար, որ հետաքրքրությունս քաղաքական կոչվող պոեզիայից այն կողմ ընդհանրապես չէր անցնում։ Համարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելը լուրջ հմտություններ է ենթադրում, հետաքրքրվելն ու եզրահանգումներ անելը` նույնպես, ուստի զերծ եմ մնացել։
Նիկոլ Փաշինյանի գործունեությամբ սկսեցի հետաքրքրվել միայն Աշոտի ու Մարիամի հետ շփումից հետո. հետաքրքրեց նման երեխաներ ծնած մարդը։
Էնպես չէ, որ Փաշինյանի ամեն խոսք կամ քայլ միանշանակ եմ ընդունել, ընդունում, երբեք կուսակցական չեմ եղել և անձի երկրպագմամբ` համենայնդեպս քաղաքական գործչի, չեմ զբաղվել։
Այսօր լսելով Փաշինյանի կոչերն ու կողքից նայելով, փորձելով հասկանալ հանրահավաքի կազմակերպման մեխանիզմները, տեսա, որ դրանք մշակված են ու ամենակարևորը` հումանիստական։ Ինչու։ Փաշինյանն ամեն գնով փորձում է խնայել անհատին` մարդուն։ Հենց սա է, որ ինձ ստիպեց գրել։ Հավաքին մասնակից եմ իմ հարազատներն ու ընկերները. կարևոր է, որ դու տեսնում ես, որ մարդկանց սրի չեն տանում, փորձում են խաղաղ ճանապարհով ելք փնտրել, չեն փորձում ուղղորդել մարդկանց հուսահատությունն ու բարկությունը, սադրել ու աշխատել արագության ու էֆեկտի վրա. տեսնում եմ, որ հավաքի մասնակից մարդն արժեք է ու հենց այդպես է ընկալվում, կարևորվում։ Հեղափոխություն երբեք չեմ սիրել, որովհետև հեղափոխության գույնը կարմիր է, բայց 21֊րդ դարը կարող է ունենալ այլ հեղափոխություն` այլ գույնի և այլ մեխանիզմներով. սա կարևոր է, ես սա տեսնում եմ ու հավատում։
Հավատում եմ մեր երկրին, մեզ ու հպարտանում մեր երեխաներով։
Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: