Մանկան տներ

Մեկամսյա ուսումնասիրություններս սոցցանցերում, անձնային շփումներում ցույց տվեցին, որ այսօր մայրիկները ավելի ու ավելի շատ են ուզում դիմել ու դիմում դայակի ծառայություններին։ Պատճառը մեկն է՝ մարդիկ ուզում են աշխատել․ որպես բացատրություն՝ առաջ են քաշվում և սոցիալական, և որակավորումը չկորցնելու, աշխատատեղ չկորցնելու և այլ խնդիրներ։

Դայակ գտնելու ու գտած դայակին երեխա վստահելու խնդիրը դառնում է առաջնային, քննարկելի և խոցելի։ Որն է պատճառը։

  • Չկան դայակների մասնագիտացված կենտրոններ, որտեղ այն մարդկանց, ովքեր ուզում են զբաղվել այդ գործով, կփոխանցվեն  որոշակի անհրաժեշտ հմտություններ։ Ստացվում է, որ ով ուզում է, կամ՝ այլ աշխատանք չի գտնում, դայակ է աշխատում։
  • Դժվար է երեխային վստահել մի մարդու, ում չես ճանաչում․ անվտանգության, համապատասխան հմտությունների փոխանցման որևէ երաշխիք չկա։

Ըստ այդմ կարևորում եմ Միջին մասնագիտական հաստատություններում նման մասնագիտական ուսուցման անհրաժեշտությունը, նաև՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունն աշխատել ցանկացող կամ արդեն աշխատող անձանց համար։

Ծնողը՝ ծառայության պատվիրատուն, վստահ կլինի, որ գործ ունի որոշակի հմտություններ ունեցող մասնագետի հետ, ով ունի անհրաժեշտ որակավում՝ ըստ այդմ՝  հմտություններ։

Արդեն որակավորված մասնագետը վստահություն կներշնչի։

Երկրորդ խնդիրը Մանկան տների ստեղծումն է։ Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աշխարհի տարբեր երկրներում այս խնդիրն այս կամ այն կերպ լուծվում է, ու երկու-երեք տարի չաշխատելու խնդիրը վերանում։

Ինչ ասել է՝ Մանկան տուն։ Կրթական հաստատություն՝ նախակրթարան, այլ, որտեղ կան  3-ից -5 սան ունեցող խմբեր․ այս հաստատությունները նախատեսված են 3 ամսականից- 2 տարեկան երեխաների համար։

Ինչ առավելություն ունեն Մանկան տները․

  • Ծնողը վստահում է ոչ թե անհատին, այլ՝ կազմակերպությանը, ինչն արդեն վստահելի է ու կասկած չի առաջացնում։
  • Ավելի քիչ է վճարում, քան կվճարեր, եթե դիմեր դայակն անհատապես աշխատեր իր երեխայի հետ։
  • Երեխաների՝ ավելի վաղ տարիքում,  սոցիալիզացիայի խնդիր։

Որպես ամփոփում

ՀՀ-ում անհրաժեշտ են դայակների մասնագիտացման դասընթացներ և մանկան տներ։

 

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: