Ուսումնական օրացույցը «Բլեյան» ցանցի նախագծային կազմակերպիչ

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում Ուսումնական օրացույցն իրողություն է․ աշխատանքային գործիչ բոլոր մանկավարժական աշխատողների ու սովորողների համար։ Օրացույցի մասին կարդացեք «Դպիր» ամսագրում։

Ուսումնական օրացույցը կրթական գործընթացը՝ կյանքը, կազմակերպված է դարձնում ու ստեղծական։ Սա հնարավորություն է նախապես իմանալ-ծրագրելու ուսումնական գործունեությունը, ստեղծական լինելու, նաև՝ անհատականացնելու՝ ստեղծելով սեփական ուսումնական օրացույցը՝ կոնկրետ խմբի-դասարանի համար։

Ուսումնական օրացույց ասվածն ազատում է նաև վարչարարությունից կամ անընդհատ վարչարարության ենթարկվելուց․ ամեն ինչ բաց է ու հրապարակված, դասավանդողը գիտի իր անելիքն ու արդեն հրապարակվածը տեղայնացնում-իրենն է դարձնում՝ համապատասխան նախագծային մշակմամբ։

Ո՞վ է ստեղծում ուսումնական օրացույցը․ կարևոր հարցադրում է։

Օրացույցը չի ստեղծվում ինչ-որ անձանց կողմից․ բաց է ու քննարկելի։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում քննարկվում է տվյալ տարվա ուսումնական օրացույցի բովանդակությունը․բաց է առաջարկների համար։ Օրացույցում ընդգրկված են արդեն ավանդական ու մեր կրթական ծրագրի անփոխարինելի բաղադրիչ-նախագծեր, կարող են լինել նաև նոր նախագծեր։ Տարեկան օրացույցից բացի՝ դասավանդողի, սովորողի աշխատանքը դյուրացնելու, տեսանելի դարձնելու համար կազմվում են նաև ամսական օրացույցներ, որտեղ շեշտադրվում են հենց տվյալ ամսվա նախագծերն ու անելիքները։

Կրթահամալիրի կայքում գործում է նաև օրական օրացույց հասկացությունը, որը ստեղծվել է օրվա աշխատանքը կանոնակարգել-հստակեցնելու համար․ դժվար է մեծ կրթահամալիրում հետևել տեղեկատվության հոսքին և իմանալ, թե որ դպրոցում, որ ծեսը որ ժամին է, ինչ հյուրեր կան․ օրական օրացույցը համակարգում է կրթական միջավայրում գործող մարդու գործունեությունը։

Ցանցը այս քննարկումներն ավելի լայնամաշտաբ դարձնելու հնարավորություն է․ ցանցում ընդգրկված բոլոր կառույցներն ու անհատները կարող են մասնակցել օրացույցի ստեղծմանը։ Օրացույցը կդառնա ցանցային մեր մանկավարժության նախագծային կազմակերպիչը։

Ի՞նչ կտա ուսումնական օրացույցը կրթական ցանցում միավորված մանկապարտեզներին, դպրոցներին, դասավանդողներին

  • Օրացույցը կարևոր ուղենշային աշխատանքային համակարգ կդառնա
  • դպրոցը, մանկապարտեզը, մանկավարժական աշխատողը կստանան անհրաժեշտ մեթոդական աջակցություն
  • հնարավորություն մասնակցելու կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումներին, սեմինարներին
  • առցանց ռեժիմում աշխատելու կրթահամալիրի մասնագետների հետ
  • որպես համահեղինակ մասնակցելու օրացուցային ստուգատեսներին, ճամբարներին
  • կրթահամալիրի ուսումնական միջավայրում դասարանի, խմբի հետ
  • օգտագործել կրթահամալիրի առցանց ռեսուրսը՝ գրադարանային նյութեր, նախագծեր, ուսումնական փաթեթներ, բլոգներ
  • կօգնի դառնալ արդեն ձևավորված մեծ համայնքի մի մաս
  • իրականացնել համատեղ մշակումներ
  • միասնական ակցիաներ, ֆլեշմոբեր, մարզատոներ, հեծանվաերթեր
  • Այլ։

Օրացուցային միավորող նախագծեր, որոնք առաջարկում ենք ցանցային համագործակցության առաջին փուլի համար։ Ներկայացնենք նախագծերի մի մասը․

  • նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
Հանրակրթական Դիջիթեք 2018. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
մարմնամարզական նախագծերի
ձմեռային մարզական խաղերի

  • «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
  • Ստուգատեսային տոն — ղափամա
  • Մայրենիի ստուգատես
  • «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
  • Հասարակագիտական նախագծերի ստուգատես
  • Պատանեկան ուսումնական բաց ճամբարներ
  • Մանկավարժական նորարարության գարնանային, աշնանային, ձմեռային, ամառային բաց դպրոց
  • Հանրակրթական էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատեսի մեկնարկ
  • Ուսումնական Գյումրի
  •  «Հակաբացիլ Կոմիտաս»
  • Ուրբաթ-համերգներ
  • Արտագնա նախագիծ. Լոռի, Արատեսի «Դպրոց բնության գրկում» պատանեկան-մանկավարժական արշավախմբային ճամբար
  • Պատանեկան «Մուտք կրթահամալիր», աշխատանքային ճամբարներ, ստեղծագործական հավաքներ, ռազմամարզական ճամբարներ
  • Առարկայական առցանց ֆլեշմոբեր
  • Հանրակրթական աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային ճամբարներ
  • Լրացուցիչ կրթության աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային ճամբարներ։

Ցանցային նախագծային գործունեությունը գործընկերային լավ հարթակ է, որտեղ շահեկան վիճակում են հայտնվում և մանկավարժական աշխատողը, և սովորողը։ Հաղթահարվում է կղզիացումը․ մարդիկ ճանաչվել-ճանաչելու, ճամփորդելու, հայտնի դառնալու հնարավորություն են ստանում։ Ջնջվում են դպրոցների սահմանները, հետին պլան մղվում վարչարարությունը, կենտրունում ուսուցիչն ու սովորողն են՝ նոր ու թարմ մտքերով, աշխարհին ներկայանալի նախագծերով։ Ցանցում միավորված դպրոցների, մանկապարտեզների, անհատների համար սա նաև ուժի ցուցադրման լավագույն հնարավորություն է։

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: