Խալեդ Հոսեյին, Օդապարուկ թռցնողը

Պարզ, առանց ոճական հնարքների գրված վեպ։ Հետաքրքիր, որովհետև պարզ է։ Չկան նկարագրություններով ծանրացած տողեր, ուռճացված խոսք, բարդ զուգահեռներ ու համեմատություններ։

Հետաքրքիր, որովհետև բացահայտում է մի ամբողջ ժողովրդի մտածողություն, ճաշակ ու ապրելաոճ։ Աֆղան ժողովուրդը իր մտածելակերպով, ողբերգություններով ու ավանդույթներով յուրահատուկ է։ Մի նոր աշխաչհի ու մարդու բացահայտում է։ Օտար մտածողություն է, օտար սովորույթներ ու կենցաղ, ու հետաքրքիր հենց այդ օտարության մեջ։

Սա մի վեպ է աֆղանական իրականության մասին։ Հոսեյնին վեպում ներկայացրել է սովորական մարդկանց պատմությանը և դա կապել երկրի ու ժողովրդի պատմության, մշակույթի հետ։ Վեպն ինչ-որ չափով ինքնակենսագրական է․ այդ մասին և հեղինակն է փաստում, և կարդալիս ինքդ ես հասկանում։ Հեղինակը խոստովանում  է նաև, որ սկզբում գրել է ինքն իր համար:

Գրքում վեր հանված խնդիրները և համամարդկային են, կան նաև հենց Աֆղանստանին վերաբերող խնդիրներ․

  • Սեռական ստրկություն մանկահասկաների շրջանում
  • Կնոջ դերի չեզոքացում․ այսեղից էլ վեպում կանանց կերպարների կիսատություն, անդեմություն։

Վեպի փիլիսոփայական-առանցքային գաղափարը սա է՝ մեր արարքները երբեք անհետևանք չեն մնում, դրանք հետևում-հետապնդում են մեզ ողջ կյանքի ընթացքում։ Օդապարուկ թռցնողների աֆղանական հին ավանդույթը, որը դարձել է գրքի խորհրդանշական սկիզբն ու վերջը, ասոցացվում է մեր տարուբերվող ճակատագրի հետ՝ ճակատագիր, որն ըստ հեղինակի, մեր ձեռքերում չէ՝ օդապարուկը թռչում է օդում, քամին մեկ մի ուղղությամբ է տանում, մեկ այլ, տղաները վազում են օդապարուկի հետևից․․․

Դավաճանության, ինքնամաքրման, սխալն ուղղելու հնարավորության մասին պատմությունը պարզ է, շատ մարդկային․ սխալն ուղղելու հնարավորություն միշտ կա՝ պետք է այն տեսնել և որ կարևոր է՝ օգտվել դրանից։

Վեպի թույլ կողմերը․ հեղինակը շատ հարցերի՝ հատկապես քաղաքական այս կամ այն իրադարձության մասին թռուցիկ ակնարկում է, իրադարձությունները պատճառահետևանքային կապով չի կապում։ Կնոջ ամբողջական ոչ մի կերպար չի կերտում՝ մշուշոտ, անդեմ կերպարներ են, որոնց շուրջը, սակայն, իրադարձություններ են ծավալվում։ Պարզ է, որ այստեղ նաև աֆղան կնոջ հասարակական դիրքի արտացոլումն է՝ կինը և կա, և չկա, բայց նույնիսկ ԱՄՆ-ում ապրող, ուսյալ և առաջադեմ աֆղանուհու կերպարը թույլ է՝ հաճախ չպատճառաբանված։

«Օդապարուկ թռցնողը» դարձել է միջազգային բեսթսելլեր և գրեթե երկու տարի զբաղեցրել «New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը: 2007 թ. նկարահանվել է համանուն ֆիլմը, ստեղծվել են մի քանի թատերական ներկայացումներ և գրաֆիկական նովել:

Գիրքն առաջարկում եմ ընթերցել․ միանշանակ ընթերցման արժանի վեպ է։

 

Զանգակ հրատարակչություն,  Երևան, 2017 թ․

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: