Վերլուծում են հեռավար ուսուցմամբ սովորողները

Մարիո Բենեդետի « Մարդիկորոնք ինձ դուր են գալիս»․ ընթերցումից հետո

Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, գիտեն իրենց արժեքը, ունեն իրենց <<ես>>-ը։ Որոնք գնում են իրենց երազանքի հետևից։ Նրանք, ովքեր չեն կոտրվում ուրիշների հուսահատեցնող մեկնաբանություններից, այլ ապացուցում են հակառակը, և նույնիսկ, երբ ուրիշները չեն հավատում իրենց հաջողությանը, շարունակում են պայքարել։ Նրանք, ովքեր ցույց են տալիս իրենց նվիրվածությունը մյուսներին արարքներով, ոչ թե խոսքերով։ Եվ նրանք, ովքեր բարձունքին հասնելուց հետո չեն մոռանում իրենց օգնողներին` ցույց տալով վերջիններիս իրենց երախտագիտությունը։ Ինձ դուր են գալիս նրանք, ովքեր չեն թաքցնում իրենց արցունքները, ժպիտը, խոսում են այն մասին, ինչն իրենց անհանգստացնում է կամ դժգոհություն է պատճառում։ Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր, անկախ տարիքից, ընդունակ են հրճվանք զգալու նույնիսկ ամենափոքրիկ իրադարձությունների ժամանակ։ Ովքեր հաշվի են առնում հասարակության կարծիքը և նախատինքը, բայց միաժամանակ իրենք իրենց հետ ազնիվ են մնում և չեն թողնում, որ շրջապատի մարդիկ կառավարեն իրենց։ Մարդիկ, որվքեր ճիշտ ձևով են նայում իրավիճակներին, որոնց ժամանակ սխալվել են։ Ովքեր իրենց վատ զգալու և մեղադրելու փոխարեն, առաջ են շարժվում` սխալն ընդունելով։ Նաև նրանք, ովքեր չեն կենտրոնանում անցյալի վրա, այլ շարժվում են առաջ։

Ես ինքս կցանկանայի այդպիսի մարդկանցից լինել և իմ շրջապատում ունենալ այդպիսի մարդկանց։

Աստղիկ Խաչատրյան, 11-րդ դաս․

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: