Գրական ընթերցումներ

Օ’ Հենրիի «Մոգերի ընծաները» և «Վերջին տերևը» նովելների վերլուծությունը՝ հեռավար ուսուցմամբ սովորող Աստղիկ Խաչատրյանի։

Առաջին նովելը մի չունևոր զույգի մասին է, որոնք իրենց վիճակից անկախ, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի փոքրիկ ուրախություն պատճառեն մեկը մյուսին։ Իրենց արարքով այս զույգը ցույց է տալիս, որ երբ մեկը թանկ է քեզ, և երբ դու այդ մեկին փորձում ես ուրախություն պարգևել, դու կկարողանաս զոհաբերել ամեն ինչ, առանց պատճառներ և արդարացումներ փնտրելու։ Նրանք ցույց են տալիս նաև այն, որ սիրում են մեկը մյուսին ամենաիսկական և անմեղ սիրով։ Նրանք չունեն ոչինչ բացի մեկը մյուսից, սակայն դա է հենց իրենց ամենամեծ հարստությունը։ Երբ շատերը, փող ունենալով կարող էին այդքան մեծ ուշադրություն չդարձնել իրենց հարազատ մարդկանց նվեր ընտրելու վրա, կամ ընդհանրապես նվեր նվիրելու վրա, նրանց երկուսի համար էլ դա մեծ նշանակություն ուներ։ Նովելում այս երկուսի պատմությանը զուգահեռ խոսվում  է նաև հենց Ծննդյան օրվա և մոգերի ընծաները նվիրելու մասին, որից էլ ժամանակին սկսվել էր այս ավանդույթը։ Հեղինակն ասում է, որ իմաստուն մոգերի նվերները իրենց իմաստն ու նշանակությունն ունեին և քանի որ Ծննդյան օրը մեծ իրադարձություն էր, այդ պատմությունը շատ է խոսվում մարդկանց կողմից։ Մինչ այդ, իր պատմածը Ծննդյան տոնի ընթացքում անշուք տանն ապրող երկու երիտասարդ ամուսինների նվերների մասին է, և թվում է` այն իրենից մի մեծ բան էլ չի ներկայացնում։ Սակայն այն էլ իր իմաստը, էությունն ու նշանակությունը ունի։

Մյուս նովելը, որ կարդացել եմ Օ’Հենրիից «Վերջին տերևը»-ն է։ Նովելում պատմվում է երկու աղջիկների մասին, որոնցից մեկի անունը Սյու էր, մյուսինը` Ջոնսի։ Նրանք ընկերանում են իրար հետ արվեստի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ։ Սակայն Ջոնսին, ժամանակի շատ այլ մարդկանց նման, հիվանդանում է թոքաբորբով և կյանքը շարունակելուց հույսը կտրում է, ասելով` որ իրենց պատուհանից երևացող հարևան տան պատի մոտի բաղեղի տերևներից վերջինի ընկնելու հետ մեկտեղ, կվերջանա և իր կյանքը։ Սյուն` վախեցած լինելով Ջոնսիի մտքերից, գնում է իրենց ներքևի հարկում ապրող նկարչին պատմում է ամեն ինչի մասին, կողքից խնդրելով նաև իր նկարի համար բնամարդ լինել։ Այդ նկարչին` ում անունը Բերման էր, հեղինակը որպես անհաջողակ է ներկայացնում, քանի որ նա անընդհատ խոսում է գլուխգործոց նկարելու մասին, բայց ոչինչ չի անում։

Տերևները իրար հետևից թափվում են մինչև չի մնում միայն մեկը, որը ինչ-որ հրաշքով գիշերվա տեղատարափ անձրևներին դիմանալով երկու օր։ Ջենսին տեսնում է, թե ինչպես է տերևը ծառից կառչում մինչև վերջ` համառորեն պայքարելով անգութ քամու դեմ և նրա մոտ նույնպես արթնանում է  ապրելու և պայքարելու հույսը, որի արդյունքում էլ նրա վիճակը օրեցօր բարելավվում է։ Սակայն աղջիկները բժշկից իմանում են նաև, որ Բերմանը թոքաբորբ է ունեցել գիշերը անձրևի տակ մնալուց և մահացել։ Իսկ հետո նրանք հասկանում են, որ այն վերջին տերևը, որը ոչ մի կերպ չէր ընկնում, հենց այն գլուխգործոցն էր, որ Բերմանը նկարել էր և տարել գիշերվա ընթացքում դրել իսկական տերևի փոխարեն, որն իրականում ընկել էր։ Այս նովելում նախ ցույց է տրվում` ինչպես մեկը տեսնելով, թե ինչպես են պայքարում մյուսները, կարող է ինքն էլ իր մեջ կյանքից կառչելու ուժ գտնել, նույնիսկ ամենահուսահատ իրավիճակում։ Եվ մյուսը` ևս մեկ անգամ նվիրվածությունն ու ինքնազոհաբերությունն է։ Այն, թե ինչպես մեկը ուրիշին հույս և հավատ տալու համար, պատրաստ է լինում զոհաբերել իր սեփական գոյությամբ։

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: