Հովհաննես Թումանյան, «Թմբկաբերդի առումը»

Վերլուծում է հեռավար ուսուցմամբ սովորող Մարինե Մանուկյանը, 10-րդ դաս․

Թմկա տիրուհին, դավաճանություն․․․

Թմկա տիրուհի: Թմկա տիրուհին` ոչ այնքան խորը մտածող, ոչ այնքան հավատարիմ և ոչ ուժեղ կին էր: Թմկա տիրուհին ինձ համար թույլ կերպար էր, որը ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր ուզում։ Նա ապակողմնորոշված կին էր, որը վստահորեն դավաճանեց իր ամուսնուն` գիտակցելով, որ դրանից կտուժի նաեւ ամուսնու բանակը եւ ժողովուրդը։ Նա արդեն հասել էր մեծ փատքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։ Ոչ փառք, ոչ սեր։ Այնուհետեւ սկսեց զղջալ, սակայն չէր կարող ոչինչ ետ բերել։ Նա կանգնեց «կոտրած տաշտակի» առջև։

Դավաճանություն։ Միակ բանն է այս աշխարհում, որը ներելի չէ, համենայնդեպս ինձ համար։ Մարդիկ շատ են սխալվում և դավաճանում։ Դավաճանությունն ունի երեք տեսակ, ամուսինների, քեզ մոտիկ և շատ թանկ մարդու, կամել երկրի դավաճանությունը։ Իմ համար դա ներելի չէ։ Դավաճանությունից հետո շատերը հեռվանում են, իրարից բաժանվում և այլն։ Եվ վերջի վերջո դու կորցնում ես նրա վստահությունը, սերն ու հարգանքը, իսկ դա շատ ցավալի զգացողություն է, և քո և դիմացինի համար։ Ցավալի է, երբ դու վստահում, սիրում և հարգում ես մի մարդու, իսկ վերջում պարզվում է, որ նա այդ ամենին արժանի չէր։ Ես երբեք չեմ հասկացել ամուսինների դավաճանությունը, հատկապես տղամարդկանց: Նրանք դավաճանում են նրան՝ ով իր համար տանը ապահովում է ուտելիքներով, պահում է տան մաքրությունը, տիրություն է անում նրանց երեխաներին, ամեն ինչ անում է, իսկ ամուսինը դավաճանում է: Չեմ հասկանում, նման տղամադիք ինքնասիրություն չունե՞ն, չէ որ հենց նրանք են ընտրել այդ կնոջը, նրանք են գնացել և ձեռքը խնդրել: Եվ վերջի վերջո կինն է տուժվում:

 

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: