Կարդում ենք Թումանյան

Թումանյանի «Լոռեցի Սաքոն» և Էդգար Պոյի «Ագռավը»․ գրում է հեռավար ուսուցմամբ սովորող Աստղիկ Խաչատրյանը։

Այս երկու ստեղծագործությունների միջև կապն, իմ կարծիքով, գիշերվա խավարում միայնակ մնալու ժամանակ առաջ եկող մտածմունքների և դրանց հետևանքով առաջացած տխուր մտքերի և վախերի մասին է, որոնք տիրապետում են հերոսների գիտակցությանը` տանջելով վերջիններիս։ «Ագռավ»-ում գլխավոր հերոսը տրտում էր այն մտքից, որ էլ երբեք չի կարողանա տեսնել իր սիրուն և երբ ագռավը գալիս է իր մոտ, իր վատ մտքերը երևակայության միջոցով կենդանանալով կոտրում են բոլոր հույսերը` իր բոլոր հարցերին «երբեք» բառով պատասխան տալով։ «Լոռեցի Սաքո»-ում նույնպես Սաքոն մենակ էր, և թեկուզ նա շատ ուժեղ ու քաջ տղամարդ էր, բայց միևնույնէ չար մտքերը և ուժեղ տպավորություններից առաջացած թաքուն վախը տիրապետում են նրան և նա էլ կորցնում է սթափ մտածողությունը։

Մեկ այլ նմանությունն այն է, որ երկու ստեղծագործություներում էլ խոսվում է հերոսների հետ կապ ունեցող մեկ այլ մարդու մասին։ Մեկում այդ մարդը հեղինակի սիրած կինն էր, մյուսում էլ ուղղակի հովիվն էր, ով ապրում էր Սաքոի հետ։ Իմ կարծիքով երկու հեղինակն էլ դրանով փորձել են ասել, որ հերոսները կարոտ և մենակություն էին զգում։ Եվ հենց այս երկու զգացմունքն էլ հետագայում ամեն ինչի սկիզբը դրեցին։

Իսկ տարբերությունն այստեղ այն էր, որ մի դեպքում գլխավոր հերոսը ցանկանում էր որ մեկը գա, նա հոգու խորքում հույսով սպասում էր սիրած մարդու գալստին և վախենում էր ընդունել այն, որ իր հույսերն իզուր են, իսկ մյուս ստեղծագործությունում հերոսը վախենում էր անսպասելի «հյուրերի» գալստից և այնքան էր վախենում, որ նույնիսկ պատկեր ունեցավ դրա մասին։

Իմ տեսակետից` այս երկու ստեղծագործությունն էլ ներկայացնում են մարդու ներսում թաքնված ամենամութ և խավարածին մտքերն ու վախերը, որոնք ոչ միշտ են երևում կամ իմաց տալիս իրենց մասին։ Երբ մարդը շրջապատված է լինում այլ մարդկանցով կամ միտքը կենտրոնացնում է աշխատանքի կամ դասերի վրա, այդ մտքերը չեն կարողանում գրավել նրա ուշադրությունը։ Բայց միայնակ լինելու, միայնակություն զգալու կամ նույնիսկ զբաղված լինելու ընթացքում այդ մտքերից մեկի ներթափանցման ժամանակ, մարդը սկսում է կորցնել իրեն։ Եվ ինչքան շատ է սկսում ուշադրություն դարձնել այդ ամենին, այնքան ավելի շատ են նմանատիպ մտքերն իրեն ուտում ներսից և այնքան խորն է մարդն ընկնում։ Ստեղծագործություններում ցույց է տրվում, թե այդ մտքերին տրվելուց ինչ է լինում և դրանցից դաս քաղելով, կարդացողը պետք է սովորի ընդունել իրականությունը` հույսերով չշրջապատելով իրեն, և փորձի ազատվել անիմաստ և ցավ պատճառող մտքերից։

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: