Ավագ դպրոց, ուսումնասիրություն

Ուսումնասիրման ենթակա փաստաթղթեր․

Մատյաններ

Սովորողների ընտրություն արտացոլումը մատյաններում, անհատական դասացուցակում

Սովորողների անհատական դասացուցակը, ընտրությունը արտացոլված են դասացուցակում, ով և ինչպես է ներկայացրել ընտրությամբ գործունեությունները, դասընթացները, կա փաստացի մի հիմնավորում՝ Արվեստը մեր շուրջ նախագիծը։ Մնացյալ հիմնավորումները բանավոր են՝ կազմակերպիչները աշխատել են սովորողների հետ։

Իմ խնդրանքով հարցում է անցկացվել , թե ինչու չեն ընտրել ուսումնական պլանում արտացոլված Գինեգործություն, քանդակագործություն դասընթացները, կից ներկայացնում եմ հարցման արդյունքները։

 

Ուսումնասիրություն, կից նամակ․

Մարթա ջան, խնդրում եմ մի քանի տեղեկություն.

  • Ինչպես են ներկայացվել, ինչ աշխատանքներ են տարվել Ուսումնական պլանում արտացոլված դասընթացները սովորողներին ներկայացնելու ուղղությամբ։
  • Ինչ սկզբունքով են սովորողներն ընտրել։
  • Որ դասընթացները չեն ընտրել և ինչու։
  • Որ դադընթացները քանի սովորող է ընտրել։
  • Երկրորդ ուսումնական շրջանում սովորողների ներառվածությունը` ներկա֊բացակա
  • Ինչպես են ճամբարային նախագծերն արտացոլվել սովորողի անհատական պլանում, ինչ սկզբունքով է սովորողն ընտրել դրանք. ֆայլերի հղումները։

Կից ներկայացնում եմ Մարթա Ասատրյանի հաշվետու ուսումնասիրությունը

10-12-րդ դասարանում սովորողի անհատական ուսումնական պլանի կազմման  կարգին համապատասխան Ավագ դպրոցում կազմակերպվել է ուսումնական երրորդ շրջանի անհատական պլանների կազմումը:

Հունվարի 17-ին սովորողներին ուղարկվել է ֆայլ, որտեղ պետք է կատարեին ուսումնական պլանի փոփոխությունները: Հղումը ակտիվ է եղել մինչև հունվարի 29-ը: Ուսուցչի փոփոխությունները պետք է հիմնավորվեր նաև նամակով, որը հնարավորություն կտար հասկանալու ինչու՞ են կատարվում խմբից խումբ փոփոխությունները. ուսուցչի մոտեցում, նախագծեր, այլ: 10-11-րդ դասարանի 112 սովորող կատարել է առցանց փոփոխությունները: Ֆայլին կցված է եղել նաև 10-11-րդ դասարանների անհատական պլան:

Երկու շաբաթվա ընթացքում, կազմակերպիչները, գրասենյակի ղեկավարը, դպրոցի ղեկավարը և՛ առցանց, և՛ ֆիզիկական միջավայրում բոլոր հարց ունեցողների հետ աշխատել են, պատասխանել հարցերին, ուղղորդել:

12-րդ դասարանի սովորողների հետ անհատապես ես եմ աշխատել, բոլորի հետ առանձին-առանձին նայել ենք իրենց նախասիրությունների, մասնագիտական կողմնորոշմանն ուղղված դասընթացներ ու նախագծեր ենք ներառել անհատական պլանում:

9-րդ դասարանի սովորողների հետ աշխատել է Լիլիթ Յախինյանը:

Այցելություն խաղողի և գինու դպրոց ըստ գրաֆիկի, լուսաբանումը :Այցելություն գեղարվեստի ուսումնական կենտրոն ծանոթություն Վիգեն Ավետիսի քնդակի դպրոցին:

Հասմիկ Ղազարյանն ու Սոֆյա Այվազյանը 10-11-րդ դասարանների խմբի հետ իրականացրել են Արվեստը մեր շուրջ նախագիծը, որի շրջանակում ուսումնասիրել են Վիգեն Ավետիս:

Կից հղումով հարցում է, որտեղ սովորողները փորձել են հիմնավորել ուսումնական պլանում դասընթացների ընտրության սկզբունքը :Լրացնելուց հետո ֆայլը կուղարկեմ

 

 

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: