Չարենց, Նավզիկե

Հեռավար ուսուցմամբ սովորող Աշոտ Հովհաննիսյան:

«Նավզիկե» պոեմը (1936) Չարենցը գրել է  կյանքի դժվարին ժամանակներում:

Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» և նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին, ում հիշատակը սրբացրել էր, և Իզաբելային: Նավզիկեն (Նավսիկեա) փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսրևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը,  և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:
Ահա 1930-ական թթ. մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, և նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:
Պոեմը բնույթով քնարական է. Չարենցը խորհրդածում է ամբողջ կյանքում իր որոնած և այդպես էլ չգտած Նավզիկեի մասին: Ահա՛ գործի էությունը բացահայտող մի քանի տուն.
Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…
…Յուրաքանչյուր բացվող առավոտվա կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,-
Անգամ մի դուռ է, երբ իմ դեմ բացում քամին —
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:
Չարենցն իրեն պատկերացնում է տուն վերադարձող Ոդիսևսի կերպարանքով, բայց հանդիպումն իր Նավզիկեի հետ չի կայանում. «Ուր սպասում էի — կորցըրի նրանց // Երազներում սիրած, երազի պե՛ս…»: Կարոտների կանչին ունկնդիր՝ նա այդպես էլ ավարտում է պոեմը.
Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած՝
Վայրկյաններիս վերջին երազի մեջ
Ինձ համբուրե իբրեւ իր Ուլիսին տենչած՝

Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: