Միջազգային փառատոնը՝ միջազգային տոնախմբություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հաջողությամբ ընթանում է Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը։

Փառատոնային օրը՝ տոն․ օրվա ծրագրի շեշտադրումներն էին՝ լողափնյա-ճամբարային տոնախմբություն, «Քանդակների հրավառություն կրթական պարտեզում» նախագծային գործունեության ներկայացում, շրջայց փառատոնային լողափնյա ճամբարներով, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցով։

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի բացման պաշտոնական նախագծային օրվա  մասնակիցը դարձան փառատոնային նախագծերում ընդգրկված բազմաթիվ պատանիներ, ստեղծագործողներ՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ և սովորողներ, Երևանի Թերլեմեզյանի անվան քոլեջի, Գեղարվեստի ակադեմիայի, ՃՇՀԱՀ-ի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Իջևանի մասնաճյուղի մեծ թվով ուսանողներ, որոնք ընդգրկված են նախագծային խմբերում, մասնակցում են վարպետության պարապմունքների, մասնագիտական փորձառություն իրականացնում։

Փառատոնի օտարերկրացի հյուրերը ծանոթացան, մասնակիցը դարձան կրթահամալիրում իրականացվող ծեսին։

Հիշեցնենք, որ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի համակարգողներն են՝ հայկական կողմից՝ կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար, քանդաըագործ Վիգեն Ավետիսը, կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, իտալական կողմից՝ քանդակագործ Մասիմո Լիպին, ճարտարապետ Ռոբերտո Ռավալին։

Փառատոնի օտարերկրացի, հայ մասնակիցներին, կազմակերպիչներին ծանոթացեք հետևյալ հղմամբ։

Օրվա ծեսը կրթահամալիրի պաշտոնական կայքի ուղիղ եթերում։

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: