«Հայոց լեզու, գրականություն». հեռավար ուսուցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային կրթական ծրագրեր, Հեռավար ուսուցում

2019-2020 ուսումնական տարի։

Ծրագիրը նախատեսված է կրթահամալիրի հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած 4-12-րդ դասարանների սովորողների համար։

Ընդգրկում է Հանրակրթության պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի ուսուցման հիմնադրույթները, ծրագրի իրականաման համար անհրաժեշտ մեդիահմտություները, հարթակը, բովանդակությունը։

Հանրակրթության պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի ուսուցումը նպատակաուղղված է.

  • մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  • հայերեն ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը.
  • գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

Հայոց լեզվի, գրականության ուսուցման խնդիրներն են .

  • խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացման միջոցով սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում
  • ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
    ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում[2].
    ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում.
  • ընթերցելու, լսելու կաարողությունների զարգացումը.
  • գրական-գեղարվեստական ճաշակի ձևավորմանը նպաստում.
  • հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).
  • ավագ դպրոցի շրջանավարտի` հայոց լեզվի, գրականության պետական ավարտական քննությանը նախապատրաստում։
    Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզու» դասընթացի խնդիրները.
  • սովորողի նախընտրած բանասիրական կրթության հիմքերի ստեղծում և լավացում.
  • լեզվաբանական աշխատանքի հմտությունների զարգացում.
  • լեզվաբանական օժտվածության զարգացում։

Սահմանված կարգով գործող «Ընթերցասերի», «Լեզվաբանի» ակումբներում սովորողներն իրենց ընտրությամբ մշակում և իրականացնում են ուսումնական հետազոտական-ստեղծագործական նախագծեր, զարգացնում նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, ներառելու և ներառվելու, համագործակցելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, կազմակերպելու հմտություններ:

Ուսուցման միջավայրը

Մեդիամիջավայրը`

  • անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).
  • դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.
  • կրթահամալիրի մեդիագրադարան[3].
  • mskh.am, ավագ դպրոցի կայքը, այլ ենթակայքեր
  • վիրտուալ պահոցներ և ցանցեր (onedrive, googledrive, YouTube, facebook և այլն).
  • աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների լեզվաբանական խնդիրներ, Լեզվաբանական ամառային դպրոց, Լեզվաբանություն դպրոցականների համար, Հ. Աճառյանի «Լիակատար քերականությունը», էլեկտրոնային բառարանների (օրինակ՝ nayiri.com), գեղարվեստական գրականության էլեկտրոնային գրադարաններ (ինչպես՝ Համահայկական էլեկտրոնային գրադարան, Գրքամոլ, koob.ru և այլն.
    ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։
    Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).
աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).
աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).
ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար` Smart Notebook, MS Power Point, նման այլ.
էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես MS Onenote):

Դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

 

Սովորողի աշխատանքի բովանդակությունը։

Տեքստային աշխատանք, այդ թվում՝
գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)[6]
մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության (հանրակրթական դասընթացի ծրագրով պարտադիր, սովորողի ընտրությամբ ակումբի կամ այլ ակումբների ուսումնական բաց նախագծի ծրագրով որոշված, այլ դասընթացի ծրագրով որոշված նյութի).
աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
սեփական տեքստի ստեղծում
ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
թարգմանություն
հարցազրույց
խմբագրում, սրբագրում
Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում
Գնահատումը: Սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է երկու մասով՝ կատարած աշխատանքի քանակով և որակով։ Սովորողը ընդհանուր հանրակրթական առարկաների, իր ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացների, ընտրած ակումբի աշխատանքների և ուսումնական արդյունքների համար գնահատվում է առանձին-առանձին։ Ընդհանուր հանրակրթական առակայից գնահատականի բաղկացուցիչ է նաև այլ առարկաներից կատարած որակյալ գրավոր հետազոտական կամ նախագծային աշխատանքը, եթե հրապարակվածը սովորողի խոսքն է, ոչ թե համացանցից արտագրած էջ։ Գնահատվում են սովորողի բլոգում հրապարակված աշխատանքները, դրանց քանակը (մինիմալ դրական) և պահանջված որակը՝ ըստ ամեն աշխատանքի համար նախօրոք ներկայացվող չափանիշի։ Սովորողն է որոշում, թե իր կատարած որ աշխատանքներով իրեն գնահատեն: Եթե դասավանդողը սովորողի բլոգում հանդիպում է աշխատանքի, որի հիման վրա կարող է ավելի բարձր գնահատել, գնահատում է այդ աշխատանքով՝ սովորողին բացատրելով առավելությունները:

Գնահատումը` 10 միավորանոց համակարգով: Հայոց լեզվի ընդհանուր հանրակրթական դասընթացից սովորողի գնահատականը 8-ից բարձր կարող է լինել սովորողի առանձնահատուկ ջանքերի, այլ դասընթացների, ակումբների ծրագրերով խոսքային աշխատանքի որակի համար։ Ուսումնական նույն աշխատանքի համար սովորողը կարող է երկու և ավելի գնահատականներ ունենալ՝ խոսքի որակի և դրա գրավոր դրսևորման կանոնավորության համար, գրականությանն առնչվող խնդրի կատարման որակի համար, գնահատում այլ դասընթացից։

Այսպիսով՝ գնահատվում են.

Գրականությունից`

Կարդացած գրականության ծավալը
Քննարկումների, բանավեճերի ժամանակ մասնակցության ակտիվությունը-արդյունավետությունը
Կարդացած ստեղծագործության մասին ստեղծած տեղեկությունը (վերլուծություն, ասույթների բառարան, վերացարկում՝ ըստ ընթերցած նյութի)
Ստեղծած աուդիո- կամ տեսանյութը՝ ըստ կարդացած ստեղծագործությունների, դրանց ձևավորումը իր արած նկարներով
մասնակցությունը գրական առցանց քննարկումների։
Լեզվից

Ստեղծած տեքստերի քանակը
Գնահատված (բլոգmskh, «Լուսաստղ», «Հեռադիտակ», «Դպիր», հանրապետական ԶԼՄ-ներ տարված) տեքստերի քանակը
Խոսք կառուցելու վարպետությունը (արագություն, պատում, խոսքի կանոնավորություն, արտահայտչականություն)
Անսխալությունը քերականական, ուղղագրական և իմաստային տեսակետներից։

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: