Ամառը նույնպես կարող է հոգնեցնել

Գրառում է Հեռավար ուսուցմամբ սովորող Աշոտ Հովհաննիսյանը․

Սկսեմ «ուսումնականից»։ Այս հարցում ամառս բավական լեցուն էր, և քանի որ ապրում եմ օտար երկրում, դա ստացվում էր ինձնից անկախ։ Պարբերական օտար լեզվի օգտագործումը և դասերը նպաստեցին գիտելիքներիս ամրապնդմանը։ Ուսումնասիրեցի նաև մեկ այլ օտար լեզու (իսպաներեն)՝ հետագայում պլանավորում եմ ամրապնդելնաև այս լեզվի իմացությունը։ Եվ, ինչպես կարելի էր նկատե, լեզուների հանդեպ ունեմ արտասովոր հետաքրքրվածություն։

Ամառս ուսումնական եմ համարում նաև հաշվի առնելով այն փաստը, որ ես իմ 14 տարեկան հասակում նոր սովորեցի հեծանիվ վարել😅։

Ճամփորդություններ շատ եմ սիրում։ Սակայն հենց ամառվա ընթացքում դրանք այնքան էլ շատ չէին։ Միայն օգոստոսի վերջին, ընտանիքիս հետ գնացինք Յանթայ ծովափնյա քաղաքը։ Այնտեղ հետաքրքիր վայրերից նշեմ «Փենգլայ» պատմական վայրը, որը համարվում է քաղաքի այցեքարտը։ Այն մի քանի տաճարներից բաղկացած վայր է, որտեղ ըստ տեղի բնակչության, հազարավոր տարիներ առաջ հանգրվանել է չինական աստվածներից մեկը։

Եվ, որպես վերջաբան կասեմ. ուրախ եմ նոր ուսումնական տարվա բացման առիթով։

Հ. Գ ամառը նույնպես կարող է հոգնեցնել…))

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: